• A4 Avant
    A4 Avant

    Audi A4 Avant՝ էլ ավելի հզոր, ավելի արդյունավետ և ավելի ինտելեկտուալ ավտոմեքենա:

  • A4 allroad quattro
    A4 allroad quattro

    Նոր Audi A4 allroad quattro-ն ունի յուրահատուկ արտաճանապարհային հատկանիշներ: Դեպի արտաքին աշխարհ կողմնորոշված դիզայնի և առավելագույն ֆունկցիոնալ հնարավորությունների համադրության շնորհիվ այս ավտոմեքենան յուրահատուկ տեղ է զբաղեցնում իր սեգմենտում:

  • A6 Avant
    A6 Avant

    Audi A6 Avant՝ ավելի դինամիկ, ավելի նրբագեղ, ավելի տնտեսող:

  • A6 allroad quattro
    A6 allroad quattro

    Ընտրելով Audi A6 allroad quattro-ն, Դուք կունենաք ավտոմեքենա, որը կբացի նոր ճանապարհներ և թույլ կտա հաղթահարել նոր մարտահրավերները:

  • S6
    S6

    Audi S6-ը բազմաբնույթ է. այն ներկայացուցչական է՝ գործուղումների համար, հեղինակավոր ընտանեկան մոդել է, ինչպես նաև նրբաճաշակ և սպորտային մեքենա է առօրեայում:

  • S6 Avant
    S6 Avant

    Audi S6 Avant-ը ը վառ է և միաժամանակ նրբաճաշակ. սա նոր մոտեցում է սպորտային ոճին:

  • Նոր A8 L
    Նոր A8 L

    Audi A8 L-ի դիզայնը նրբաճաշակության և դինամիզմի մարմնացում է, խելացի օժանդակ համակարգերի բազմազանություն և կառավարման ինտուիտիվ կերպով հասկանալի նոր հայեցակարգ:

A189150_large_1400_438.jpg

Audi-ի և Ericsson-ի համագործակցությունը

Պրեմիում դասի ավտոմեքենաներ արտադրող Audi ընկերությունը և 5G ցանցի մշակման ոլորտի առաջատար Ericsson ընկերությունը հայտարարել են համատեղ ծրագրերի մասին՝ 5G տեխնոլոգիաները ավտոմոբիլային բնագավառում ներդնելու վերաբերյալ: Ինգոլշտադտում գտնվող Audi-ի ղեկավար կայանում երկու ընկերությունների ներկայացուցիչները միասին համաձայնեցրել են 5G ցանցերի ներուժի և ավտոմոբիլային արդյունաբերության բարձր պահանջներին նրանց համապատասխանության ուսումնասիրմանն ուղղված գործողությունները: Audi-ն և Ericsson-ը ստորագրել են փոխըմբռնման մեմորանդում, որի շրջանակներում երկու ընկերությունների փորձագետներն առաջիկա ամիսներին փորձարկումներ կանցկացնեն Գայմերսխեյմում (Գերմանիա) գտնվող Audi Production Lab տեխնիկական կենտրոնում:

AUDI AG տեղեկատվական բաժնի ղեկավար Ֆրենկ Լոյդը (Frank Loydl) հայտարարել է. «Գործարանի կառուցվածքին լիովին ինտեգրված ցանցն ապագայում նշանակալի ազդեցություն կունենա արտադրության վրա, չէ որ այսօր շատ բան է կախված իրական ժամանակում ընթացող՝ աշխատանքային գործընթացներին օժանդակող հզոր ցանցային ճարտարապետությունից: Մեր գործընկերոջ՝ Ericsson ընկերության հետ համատեղ իրականացվող նախագծի շրջանակներում մենք թեստավորում ենք այն հնարավորությունները, որոնք առաջարկում է 5G տեխնոլոգիան ինտելեկտուալ ձեռնարկություններում արդյունաբերական կիրառման համար:» Բացի Ինգոլշտադտի գործարանից Audi-ի և Ericsson-ի ներկայացուցիչները կորոշեն, թե կարելի է արդյոք օգտագործել 5G ցանցը Audi Group-ի մյուս արդյունաբերական հարթակներում:

Ericsson ընկերության տեխնիկական տնօրեն Էրիկ Էկուդեն (Erik Ekudden) ասում է. «Ericsson ընկերությունն ամբողջ աշխարհում իրականացնում է 5G տեխնոլոգիայի ներդրման ճյուղային ծրագրեր, դրանով իսկ օգնելով ձեռնարկություններին՝ բարձրացնելու արտադրողականությունը և ստեղծելու նոր հնարավորություններ բիզնեսի համար: Այս նախագիծը հիանալի հնարավորություն է իրացնելու 5G ցանցերի ներուժը ավտոմոբիլային արտադրությունում լիարժեք անլար սմարթ-արտադրություն ստեղծելու համար»

5G–ն շարժական կապի նոր սերունդն է, որն ընդլայնում է ժամանակակից շարժական ցանցերի բնութագրերը՝ ինչպես առանձին օգտագործողների, այնպես էլ ամբողջական բնագավառի հետագա պահանջմունքների բավարարման համար: Նոր սերնդի ցանցի օգտատերերը կստանան առավել որակյալ և արագ մուտքի հնարավորություն, այն դեպքում, երբ ձեռնարկությունները կարող են բարձր արագությամբ ցանցը կիրառել տարբեր ոլորտներում՝ սկսած միացված տրանսպորտային միջոցներից մինչև ապագայի սմարթ-ձեռնարկությունները:

Տեխնոլոգիան ունի բազմաթիվ ցանցային հնարավորություններ, որոնք չափազանց կարևոր են արտադրական գործընթացների ճկունության և բարդության հանդեպ ավելի ու ավելի խիստ պահանջներ ներկայացնող չորրորդ արդյունաբերական հեղափոխության պայմաններում (Արդյունաբերություն 4.0): Այն թույլ է տալիս բարձրացնել տվյալների փոխանցման արագությունը, մեծացնել ցանցի թողունակությունը՝ ըստ այդմ ապահովելով միացման բարձր անվտանգություն: Բացի այդ, գերցածր ուշացումները երաշխավորում են արձագանքման քիչ ժամանակ սարքավորման և ձեռնարկության համակարգերի միջև:

Նախագծի առաջին փուլում Audi-ի և Ericsson-ի ինժեներները փորձարկումներ են անցկացնում այն բնագավառներում, որտեղ ծայրահեղ կարևոր նշանակություն ունի սպասման ժամանակը և որտեղ սոսնձելու համար օգտագործվում են անլար արտադրական ռոբոտներ. այս տեխնոլոգիան լայնորեն օգտագործվում է ավտոմեքենաների թափքերի արտադրության մեջ:

Մշակումները կիրականացվեն Գայմերսխեյմում գտնվող տեխնիկական կենտրոնի բազայի վրա, որտեղ 5G տեխնոլոգիան կներդրվի Ինգոլշտադտում և ուրիշ քաղաքներում գտնվող Audi-ի արտադրությունը լիովին կրկնօրինակող մոդելավորված միջավայրում: Լաբորատորիան, որտեղ կծավալվի Ericsson (PoC; Proof-of-Concept) հայեցակարգային ցանցը, կդառնա բաց փորձարկման պոլիգոն 5G տեխնոլոգիայի ներդրման համար սկզբնական փուլերում: Նշված ցանցը նախատեսված է նրանում այլընտրանքային կամ լրացուցիչ տեխնոլոգիաների ինտեգրման համար՝ արդեն գոյություն ունեցողների հետ միասին, ներառյալ՝ Wi-Fi -ը, անլար LAN-երը, արտադրական բաղադրիչները միացնող լարային ցանցերը (Ethernet):