• A4 Avant
    A4 Avant

    Audi A4 Avant՝ էլ ավելի հզոր, ավելի արդյունավետ և ավելի ինտելեկտուալ ավտոմեքենա:

  • A4 allroad quattro
    A4 allroad quattro

    Նոր Audi A4 allroad quattro-ն ունի յուրահատուկ արտաճանապարհային հատկանիշներ: Դեպի արտաքին աշխարհ կողմնորոշված դիզայնի և առավելագույն ֆունկցիոնալ հնարավորությունների համադրության շնորհիվ այս ավտոմեքենան յուրահատուկ տեղ է զբաղեցնում իր սեգմենտում:

  • A6 Avant
    A6 Avant

    Audi A6 Avant՝ ավելի դինամիկ, ավելի նրբագեղ, ավելի տնտեսող:

  • A6 allroad quattro
    A6 allroad quattro

    Ընտրելով Audi A6 allroad quattro-ն, Դուք կունենաք ավտոմեքենա, որը կբացի նոր ճանապարհներ և թույլ կտա հաղթահարել նոր մարտահրավերները:

  • S6
    S6

    Audi S6-ը բազմաբնույթ է. այն ներկայացուցչական է՝ գործուղումների համար, հեղինակավոր ընտանեկան մոդել է, ինչպես նաև նրբաճաշակ և սպորտային մեքենա է առօրեայում:

  • S6 Avant
    S6 Avant

    Audi S6 Avant-ը ը վառ է և միաժամանակ նրբաճաշակ. սա նոր մոտեցում է սպորտային ոճին:

  • Նոր A8 L
    Նոր A8 L

    Audi A8 L-ի դիզայնը նրբաճաշակության և դինամիզմի մարմնացում է, խելացի օժանդակ համակարգերի բազմազանություն և կառավարման ինտուիտիվ կերպով հասկանալի նոր հայեցակարգ:

audi-at-the-IAA-2017-1400x840.jpg

Audi‐ն Ֆրանկֆուրտում կայացած միջազգային ավտոսրահում

Առաջընթացի երեք մակարդակ. Ֆրանկֆուրտում կայացած 2017 թվականի միջազգային ավտոսրահում Audi-ն ներկայացնում է ինքնավարման համակարգերի զարգացման ռազմավարությունը: Ստանդարտ համալրմամբ նոր Audi A8-ը ինքնավար երթևեկության պայմաններում ապահովում է ինքնավարման 3-րդ մակարդակ: Ապրանքանիշը ներկայացնում է նաև երկու կոնցեպուալ մոդել, որոնք ցուցադրում են 4-րդ և 5-րդ մակարդակի ինքնավարման հնարավորությունները: Բացի այդ, ցուցադրված ավտոմեքենաները թույլ կտան տեսնել Audi AI տեխնոլոգիաների ապագան: Ցուցահանդեսը կլրացնեն նաև ընկերության նոր սերիական մոդելները:

Նոր Audi A8. ինքնավարման 3-րդ մակարդակ՝ բազային համալրմամբ

Նոր Audi A8-ը աշխարհում առաջին սերիական մոդելն է, որի բազային համալրման մեջ ներառվել է միջազգային չափանիշներին համապատասխան 3-րդ մակարդակի ինքնավարման համակարգ: Audi AI‐ի ճանապարհային խցանումներում վարմանն օժանդակող համակարգը ունակ է իր վրա վերցնել մեքենայի կառավարումը դանդաղ տրանսպորտային հոսքի պայմաններում՝ մինչև 60 կմ/ժ մայրուղիների և խճուղիների վրա, որտեղ հանդիպակաց հոսքը բաժանված է խոչընդոտ ցանկապատով: Համակարգը ակտիվանում է կենտրոնական բարձակի վրա տեղադրված AI կոճակով: Ճանապարհային խցանումներում վարմանն օժանդակող համակարգը ապահովում է շարժման սկիզբը, թափառքը, ղեկակառավարումը և արգելակումը: Վարորդը պարտադրված չէ անընդհատ վերահսկել ավտոմեքենան: Վարորդը կարող է թողնել ղեկանիվը, տվյալ երկրի օրենսդրության համապատասխան, և զբաղվել այլ գործով՝ օրինակ հեռուստացույց դիտել: Երբ համակարգը հասնում է իր գործուղությունների սահմանաչափին, այն դիմում է վարորդին, որպեսզի նա վերահսկի կառավարումը:
Ճանապարհային խցանումներում վարմանն օժանդակող համակարգը հեղափոխական տեխնիկական լուծում է: Ինքնավարման ռեժիմում վարորդին օժանդակող համակարգերի կենտրոնական վերահսկիչը (zFAS) շարունակաբար հաշվարկում է շրջակա միջավայրը, հիմնվելով այն ցուցիչների վրա, որոնք հավաքում են տարբեր տվիչները: Audi-ին առաջին ավտոարտադրողն է, որը ռադարային տվիչների, դիմացի տեսախցիկի և ուլտրաձայնային տվիչների հետ մեկտեղ սկսել է օգտագործել նաև լազերային տվիչներ: Audi AI remote parking pilot և Audi AI remote garage pilot կայանմանն օժանդակող համակարգերը ինքնուրույն կայանում են Audi A8-ը՝ դուրս են բերում ավտոմեքենան կայանատեղիից կամ ավտոտնակից: Միևնույն ժամանակ վարորդը վերահսկում է իրականացվող մանևվրները և այդ ընթացքում պետք է լինի ավտոմեքնենայի ղեկին: Վարորդը ակտիվացնում է համապատասխան համակարգը իր խելախոսի միջոցով՝ օգտագործելով myAudi հավելվածը:

4-րդ մակարդակի ինքնավարում. Կոնցեպտուալ ավտոմեքենա՝ նոր տեխնոլոգիայով

Նոր Audi կոնցեպտ-քար. կուպեանման SUV՝ 4,9 մետր երկարությամբ: Audi e-tron Sportback շոու-քարի հիման վրա ստեղծված ավտոմեքենան ունի թափքի դինամիկ գծեր, օժտված է լուսավորման առաջադեմ տեխնոլոգիաներով, ֆունկցիոնալ և նրբաճաշակ ինտերիերով, Quattro համակարգով և երեք էլեկտրական շարժչներով ՝ 370 կՎտ ընդհանուր հզորությամբ:

Կոնցեպտուալ ավտոմեքենայի առանձնահատկություններից մեկը ինտելեկտուալ տեխնոլոգիաներն են, որոնք նվազեցնում են վարորդի ծանրաբեռնվածությունը և տալիս են բազում հնարավորություններ ավտոմեքենայում հաճելի և օգտակար ժամանցի համար: Համակարգերի ընդհանուր անվանումը Audi AI է: Դրանք օգտագործում են արհեստական բանականության և մեքենայական ուսուցման ոլորտների տեխնոլոգիաները, որոնք, ամպային ծառայությունների և այլ ավտոմեքենաների (Car-to-X տեխնոլոգիա) հետ, միավորված են մի ցանցում, ինչը թույլ է տալիս համակարգերին սովորել ինքնուրույն, կանխատեսել առաջիկա քայլերը և բավարարել ուղևորների պահանջները: Նոր համակարգերը խնայում են վարորդների և ուղևորների ժամանակը, ապահովում են արդյունավետության և անվտանգության ավելի բարձր մակարդակ, ինչպես նաև տրամադրում են անհատականացման լայն հնարավորություններ: Ինքնավարման 4-րդ մակարդակի իրականացման համար (ինքնավարման զգալի մակարդակ) կուպեանման SUV Audi-ն օգտագործում է նոր սերնդի zFAS կարգավորող սարքը: Սարքը փոխանցում է տեղեկատվությունը մայրուղով երթևեկելու մեքենավարին, որը ունակ է կառավարել ավտոմեքենայի վարումը մինչև 130 կմ/ժ արագությամբ ընթանալու պարագայում, ինչպես նաև կարող է փոխել գիծը, որով ընթանում է ավտոմեքենան:

Ապագային ինքնավարություն․ կոնցեպտուալ մոդել՝ 5-րդ մակարդակի ինքնավարման համակարգով

Audi ընկերության ավտոսրահում ներկայացված երկրորդ կոնցեպտ-քարը սահմանում է ինքնավարման տեխնոլոգիաների ապագան: Այն առաջարկում է վարորդին և ուղևորներին ազատության բոլորովին նոր մակարդակ, ազատելով նրանց ճանապարհին զգոն լինելու անհրաժեշտությունից: Ճանապարհորդության ժամանակ վարորդը կարող է չկենտրոնանալ վարման վրա և զբաղվել որևէ այլ բանով: Կոնցեպտ-քարը ստացել է բազում նոր լուծումներ գործառույթների, կապի, հեռահաղորդակցման ոլորտներում, որոնք ճանապարհորդությունը դարձնում են չափազանց հարմարավետ: Audi AI օժտում է համակարգերը ինտելեկտով և կանխատեսման հմտությամբ:

Նոր կոնցեպտուալ ավտոմեքենան կատարյալ ճանապարհորդությունների համար: D սեգմենտի մոդելը համալրված է չորս էլեկտրական շարժիչներով, իսկ ընթացքային պաշարը կազմում է 700-800 կիլոմետր: Լիաչափ մոդելի սրահն ու էքստերիերը տպավորիչ և հեղափոխական տեսք ունեն: Դա դիզայներներին ընձեռում է նոր հնարավորություններ, որոնցով կարող են ապահովվել ինքնավարման համակարգով ավտոմեքենաները:

Այլ պրեմիերաներ եւ միջոցառումներ ` արդյունավետ, սպորտային եւ միշտ կապի մեջ

Audi A4 Avant g-tron և Audi A5 Sportback g-tron արդեն հասանելի են պատվերի համար և գրավիչ են էկոլոգիական և արդյունավետ շարժունակության տեսանկյունից: Երկու մոդելները համալրված են 2.0 TFSI շարժիչով, որը զարգացնում է 170 ձ.ու. հզորություն և ապահովում 270 Ն·մ պտտող մոմենտ: Վառելիքի ծախսը կազմում է 3,8 կգ բնական գազ՝ 100 կմ ճանապարհի համար (NEDC-ով): Դա համապատասխանում է СО2 արտանետումներին 102 գ/կմ մակարդակի համար՝ միևնույն ժամանակ վառելիքի արժեքը կազմում է 4 եվրո ( 2017 թ. սեպտեմբերի դրությամբ): Ընթացքային պաշարը հասնում է 950 կմ, որից 500-ը ավտոմեքենաները կարող են անցնել գազային վառելիքով: Լավագույն էկոլոգիական բնութագրերը g-tron մոդելները ցուցադրում են Audi egas սինթետիկ գազով աշխատանքի ժամանակ: 2018 թվականի մայիսի վերջին ընկերությունը ծրագրում է բազային համալրման մեջ ներառել սինթետիկ գազով լիցքավորումը՝ այսինքն անվճար մատակարարել այն հաճախորդներին: Արտադրության ամբողջական ցիկլի վերլուծության արդյունքների համաձայն՝ Audi e-gas վառելիքը թույլ է տալիս կրճատել CO2 արտանետումները 80%‐ով**:

IAA 2017 շրջանակում տեղի կունենան Audi Sport GmbH ստորաբաժանման երկու համաշխարհային պրեմիերաները: Ցուցահանդեսին կներկայացվի Audi RS 4 Avant չորորդ սերնդի սպորտային ունիվերսալը, որը բացում է նոր, տպավորիչ փուլ RS ընտանիքի պատմության մեջ: Audi դուստր ընկերությունը առաջին անգամ կներկայացնի յուրահատուկ մոդելը՝ հետևի քարշակ համակարգով, որը կթողարկվի սահմանափակ քանակությամբ:

Audi և HERE Technologies ընկերությունների սերտ համագործակցությունը

Նոր Audi A8-ում Audi-ին օգտագործում է HERE ընկերության բազում ծառայություններ և առաջադեմ տեխնոլոգիաներ: HERE-ը՝առաջատար ընկերություններից, որ զբաղվում է թվային նավիգացիոն քարտեզների համար ծրագրային ապահովմամբ: Audi-ին այդ ընկերության համասեփականատերն է և մոտ ապագայում ծրագրում է ավելի սերտ համագործակցություն: Ավտոսրահի շրջանակում անցկացվող New Mobility World միջոցառման ժամանակ ընկերությունները պատրաստվում են ցուցադրել իրենց նոր ապրանքները: