3-A172929_1900x1080.jpg

Էլշարժունակության ճարտարապետություն. Audi e-tron Sportback-ի կոնցեպտը

Այս տարվա գարնանը Audi ընկերությունը Շանհայի ավտոսրահում կներկայացնի էլեկտրական ավտոմեքենայի կոնցեպտ: Gran Turismo կարգի չորս դռնանի Audi e-Tron Sportback-ը համալրված է 320 կՎտ հզորությամբ էլեկտրական շարժակով: Կոնցեպտը համատեղում է Audi-ի դասական տարրերը նոր տենդենցներ առաջարկող բազմաթիվ դետալների հետ: Կոնցեպտում էլեկտրական ճարտարապետությունը խնամքով հարմարեցված է էլեկտրական շարժակի տեխնոլոգիաներին և բաղադրիչներին:

Audi ընկերության համար Audi e-tron Sportback կոնցեպտը կարևոր նշաձող է էլշարժունակության ուղղությամբ: AUDI AG խորհրդի նախագահ Ռուպերտ Ստադլերը հաստատել է՝ Audi e-tron-ի արտադրությունը կմեկնարկի 2018 թվականին: «Էլշարժունակության բնագավառում մրցակիցների ետնապատկերին սա կլինի առաջին էլեկտրական ավտոմեքենան, որը կատարելապես հարմարեցված է ամենօրյա օգտագործմանը: Հզորության պաշարը բավարար է ավելի քան 500 կմ համար, իսկ անիրական զգացումները, որոնք պարգևում է այս ավտոմեքենայի վարումը, երաշխավորում է, որ այս սպորտային քրոսովերը կդառնա հաջորդ տասնամյակի ամենապահանջված արտադրանքը: Audi e-tron Sportback-ի սերիական տարբերակը կներկայացվի արդեն 2019 թվականին», - ասել է նա: