• A4 Avant
    A4 Avant

    Audi A4 Avant՝ էլ ավելի հզոր, ավելի արդյունավետ և ավելի ինտելեկտուալ ավտոմեքենա:

  • A4 allroad quattro
    A4 allroad quattro

    Նոր Audi A4 allroad quattro-ն ունի յուրահատուկ արտաճանապարհային հատկանիշներ: Դեպի արտաքին աշխարհ կողմնորոշված դիզայնի և առավելագույն ֆունկցիոնալ հնարավորությունների համադրության շնորհիվ այս ավտոմեքենան յուրահատուկ տեղ է զբաղեցնում իր սեգմենտում:

  • A6 Avant
    A6 Avant

    Audi A6 Avant՝ ավելի դինամիկ, ավելի նրբագեղ, ավելի տնտեսող:

  • A6 allroad quattro
    A6 allroad quattro

    Ընտրելով Audi A6 allroad quattro-ն, Դուք կունենաք ավտոմեքենա, որը կբացի նոր ճանապարհներ և թույլ կտա հաղթահարել նոր մարտահրավերները:

  • S6
    S6

    Audi S6-ը բազմաբնույթ է. այն ներկայացուցչական է՝ գործուղումների համար, հեղինակավոր ընտանեկան մոդել է, ինչպես նաև նրբաճաշակ և սպորտային մեքենա է առօրեայում:

  • S6 Avant
    S6 Avant

    Audi S6 Avant-ը ը վառ է և միաժամանակ նրբաճաշակ. սա նոր մոտեցում է սպորտային ոճին:

  • Նոր A8 L
    Նոր A8 L

    Audi A8 L-ի դիզայնը նրբաճաշակության և դինամիզմի մարմնացում է, խելացի օժանդակ համակարգերի բազմազանություն և կառավարման ինտուիտիվ կերպով հասկանալի նոր հայեցակարգ:

audi-r8-v10-rws-1400x840.jpg

Նոր Audi R8 V10 RWS․ դինամիկայի մարմնավորում

Audi Sport GmbH լրացնում է Audi R8 մոդելային շարքը նոր մոդիֆիկացիայով՝ հետևի քարշակ համակարգով: Audi R8 V10 RWS կթողարկվի սահմանափակ քանակությամբ՝ 999 օրինակ, Coupé և Spyder տարբերակներով: Ավտոմեքենաները լինելու են հետևի քարշակ (Rear Wheel Series), հավաքված են լինելու ձեռքով Böllinger Höfe R8 գործարանում:

«Audi R8 V10 RWS ստեղծված է դինամիկայի սիրահարների համար, - պատմում է Շտեֆան Վինկելմանը՝ (Stephan Winkelmann), Audi Sport GmbH ընկերության գործադիր տնօրենը. – Այս յուրահատուկ մոդելի սահմանափակ խումբը նախատեսված է այն հաճախորդների համար, որոնք, առաջին հերթին, մեքենա վարելիս գնահատում են հաճույքը: Audi R8 V10 RWS-ը բացառիկ առաջարկ է: Այն համալրված է V10 շարժիչով և հետևի քարշակ համակարգով, որոնք թույլ են տալիս հաջողությամբ կիրառել Audi R8 LMS մրցարշավային մոդելի դինամիկ կոնցեպտը քաղաքային ճանապարհների համար»:

Որպես հավելում սև փայլատ ձևավորման տարրեր ու պատվածք ժապավենով

Նոր մոդելի կտրուկությունը ընդգծում են Singleframe հովացուցիչի պաշտպանիչ ցանցը և սև փայլատ գույնի օդառիչները: Վերևի կողային ներդիրը (Coupé տարբերակի համար) փայլուն սև գույնի է, իսկ ներքևինը՝ թափքի: Ինչպես Coupé տարբերակում Audi R8 LMS GT 4 ավտոմեքենայի համար պատվերով հասանելի է կարմիր գույնի ժապավեն, որով պատվում է ծածկը, տանիքը և ավտոմեքենայի հետևի հատվածը: Վարորդի և ուղևորների սպորտային նստատեղերը երեսպատված են կաշվով և Alcantara կտորով: Որպես հավելում հասանելի են սպորտային շերեփանման նստատեղերը: Առջևի պանելի վրա առկա է պատկերանշան 1-999 թվերով, ինչև խորհրդանշում է ավտոմեքենայի պատկանելիությունը սահմանափակ սերիային:

5.2 FSI – այս սեգմենտում ամենավերջին մթնոլորտային շարժիչներից մեկը

Audi R8 V10 RWS մոդելի V10 շարժիչի հզորությունը կազմում է 540 ձ.ու.: Այն ապահովում է 500 Ն·մ պտտող մոմենտ՝ 6500 պտ/ր պարագայում: 5.2 FSI ուժային ագրեգատով համալրված ավտոմեքենան 3,7 վայրկյանում զարգացնում է 100 կմ/ժ արագություն Coupé տարբերակում, իսկ Spyder տարբերակում՝ 3,8 վայրկյանում: Առավելագույն արագությունն հասնում է 320 կմ/ժ (Spyder: 318 կմ/ժ). Բացված տանիքի պարագայում վառելիքի միջին ծախսը կազմում է 12,4 լ 100 կմ համար, ինչը համապատասխանում է 283 գ CO2 արտանետումներին մեկ կիլոմետրի համար, իսկ փակ տանիքով՝ 12,6 լ/100 կմ և 286 գ CO2/կմ.

Կախոցի հատուկ կարգավորումներ կառավարելի կողասահումների համար

Coupé տարբերակում ավտոմեքենայի քաշը (առանց վարորդի) կազմում է 1509 կգ, ինչը 50 կիլոգրամով ավելի քիչ է, քան Audi R8 Coupé-ն լիաքարշակ համակարգով, որը ներառում է այնպիսի լրացուցիչ բաղադրիչներ, ինչպիսիք են կարդանային լիսեռը, բազմասկավառակ կցորդիչը և միջառանցքային դիֆերենցիալը: Spyder-ը 40 կգ ավելի թեթև է քան Audi R8 Spyder V10 մոդելները: Իր զանգվածը առանց վարորդի կազմում է 1680 կգ. Քաշի բաշխումը առանցքներով՝ 40,6: 59,4 (Coupé) և 40,4: 59,6 (Spyder) համակցված կախոցի և ղեկակառավարման հատուկ կարգավորման հետ ադապտացված հետևի քարշակի համար և ապահովում են հիանալի հաճույք ավտոմեքենան վարելիս։

Կախոցի և ղեկակառավարման կարգավորումը թույլ են տալիս կատարել կառավարվող կողասահումնե՝, եթե վարորդը ընտրի «dynamic» ռեժիմը Audi drive select համակարգում, որը ներառված է բազային համալրման մեջ, և «Sport» ռեժիմը՝ ESC համակարգում: Audi R8 V10 RWS մոդելը համալրված է սև գույնի «5 V-ձև թև » 19- մատնաչափ թեթևաձույլ անվահեծերով, 245/35 (առջևից) և (295/35) հետևից չափսի անվահեծերով:
Audi R8 V10 RWS մոդելը այս տարվա աշնանը հնարավոր է լինելու պատվիրել Գերմանիայում և այլ եվրոպական երկրներում: Coupé տարբերակի արժեքը կկազմի սկսած 140 000 եվրոյից, Spyder‐ը՝ սկսած 153 000 եվրոյից:

Նշված մոդելների վառելիքի ծախսը՝

Audi R8 V10 RWS:
Վառելիքի ծախսը կոմբինացված ցիկլում, լ/100 կմ: 12,6–12,4**
CO2 արտանետումները կոմբինացված ցիկլում, գ/կմ: 286–283**

Տեսադարան

Լուսանկարներ