• A4 Avant
    A4 Avant

    Audi A4 Avant՝ էլ ավելի հզոր, ավելի արդյունավետ և ավելի ինտելեկտուալ ավտոմեքենա:

  • A4 allroad quattro
    A4 allroad quattro

    Նոր Audi A4 allroad quattro-ն ունի յուրահատուկ արտաճանապարհային հատկանիշներ: Դեպի արտաքին աշխարհ կողմնորոշված դիզայնի և առավելագույն ֆունկցիոնալ հնարավորությունների համադրության շնորհիվ այս ավտոմեքենան յուրահատուկ տեղ է զբաղեցնում իր սեգմենտում:

  • A6 Avant
    A6 Avant

    Audi A6 Avant՝ ավելի դինամիկ, ավելի նրբագեղ, ավելի տնտեսող:

  • A6 allroad quattro
    A6 allroad quattro

    Ընտրելով Audi A6 allroad quattro-ն, Դուք կունենաք ավտոմեքենա, որը կբացի նոր ճանապարհներ և թույլ կտա հաղթահարել նոր մարտահրավերները:

  • S6
    S6

    Audi S6-ը բազմաբնույթ է. այն ներկայացուցչական է՝ գործուղումների համար, հեղինակավոր ընտանեկան մոդել է, ինչպես նաև նրբաճաշակ և սպորտային մեքենա է առօրեայում:

  • S6 Avant
    S6 Avant

    Audi S6 Avant-ը ը վառ է և միաժամանակ նրբաճաշակ. սա նոր մոտեցում է սպորտային ոճին:

  • Նոր A8 L
    Նոր A8 L

    Audi A8 L-ի դիզայնը նրբաճաշակության և դինամիզմի մարմնացում է, խելացի օժանդակ համակարգերի բազմազանություն և կառավարման ինտուիտիվ կերպով հասկանալի նոր հայեցակարգ:

Նոր Audi A3․ է՛լ ավելի դինամիկ > 2020 > Նորություններ > Audi-ին Հայաստանում

Նոր Audi A3․ է՛լ ավելի դինամիկ

  • A201202_large2.jpg
A201202_large2.jpg
A200579_large.jpg

Նոր Audi A3․ է՛լ ավելի դինամիկ

Անեղծ հույզեր․ օրիգինալ հայեցակարգ

Audi A3-ի չորրորդ սերունդը տպավորիչ կհայտարարի իր բնավորության մասին։ Կոմպակտ լիաքարշակ ավտոմեքենայի հիմքում առաջադիմական նորագույն տեխնոլոգիա է՝ էլեկտրահիդրավլիկ բազմասկավառակ կցորդիչ, որը կառավարվում է բոլոր չորս անիվները գործի դնող` հստակ կարգավորված ծրագրով։ Տվյալ տեխնոլոգիան ապահովում է առավելագույն կայունություն և կցորդում ճանապարհի հետ։ Զուգակցված ադապտիվ կախոցի և պրոգրեսիվ ղեկային կառավարման հետ՝ այն թելադրում է վարման սպորտային ոճ և երաշխավորում աներևակայելի տպավորություններ վարման ընթացքից։
A201187_large.jpg

quattro լիաքարշակ համակարգ

Լիաքարշակ համակարգը բաշխում է ոլորող մոմենտը առջևի և հետևի առանցքների միջև։ Շարժիչի նորմալ աշխատանքի ժամանակ նրա հզորության մեծ մասը փոխանցվում է առջևի անիվներին։ Տեղից պոկվելիս կամ առջևի առանցքի փոքր քարշի դեպքում կցորդիչը կայծակնային արագությամբ տեղափոխում է ոլորող մոմենտը․ այս դեպքում միանում է էլեկտրական առանցքամխոցային պոմպը, որը մինչև 44 բար հիդրավլիկ ճնշում է մատուցում շղթայակցման թիթեղներին։ Որքան ավելի ուժեղ է պոմպը սեղմում կցորդիչի սկավառակին, այնքան ավելի մեծ ոլորող մոմենտ է փոխանցվում հետևի անիվներին․ մինչև 100 տոկոս։ Սպորտային վարման դեպքում ոլորող մոմենտի մի մասը դեռևս ղեկանվի դարձի ժամանակ կցորդիչի միջոցով կարող է փոխանցվել հետևի առանցքին։ Հենց վարորդը մեծացնում է արագությունը՝ Audi A3-ը կիպ սեղմվում է ճանապարհածածկույթին։ Բեռնվածքի փոփոխման ժամանակ ոլորող մոմենտի բաշխումն ապահովում է շրջադարձի ճշգրիտ անցումը, ինչն ավելի է բարձրացնում ընթացքի դինամիկան։
A200577_large.jpg

Բացարձակ վերահսկողություն․ կուրսային կայունության վերահսկման էլեկտրոնային համակարգ

Եվս մեկ առավելություն է ոլորող մոմենտի ընտրողական վերահսկումը, որ իրականացվում է կուրսային կայունության ինտելեկտուալ համակարգի (ESC) միջոցով։ Բարձր արագությամբ ճանապարհի ոլորանը անցնելիս ծրագիրը թեթևակի արգելակում է ներքին անիվները։ Ձախ և աջ անիվներին տրվող քարշի ուժի տարբերության շնորհիվ առաջանում է ղեկակառավարման լրացուցիչ էֆեկտ, և ավտոմեքենան բառացիորեն «ներպտուտակվում է» ոլորանի մեջ։ Այսպիսի լուծումն ապահովում է առավել ճշգրիտ, սահուն և անվտանգ վարում։
A200578_large.jpg
ESC-ի երեք ֆունկցիոնալ ռեժիմները թույլ են տալիս ձևափոխել quattro լիաքարշ համակարգի կարգավորումները։ Այսպիսով, քարշը և դինամիկ կայունությունը կարող են շտկվել՝ կախված վարորդի նախասիրություններից։ ESC-ի ցանկացած միջամտություն ավտոմեքենայի կառավարմանը միշտ կատարվում է խնամքով և գործնականում աննկատ։ Հզորության առավելագույն փոխանցումն ապահովվում է ESC ON ռեժիմում։ Դա նշանակում է, որ արագացումն անվտանգ է, կայուն և կատարվում է հնարավոր ամենափոքր տեղապտույտով: Sport ռեժիմը թույլ է տալիս շփման ցածր գործակցով իրականացնել սահքը մակերևույթների վրայով (ինչպես օրինակ՝ ձյունը) ամենակառավարելի և անվտանգ կերպով։ Այդ դեպքում ինտենսիվ տեղապտույտը վարորդին թույլ կտա լրացուցիչ հաճույք ստանալ վարումից։ ESC OFF ռեժիմում անիվների տեղապտույտի ինտենսիվությունը գործնականում անսահմանափակ է, և վարորդը կարող է լիովին վայելել Audi A3-ի կառավարման սպորտային բնութագրերը։

Audi A3