• A4 Avant
    A4 Avant

    Audi A4 Avant՝ էլ ավելի հզոր, ավելի արդյունավետ և ավելի ինտելեկտուալ ավտոմեքենա:

  • A4 allroad quattro
    A4 allroad quattro

    Նոր Audi A4 allroad quattro-ն ունի յուրահատուկ արտաճանապարհային հատկանիշներ: Դեպի արտաքին աշխարհ կողմնորոշված դիզայնի և առավելագույն ֆունկցիոնալ հնարավորությունների համադրության շնորհիվ այս ավտոմեքենան յուրահատուկ տեղ է զբաղեցնում իր սեգմենտում:

  • A6 Avant
    A6 Avant

    Audi A6 Avant՝ ավելի դինամիկ, ավելի նրբագեղ, ավելի տնտեսող:

  • A6 allroad quattro
    A6 allroad quattro

    Ընտրելով Audi A6 allroad quattro-ն, Դուք կունենաք ավտոմեքենա, որը կբացի նոր ճանապարհներ և թույլ կտա հաղթահարել նոր մարտահրավերները:

  • S6
    S6

    Audi S6-ը բազմաբնույթ է. այն ներկայացուցչական է՝ գործուղումների համար, հեղինակավոր ընտանեկան մոդել է, ինչպես նաև նրբաճաշակ և սպորտային մեքենա է առօրեայում:

  • S6 Avant
    S6 Avant

    Audi S6 Avant-ը ը վառ է և միաժամանակ նրբաճաշակ. սա նոր մոտեցում է սպորտային ոճին:

  • Նոր A8 L
    Նոր A8 L

    Audi A8 L-ի դիզայնը նրբաճաշակության և դինամիզմի մարմնացում է, խելացի օժանդակ համակարգերի բազմազանություն և կառավարման ինտուիտիվ կերպով հասկանալի նոր հայեցակարգ:

A1713443_large-1-1920x1080.jpg

Նոր Audi А7 Sportback՝ Audi սպորտային բնույթը շքեղ ավտոմեքենաների դասում

Audi А7 Sportback՝ Audi առաջադեմ դիզայնի մարմնավորում, որը նախկինում ներկայացվել է Audi prologue կոնցեպտ-քարերի միջոցով: Չորս դռնանի կուպեն նոր չափանիշներ է թելադրում շքեղ ավտոմեքենաների դասում և ներկայացնում է նոր Gran Turismo ոճը՝ դինամիկ գծերով, թվային տեխնոլոգիաների հաջորդական օգտագործմամբ, սպորտային դինամիկայով և ներքին տարածության ճկուն կազմակերպմամբ:

Դինամիկա՝ ամբողջ շքեղությամբ. Արտաքին դիզայն

Audi A7 Sportback-ի տեսքը նոր դիզայներական լեզվի արտահայտումն է, որն ներկայացվել է Audi prologue կոնցեպտ-քարերի միջոցով, իսկ սերիական արտադրության ոլորտում առաջնելույթ է կատարել նորացված Audi A8-ի թողարկմանը զուգահեռ: Audi A7-ի խոշոր մակերեսները, սուր ծայրերը և հստակ սպորտային գծերը ակնհայտ են դարձնումնրա դինամիկան և առաջադիմությունը:

Singleframe հովացուցիչի պաշտպանիչ ցանցը ավելի ցածր և լայն է, քան Audi A8-ինը: Նեղ լուսարձակները, համարձակորեն շրջագծված օդառիչների ուրվագծերը և կարծրացված առջևի հատվածը ընդգծում են Gran Turismo դասի մոդելի սպորտային բնույթը: Ավտոմեքենան կարող է համալրվել երեք տեսակի օպտիկայով: Միջին և առավելագույն կոմպլեկտացիայի պարագայում ավտոմեքենայի լուսային գրաֆիկան իրականացվում է թվային տեխնոլոգիաների միջոցով: Մեկ շարքով դասավորված 12 լուսային սեգմենտները բաժանված են նեղ գծերով, ինչն ասոցացվում է հաշվարկման երկուական համակարգի զրոների և մեկերի հետ: Մաքսիմալ համալրման պարագայում առաջարկվում են HD Matrix LED լուսարձակները, սարքավորված Audi laser light լազերային բլոկերով:

Audi A7 Sportback սպորտային տեսքը ընդգծում են երկարավուն ծածկոցը, մեծացված անվաբազան և կարճ ցվիքները: Անվակամարների արտահայտված ուրվագծերը ընդգծում են մինչ 21 մատնաչափ անվահեծերը և մարմնավորում են Audi quattro-ի ԴՆԹ-ն, որը սահմանում է թափքի համամասնությունները: Ավտոմեքենայի ուրվագիծը ձևավորում է տանիքի դինամիկ գիծը՝ հետևի հատվածում կտրուկ թեքությամբ: Մեծ կուպեի սպորտային բնույթը ընգծվում է իր չափերով: Audi A7 Sportback-ի երկարությունը հասնում է 4969 մմ, անվաբազան՝ 2926 մմ, լայնությունը՝ 1908մմ, իսկ բարձրությունը մաժամանակ կազմում է 1422 մմ:

Ինչպես նախորդ սերնդի մոդելը, նոր ավտոմեքենայի թափքը նեղանում է հետնամասում: Նոր ավտոմեքենան հասանելի է 15 գույներով, որից 8-ը նոր են: Որպես հավելում առաջարկվող S line արտաքին համալրման փաթեթը լրացնում է ավտոմեքենայի սպորտաինությունը: Այն ենթադրում է հովացուցիչի պաշտպանիչ ցանցի, առջևի օդառիչների, դռնաշեմերի, առջևի և հետևի դիֆուզորների հատվածներում որոշ փոփոխություններ: Այս տարրերը սև փայլուն են և ունեն ավելի ցայտուն տեսք:

Շոու-քարի դիզայն՝ մարմնավորված սերիական ավտոմեքենայում․ Ինտերիեր

Ինտերիերում յուրօրինակ լուծումներով միավորված են դիզայնը և բարձր տեխնոլոգիաները: Audi A7 Sportback-ի առաջադեմ սրահը չափազանց հարմարավետ է: Ինտերիերի կուռ և զուսպ դիզայնը ձևավորվել է հստակության և ազատության յուրահատուկ հավասարակշռմամբ: Հորիզոնական գծերը և հարթ սարքերի վահանակը ընդարձակության զգացում են առաջացնում: Կենտրոնական բարձակը թեքված է վարորդի կողմ, ինչն ընգծում է Gran Turismo դասի ավտոմեքենայի սպորտայնությունը: Ինտերիերի կոնցեպտը հիմնված է չորս առանցքային գաղափարների վրա․ առաջադիմություն, սպորտայնություն, կռահողականություն և նրբաճաշակություն։ Որպես հավելում առաջարկվող ետնապատկերային լուսավորության փաթեթը կրկնում է սրահի ուրվագծերը և հաղորդում է էլեգանտ շեշտադրումներ:

10,1 մատնաչափ վերևի ցուցասարքը, որն հասանելի է MMI navigation plus համակարգի հետ, հնարավոր է թեքել դեպի վարորդը:

Նոր Audi A7 -ը ցուցադրում է թվային տեխնոլոգիաների ներդրման ռազմավարության ապագա զարգացումը, որն առաջին անգամ ներկայացվել է Audi A8-ում: Սրահի ճարտարապետությունը ներդաշնակորեն զուգակցվում է MMI touch response կառավարման կոնցեպտի հետ, որն իրականացված է երկու մեծ բարձր կետայնության հպազգայուն ցուցասարքերի միջոցով:

Վերևի ցուցասարքի օգնությամբ վարորդը կառավարում է տեղեկատվական-ժամանցային համակարգը: Ներքևի 8,6 մատնաչափ ցուցասարքը, տեղակայված կենտրոնական բարձակի ասիմետրիկ թունելի վրա, ապահովում է կլիմայի կարգավորման համակարգի և հարմարավետության գործառույթների կառավարումը: Այստեղ է իրականացվում նաև տեսքտի մուտքագրումը։ :
Որպես հավելում առաջարկվում է պրոյեկցիոն դիսփլեյ, որը դիմապակու վրա արտացոլում է հիմնական տեղեկատվությունը: MMI navigation plus համակարգում ներառված է նաև 12,3 մատնաչափ դիսփլեյով Audi virtual cockpit սարքերի վիրտուալ վահանակը:

MMI touch response կոնցեպտը, որն առաջարկում է ձայնային և շոշափողական հետադարձ կապ, ինչպես խելախոսի պարագայում, ապահովում է ինտուիտիվ հասկանալի կառավարում։: Երբ վարորդը մատի հպումով ակտիվացնում է որևէ գործառույթ, որպես հաստատում գեներացվում է ձայնային և շոշափողական ազդանշան:

Նոր Audi A7 Sportback-ի համար որպես հավելում առաջարկվող ձայնային կառավարման համակարգը բարձրացնում է հարմարավետության մակարդակը:

Կապի լայն հնարավորություններ հարմարավետության և անվտանգության ավելի բարձր մակարդակի համար՝ տեղեկատվական-ժամանցային համակարգեր և ցանցային տեխնոլոգիաներ

Կապի լայն հնարավորությունների շնորհիվ Audi A7 -ը պատրաստ է երկար ճանապարհորդությունների: Համալրումը ներառում է հարմարավետության, անհատականացման և անվտանգության գործառույթների ավելի լայն ընտրանի: Gran Turismo դասի նոր ավտոմեքենայի համար առաջարկվում է տեղեկատվական-ժամանցային համակարգերի և ցանցային տեխնոլոգիաների նույն ընտրանին, ինչ Audi A8-ի համար: Միաժամանակ 7 վարորդ կարող է պահպանել նախընտրելի կարգավորումները անհատական պրոֆիլներում: Անհատականացումը ներառում է մոտ 400 կարգավորումներ: Audi connect համակարգը լրացվել է Car-to-X երկու նորարարական առցանց ծառայություններով՝ ճանապարհային նշանների ճանաչման և վտանգի նախազգուշացման գործառույթներով:

Բազային համալրման դեպքում նոր Audi A7 Sportback-ը ներառում է նաև MMI radio համակարգը: Որպես հավելում հասանելի են MMI navigation և MMI navigation plus համակարգերը: Առաջարկվում է չորս ձայնային համակարգերի ընտրություն: Նախընտրելի տարբերակը Bang & Olufsen Advanced Sound System ձայնային համակարգն է, որը նաև եռաչափ հնչողություն է ապահովում հետևի նստատեղերի համար:

Խելացի և հարմարավետ՝ Audi AI արհեստական բանականության համակարգերը

AI կոճակի օգնությամբ վարորդը կարող է ակտիվացնել Audi AI հեռակառավարվող կայանման ինքնաղեկասարքը և Audi AI հեռակառավարվող ավտոտնակում կայանման ինքնաղեկասարքը: Այս համակարգերը հասանելի կլինեն 2018 թվականից: Ավտոպիլոտը կարող է ուղղել Audi A7 Sportback դեպի կայանման վայր կամ ավտոտնակ և դուրս բերել մեքենան այնտեղից: Վարորդը, դուրս գալով ավտոմեքենայից, կարող է ակտիվացնել այս գործառույթը խելախոսի՝myAudi հավելվածի միջոցով,: Գործընթացը կառավարելու մանևրի ընթացքում համար անհրաժեշտ է սեղմել և սեղմած պահել Audi AI կոճակը:

Audi AI արհեստական բանականության տեխնոլոգիաներից բացի նոր Audi A7 Sportback -ի համար առաջարկվում են 39 օժանդակող համակարգեր, որոնք հեշտացնում են ավտոմեքենայի կառավարումը: Այս համակարգերը բաժանված են երեք փաթեթի՝ « Audi AI կայանում» (գրծարկվելու է 2018 թվականին), «Քաղաք» ( լայնական շարման կառավարման նոր օգնականով) և «Ճանապարհորդություն»: Վերջինը ներառում է վառելիքի ծախսի կանխատեսման օգնականը, որը թույլ է տալիս կրճատել վառելիքի ծախսը օպտիմալ վարման շնորհիվ, ինչպես նաև վարման ադապտիվ օգնականը (ADA), որը լրացնում է Adaptive Cruise Control համակարգը թեթև ղեկակառավարումով՝ զբաղեցված գծից չշեղվելու համար:

Կառավարելիություն և հարմարավետություն երկար ճանապարհորդությունների ժամանակ․ ընթացքային մաս

Նոր Audi A7 -ում սպորտայնության և հարմարավետության համադրությունը ավելի ներդաշնակ է: Որպես հավելում առաջարկվող դինամիկ ղեկակառավարման համակարգը, ընթացքային մասի նոր էլեկտրոնային պլատֆորմն է (ЕСР), որն իրականացնում է կենտրոնական վերահսկման գործառույթները։ Իսկնորացված պնևմատիկ կախոցը բարելավվում է մանևրականությունն ու հարմարավետությունը: Այսպիսով Audi A7 -ը Gran Turismo դասի կատարյալ ավտոմեքենա է․ դինամիկ և մանևրունակ ոլորուն ճանապարհներին՝ հարմարավետ երկար տարածությունների դեպքում:

Էլեկտրաէներգիայի լայն կիրառում. Չափավոր հիբրիդ համակարգը բարձրացնում է հարմարավետության և արդյունավետության մակարդակը

Հարմարավետության և արդյունավետության մակարդակի բարձրացման նպատակով Audi A7 Sportback-ի համար առաջարկվող բոլոր շարժիչները համալրված են չափավոր հիբրիդի նոր համակարգով (MHEV): V6 շարժիչների հետ համատեղ աշխատանքի ընթացքում համակարգը նաև օգտագործում է բորտային էլեկտրական համակարգը, որի լարումը 48 Վ է: Փոկավոր շարժաբերով մեկնասարք-գեներատորը (BAS) փոխգործակցում է լիթիում-իոնային կուտակիչի հետ՝ ապահովելով արգելակման էներգիայի ռեկուպերացիա մինչև 12 կՎտ․։ 55 - ից 160 կմ/ժ արագության պարագայում ավտոմեքենան կարող է ընթանալ ինքնագլորումով, միևնույն ժամանակ շարժիչը կարելի է խլացնել և նորից գործարկել (BAS) համակարգի միջոցով: Այս պարագայում շարժիչը անմիջապես գործարկվում է:

Լայնացված գործառույթներով ստարտ-ստոպ համակարգը ակտիվանում է 22 կմ/ժ արագության դեպքում: Իրական շահագործման պայմաններում MHEV տեխնոլոգիան 100 կմ համար ապահովում է 0,7 լ վառելիքի խնայում:

Նոր Audi A7 Sportback մոդելը համալրվում է 3.0 V6 TFSI շարժիչով: Այս ուժային ագրեգատը զարգացնում է 340 ձ․ու․ և ապահովում 500 Ն·մ պտտող մոմենտ: Այս շարժիչով համալրված չորս դռնանի կուպեն 5,3 վայրկյանում զարգացնում է 100կմ/ժ արագություն, իսկ մեքենայի առավելագույն արագությունը 250 կմ/ժամ է: NEDC ցիկլում նոր Audi A7 55 TFSI-ը 100կմ ճանապարհի համար ծախսում է 6,8լ, ինչը համապատասխանում է CO2 154գ/կմ արտանետումների կարգավորման չափանիշին: Ավտոմեքենան համալրվում է S tronic յոթաստիճան փոխանցման տուփով: quattro լիաքարշակ համակարգը լրացված է արդյունավետ ultra տեխնոլոգիայով, որն ըստ անհրաժեշտության անջատում է հետևի քարշակը։:

Կուպե, սեդանև ունիվերսալ՝ մեկ մեքենայում

Դինամիկ և բազմակողմանի Audi A7 Sportback-ը, որը միավորում է թափքի տարբեր առավելությունները, հարմար է և գործնական նպատակների և հանգստի համար: Այստեղ համադրված է կուպեի դիզայնը, սեդանի ընդարձակությունը և ունիվերսալի պրակտիկությունը: Մոդելի նախկին սերունդների համեմատ սրահի երկարությունը ավելացել է 21 մմ-ով: Ավելացել է հետևի նստատեղերի բարձերի և առաստաղի միջև տարածությունը։:

Առջևի նստատեղերը կարգավորվում են տարբեր ուղղություններով։ Տալիս են հովացման և մերսման հնարավորություն: Նոր բարձր տեխնոլոգիական հատկությունները նոր Audi A7 Sportbackի ամենօրյաօգտագործումը դարձնում են ավելի հեշտ և հարմարավետ: Հատուկ փաթեթը բարձրացնում է սրահում օդի որակը հատուկ նուրբ բուրմունքների, իոնացման և արդյունավետ կոմբինացված զտիչների շնորհիվ:

Gran Turismo դասի ավտոմեքենան ուղևորների համար ապահովում է բարձր մակարդակի ակուստիկ հարմարավետություն ՝ մտածված աէրոդինամիկայի շնորհիվ:

Ապակեպատման ավելի մեծ մակերեսով համայնապատկերային իջանցքը ավելի լուսավոր է դարձնում սրահը:
Նոր Audi A7 Sportback- ն արտադրվում է Նեկկարզուլմայի գործարանում։ Այն գերմանական շուկայում կհայտնվի 2018 թվականի փետրվարի վերջին:

Audi A7 Sportback 55 TFSI quattro S tronic մոդելի վառելիքի ծախսը՝
Վառելիքի կոմբինացված ծախս, լ/100կմ 7.2-6.8
CO2 կոմբինացված արտանետումների քանակը, գ/կմ 163-154

Տեսադարան

Լուսանկարներ