4-600x300-soccer-cup.jpg

Audi-ն մտադիր է գործարկել Q շարքի նոր մոդելներ

Audi-ի հրավերով օգոստոսի 1-2-ին աշխարհի չորս առաջատար ֆուտբոլային ակումբները կմասնակցեն Audi Cup մրցախաղին:

«Բավարիա»-ից բացի (Allianz Arena-ն թիմի տնային մարզադաշտն է), Audi Cup-ին կմասնակցեն «Ատլետիկո» և «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբները: Ընդհանուր առմամբ այս թիմերը հաղթել են 55 ազգային առաջնություններում: Մրցախաղի չորրորդ մասնակիցը կներկայացվի ավելի ուշ: «Մենք անհամբեր սպասում ենք այդ ֆանտաստիկ օրերին Մյունխենում: Audi Cup-ը դարձել է ծանրակշիռ մրցաշար: Դրա մասնակիցները, որոնք արժանացել են բազում մրցանակների, և անիրական մթնոլորտը, որը տիրում է Allianz Arena մարզադաշտում, արժանացել են միջազգային ճանաչման», - հայտարարել է AUDI AG խորհրդի անդամ դոկտոր Դիտմար Ֆոգգենրայտերը, որը պատասխանատու է մարքեթինգի և վաճառքի համար:

Մյունխենում կայացած մամուլի ասուլիսին ներկա էր «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտտին, մինչդեռ իր գործընկերներ Յուրգեն Կլոպը «Լիվերպուլ»-ից և Դիեգո Սիմեոնեն «Ատլետիկո»-ից միացան «կենդանի» եռաչափ հոլոգրամների տեսքով: Ստերեոսկոպիկ հեռարձակման տեխնոլոգիաների շնորհիվ հոլոգրամները տեսանելի էին իրական ժամանակում՝ առանց լրացուցիչ սարքավորումների օգտագործման, ինչպիսիք են, օրինակ, հատուկ ակնոցները: Այսպիսով, լրագրողները կարողացան հարցեր ուղղել բոլոր մարզիչներին, իսկ մամուլի ասուլիսը միջազգային սպորտային ոլորտում դարձավ նմանատիպ առաջին միջոցառումը:

«Allianz Arena-ում և հեռուստաէկրանների առաջ երկրպագուները անհամբեր սպասում են երկու հագեցած խաղային օրերին: Audi Cup մրցախաղը կարևոր իրադարձություն է նոր մրցաշրջանին պատրաստվելու տեսանկյունից», - հայտատարեց FC Bayern München AG խորհրդի նախագահ Կարլ-Հայնց Ռումմենիգեն:

Օգոստոսի 1-ին՝ երեքշաբթի, կանցկացվեն երկու կիսաեզրափակիչ հանդիպումները: Հաջորդ օրը կմրցեն երրորդ տեղի համար, որին կմասնակցեն կիսաեզրափակիչներում պարտված թիմերը: Այնուհետև եզրափակիչ փուլում կհանդիպեն նախորդ օրվա հաղթող թիմերը: Խաղերը կմեկնարկեն եվրոպական ժամանակով (Ծին սենց ժամային գոտի չկա, ժամային գոտինա պետք իմանալ) համապատասխանաբար 17:45-ին և 20:30‐ին։ Յուրաքանչյուր խաղը կշարունակվի 90 րոպե: Այսպիսով երկու օրերի ընթացքում ֆուտբոլասերները կարող են տեսնել բոլոր չորս թիմերի խաղերը: Տոմսերը կարող եք գնել www.audicup.com կայքում: Տոմսերի նվազագույն գինը մեկ օրվա (էս էլ հասկանալի չի, մեկ խաղային օրվա, թե մեկ խաղի) համար 20 եվրո է: Հատկանշական է, ոո երկու տարի առաջ Allianz Arena-ն լեփլեցուն էր. բոլոր տոմսերը երկու խաղային օրերի համար վաճառված էին:

Մամուլի ասուլիսի նկարները հասանելի են հետևյալ հղմամբ՝ www.audi-mediacenter.com/en/football-283, իսկ տեսանյութը կարող եք դիտել այստեղ՝ www.audimedia.tv/en: