Audi quattro Winter Cup 2020 ձմեռային մրցաշարի եզրափակիչը Սոչիում > 2020 > Նորություններ > Audi-ին Հայաստանում

Audi quattro Winter Cup 2020 ձմեռային մրցաշարի եզրափակիչը Սոչիում

  • BJ3I48561.jpg
BJ3I48561.jpg
Սոչիի «Ռոզա խուտոր» լեռնադահուկային համալիրում տեղի ունեցավ Audi quattro Winter Cup 2020 առաջնության եզրափակիչը։ Մրցաշարի հաղթողներն առաջին անգամ կմեկնեն Ավստրիական հանրահայտ Կիտցբյուել հանգստավայր՝ Audi quattro Ski Cup մրցաշարին, Ռուսաստանը ոչ պրոֆեսիոնալ մարզիկների համար անցկացվող Audi-ի ամենագլխավոր միջազգային մրցաշարում ներկայացնելու համար։

Արդեն շուրջ տասը տարի Audi-ն հանդես է գալիս որպես FIS լեռնադահուկային սպորտի Աշխարհի առաջնության գործընկեր և ավելի քան 20 տարի է, ինչ աջակցում է աշխարհի շատ երկրների դահուկային ասոցիացիաներին ու ազգային դահուկային թիմերին։ Ռուսաստանում Audi-ն կազմակերպում է Audi quattro Winter Cup լեռնադահուկային սիրողական մրցաշարը, որն այս տարի անցկացվեց արդեն չորրորդ անգամ։ Մրցումներին կարող են մասնակցել պրեմիում ապրանքանիշերի ավտոմեքենաներ ունեցողները։

Audi quattro Winter Cup առաջնության ծրագիրը բացվեց մոսկովյան փուլով, որը կայացավ 2020 թվականի փետրվարի 1-ին լեռնադահուկային հանգստավայրի «Վոլեն» մարզա-ժամանցային պարկում։ Երկրորդ ընտրական փուլն անցավ Սանկտ Պետերբուրգի մերձակայքում գտնվող «Իգորա» հանգստավայրում։ Audi quattro Winter Cup 2020-ի ընտրական երրորդ փուլը և եզրափակիչ մրցավազքը կայացավ Սոչիում՝ «Ռոզա խուտոր» լեռնադահուկային հանգստավայրում։

Մրցումներում մասնակցեցին ձմեռային մարզաձևերի ավելի քան 400 սիրահարներ։ Մրցաշարի հաղթողները հնարավորություն ստացան ներկայացնելու Ռուսաստանը Audi quattro Ski Cup միջազգային մրցաշարի եզրափակչում, որը կանցկացվի Ավստրիայում 2020 թվականի մարտի 13-15-ը։

Մրցումների հյուրերն ու մասնակիցները ծանոթացան նաև ապրանքանիշի ամենավառ ներկայացուցիչներից մեկին՝ Audi Q3 նորաոճ կոմպակտ կուպե-քրոսովերին։ Երկրորդ սերնդի մոդելը միայն իր տպավորիչ և խարիզմատիկ կերպարով չէ, որ աչքի է ընկնում․ այն դարձել է ավելի ընդարձակ և ունիվերսալ։ Քրոսովերը ստացել է տվյալների պատկերման և ղեկավարման ամբողջապես թվային հայեցակարգ, տեղեկատվական-ժամանցային համակարգերի լայն շարք, նորարարական օժանդակ համակարգեր։