• A4 Avant
    A4 Avant

    Audi A4 Avant՝ էլ ավելի հզոր, ավելի արդյունավետ և ավելի ինտելեկտուալ ավտոմեքենա:

  • A4 allroad quattro
    A4 allroad quattro

    Նոր Audi A4 allroad quattro-ն ունի յուրահատուկ արտաճանապարհային հատկանիշներ: Դեպի արտաքին աշխարհ կողմնորոշված դիզայնի և առավելագույն ֆունկցիոնալ հնարավորությունների համադրության շնորհիվ այս ավտոմեքենան յուրահատուկ տեղ է զբաղեցնում իր սեգմենտում:

  • A5 Sportback 2019
    A5 Sportback 2019

    Audi A5 Sportback-ը ժամանակակից սպորտային արտաքին տեսքի և ընդարձակ սրահի համակցումն է: Արդի տեխնոլոգիաները և նորարարական օգնական համակարգերն ապահովում են անվտանգությունը՝ հնարավորություն տալով առավելագույն բավականություն ստանալ ղեկի առջև նստած:

  • A6 Avant
    A6 Avant

    Audi A6 Avant՝ ավելի դինամիկ, ավելի նրբագեղ, ավելի տնտեսող:

  • A6 allroad quattro
    A6 allroad quattro

    Ընտրելով Audi A6 allroad quattro-ն, Դուք կունենաք ավտոմեքենա, որը կբացի նոր ճանապարհներ և թույլ կտա հաղթահարել նոր մարտահրավերները:

  • S6
    S6

    Audi S6-ը բազմաբնույթ է. այն ներկայացուցչական է՝ գործուղումների համար, հեղինակավոր ընտանեկան մոդել է, ինչպես նաև նրբաճաշակ և սպորտային մեքենա է առօրեայում:

  • S6 Avant
    S6 Avant

    Audi S6 Avant-ը ը վառ է և միաժամանակ նրբաճաշակ. սա նոր մոտեցում է սպորտային ոճին:

  • Նոր A8 L
    Նոր A8 L

    Audi A8 L-ի դիզայնը նրբաճաշակության և դինամիզմի մարմնացում է, խելացի օժանդակ համակարգերի բազմազանություն և կառավարման ինտուիտիվ կերպով հասկանալի նոր հայեցակարգ:

  • TT Roadster
    TT Roadster

    Audi TT Roadster-ն համադրում է ռոդսթերի նրբագեղությունը՝ սպորտային բոլիդի ատլետիկ տեսքի հետ:

  • TTS Coupé
    TTS Coupé

    Audi TTS Coupé-ում ամենը արտահայտում է նրա սպորտայնությունը: Մոդելը համալրված է quattro® մշտական լիաքարշակ համակարգով:

  • TTS Roadster
    TTS Roadster

    Ճանապարհորդությունը նոր Audi TTS Roadster-ի հետ աներևակայելի է: Հովացուցիչի պաշտպանիչ ցանցից մինչև դիֆուզոր՝ այն բառացիորեն արտացոլում է մաքուր էներգիայի մթնոլորտ:

Q7 > Q7 > Audi-ին Հայաստանում
Audi Q7
Q7

Անբասիր գերազանցություն
Audi Q7

Նոր սերնդի մեծ քրոսովերի արտաքին տեսքում կարելի է նշել Audi-ին և Q ընտանիքին բնորոշ շատ առանձնահատկություններ: Singleframe հովացուցիչի լայն շրջանակով ծավալուն պաշտպանիչ ցանցն ավտոմեքենայի առաջնամասի դիզայնի կենտրոնական տարրն է: Ընտրանքային լուսադիոդային լուսարձակների և Audi Matrix LED լուսարձակների ցերեկային ընթացային լույսերն ունեն կրկնակի սլաքի ձև: Մեծածավալ անվահեցերը և հստակ գծագրված ուսային եզրագիծը տեսողական շեշտադրում են անում անիվների վրա: Ուղեբեռի համար նախատեսված բաժանմունքի դուռը բարձրանում է հետևի կանգնակների վրա:

Ներբեռնել բոլոր լուսանկարները
00:00 | 00:00
  • Audi Q7. հզոր և դինամիկ

  • Audi Q7-ը հրաշալի կայունություն է պահպանում արագընթաց մայրուղիներին և հեշտությամբ շրջադարձի է գնում ոլորապտույտ գյուղական ճանապարհներին:

  • Սերիական լրակազմի մեջ մտնող Xenon plus քսենոնային լուսարձակներ, լուսադիոդային լուսարձակներ կամ Audi Matrix լուսադիոդային լուսարձակներ. գլխավոր օպտիկայի յուրաքանչյուր տարբերակ ապահովում է ճանապարհի հավասարաչափ և պայծառ լուսավորումը:

  • Audi Singleframe հովացուցիչի ծավալուն, հզոր պաշտպանիչ ցանցն ընդգծում է ավտոմեքենայի առաջնամասի տպավորիչ կերպարը:

  • Audi Q7-ի հետևի թափարգելի սպոյլերում տեղակայված են լրացուցիչ լուսային տարրեր: Թափարգելի ներքևի մասում զետեղված են արտաժայթքման խողովակի մեծ, ուղղանկյունաձև վերջնամասերը:

  • Audi Q7-ի սրահում կկարողանաք վայելել նրա ընդարձակությունը, շքեղությունն ու ընդգծված նրբագեղությունը:

  • Հարմարավետության բարձր մակարդակ՝ երկրորդ շարքի ուղևորների համար. նստատեղերի թիկնակներից յուրաքանչյուրն առանձին ծալվում է 35:30:35 հարաբերակցությամբ, ըստ թեքության կարգավորվում 16 ուղղություններով

  • Ուղեբեռի բաժանմունքի ծավալը նստատեղերի երկրորդ շարքով տարբերակի համար կազմում է 2075 լ:

  • Կարևոր տեղեկատվությունը՝ վարորդի տեսադաշտում. Audi virtual cockpit թվային սարքավորումների վահանակ՝ 12,3 մատնաչափ տրամագիծ ունեցող բարձր լուծաչափով ցուցասարքով:

  • Որպես այլընտրանք առաջարկվող Bang & Olufsen Advanced Sound System աուդիոհամակարգը երաշխավորում է ձայնի անգերազանցելի որակ:

  • Սրահի բոլոր նյութերն ընտրված և մշակված են առավելագույն փութաջանությամբ:

  • Սրահի բոլոր նյութերն ընտրված և մշակված են առավելագույն փութաջանությամբ:

Վստահություն՝ նույնիսկ ճանապարհազրկության պայմաններում

Ազդեցիկ գաբարիտներն ու շքեղ ինտերիերը չեն խագարում Audi Q7-ին՝ ցուցաբերելու սպորտային բնույթ: Կարևորագույն գործոններ են նախ՝ էլեկտրամեխանիկական ղեկային կառավարման հստակ աշխատանքը, նաև առջևի ու հետևի լիսեռների նոր՝ թեթևացված կոնստրուկցիան: Audi Q7-ն իրեն վստահ է պահում մեծ արագությունների ժամանակ, քաղաքից դուրս ոլորապտույտ ճանապարհներին աչքի է ընկնում դինամիկայով և շնորհիվ ընտրանքային ամբողջական լիաքարշակ համակարգի՝ ցուցաբերում է բացառիկ մանևրականություն նեղ տարածություններով ընթանալիս: Quattro լիաքարշակ համակարգը, սահուն և արագ փոխանցումների փոխարկումով tiptronic փոխանցման տուփը՝ համակցված ավտոմեքենայի ոչ մեծ զանգվածի հետ օպտիմալ կայունություն է ապահովում անգամ ամենից անհարթ տեղամասերում: Ադապտիվ պնևմատիկ կախոցի շնորհիվ ավտոմեքենայի բարձրությունը և նրա յուրաքանչյուր առանցքի ամորտիզացիան կարող են հարմարվել ավտոմեքենայի բեռնման մակարդակին, ինչը զգալի դինամիկ առավելություններ է տալիս վարելիս: Դինամիկական սարքավորումը լրացվում է Audi drive select համակարգով, որը վարորդին թույլ է տալիս ընտրել ընթացային մասի և շարժաբերի աշխատանքի ռեժիմը՝ սպորտայինից մինչև կատարելապես հավասարակշռված:

driving dynamics

Նրբաճաշակ շքեղություն

Audi Q7-ի սրահում կարող եք վայելել ընդարձակ տարածությունը, շքեղությունն ու ընդգծված էլեգանտությունը: Կառավարման պարզ և ինտուիտիվ հայեցակարգը հիանալիորեն ներգծվում է Audi Q7-ի լակոնիկ ինտերիերում. բոլոր փոխարկիչներն ու կոճակները օգտագործման տեսակետից էրգոնոմիկ են և հարմար: Գույներն ու նյութերը կատարելապես համապատասխանում են նրբաոճ ինտերիերին: Անհատական կարգավորմամբ և ընտրանքային մերսման գործառույթով հարմարավետ նստատեղերը կօգնեն հանգստանալ ուղևորության ընթացքում: Պաստառապատումն իրականացված է ծակոտկեն կաշվով: Առջևի երկու նստատեղերի օդափոխումն ու տաքացումը կատարվում է ընդամենը կոճակի սեղմումով: Ֆոնային լուսավորության առաջարկվող ընտրանքային փաթեթը ներառում է շեմերի վրադիրների թույլ լուսավորումը և կենտրոնական բարձակի մեղմ եզրագծային լուսավորումը: Մեղմ լույսը սրահում ստեղծում է գողտրիկ մթնոլորտ, իսկ լավ ձայնամեկուսացումը հնարավորություն է տալիս հանգստանալ ու թուլանալ հաճելի պայմաններում:

ambient light
Հարմարավետություն և բազմազանություն

Նորարարություն և լավ մտածված կառավարում

Audi Q7-ում արտացոլում է գտել թվային տեխնոլոգիաների ներդրման ռազմավարությունը. խոշոր հպազգայուն ցուցասարքի օգնությամբ իրականացված MMI touch response-ի կառավարման նոր հայեցակարգը ինտուտիվ է և պարզ: Ամբողջապես թվային Audi virtual cockpit սարքավորումների վահանակը, 12,3 մատնաչափ տրամագիծ և բարձր լուծաչափ ունեցող ցուցասարքով, հասանելի է որպես լրացուցիչ ընտրանք: Վարորդը կարող է հեշտությամբ փոխարկել տեղեկատվության պատկերման երկու ռեժիմները՝ ընտրելով առավել գերադասելին: Դասական պատկերացմամբ շեշտադրում է արված տախոմետրի և արագաչափի վրա՝ մեծ կլոր տարրերի տեսքով: Արդիական տեղեկատվական-ժամանցային ռեժիմում գերակշիռ տեղ ունի նավիգացիոն քարտեզով մեծ պատուհանը՝ ռադիոկայանների կամ երգերի ցանկով: Առաջարկվող ընտրանքային պրոյեկցիոն էկրանը հողմապակու վրա է դուրս բերում կարևորագույն տեղեկատվությունը՝ ներառյալ մանրամասնված նավիգացիոն հուշումները և էլեկտրոնային օժանդակ համակարգերի տվյալները: Գիշերվա ժամերին տեսնելու համակարգն ավելի անվտանգ է դարձնում գիշերային ուղևորությունները: Ներկառուցված ջերմատեսիլ սարքերի օգնությամբ համակարգը գրանցում է հետիոտներին ու կենդանիներին և դրանց հայտնաբերման մասին ազդանշան ուղարկում Audi virtual cockpit թվային սարքավորումների վահանակին և պրոյեկցիոն ցուցասարքին: Հետևի նստատեղի ուղևորների համար Audi tablet պլանշետային համակարգչի հիմքի վրա գործող ժամանցային համակարգը (Rear Seat Entertainment) ցանկացած ուղևորություն կվերածի անմոռանալի և հետաքրքիր ճանապարհորդության, իսկ որպես ընտրանք առաջարկվող Bang & Olufsen Soundsystem աուդիոհամակարգը սրահում կստեղծի տպավորիչ եռաչափ ձայնային նվագակցություն:

operating concept
Ավելին կառավարման և տեղեկատվական-ժամանցային համակարգի մասին
Հարմարավետությունը՝ որպես Audi Q7-ի ներքին տարածության հայեցակարգի հիմք

2075

լ

Ուղեբեռի համար նախատեսված ծավալը

890

լ

Բեռնախցիկի ընհանուր ծավալը

18


Հետևի նստատեղերի թեքության աստիճանական կարգավորում

Առավելագույն բազմազանություն. ուղեբեռի բաժանմունք

Նոր Audi Q7-ը տիրոջը դիմավորում է փոխակերպման տարատեսակ հնարավորություններ ունեցող մեծ բեռնախցով: Յոթտեղանի լինելու պարագայում բեռնախցիկի ծավալը կազմում է 295 լ: Հինգտեղանիի դեպքում՝ 890լ, իսկ երկրորդ շարքի նստատեղերի թիկնակների ծալված վիճակում՝ 2075 լ: Ուղեբեռի բաժանմունքի կափարիչի էլեկտրաշարժաբերը մտնում է սերիական լրակազմի մեջ: Ընտրանքային հպազգայուն կառավարումը, համակցված հարմարավետ բանալիի հետ, զգալիորեն հեշտացնում է բեռնախցիկի բացման և փակման գործընթացը: Audi Q7–ը կատարելապես հարմար է ընտանեկան ուղևորությունների համար: Տարածության փոխդասավորության տարատեսակ հնարավորությունների շնորհիվ այնտեղ բավական տեղ կգտնվի ուղեբեռի և բոլոր ուղևորների համար: Audi Q7 –ի արդեն իսկ ստանդարտ լրակազմում նախատեսված են կշռադատված գործառնական լուծումներ իրեր պահելու համար՝ կախիչներ պայուսակների համար, ամրացնող հարմարանքներ բեռնախցիկում, բեռնախցիկի վարագույր և բաժանիչ ցանց: Բացի այդ, կարելի է ձեռք բերել հարմարավետություն ապահովող լրացուցիչ ընտրանքներ. ուղեբեռի հատվածի վարագույրի էլեկտրաշարժաբեր, բեռնախցիկի եզրաշերտի պաշտպանություն՝ չժանգոտվող պողպատից, երկկողմանի գորգիկ ուղեբեռի հատվածում, նաև սարքավորում ուղեբեռի տեղավորման և տելեսկոպիկ մետաղաձողի հետ ամրացման համար՝ ամրացման գոտիներով և հանվող հանգույցներով:

luggage compartment

Առաջևի լուսարձակներ. տեսողական վառ տպավորություն

Լուսադիոդների կամ Audi Matrix LED տեխնոլոգիայի կիրառումով իրականացված և շրջադարձի դինամիկ ցուցիչները ներառող գլխավոր լույսի ընտրանքային լուսարձակները ապրանքանիշի տեխնոլոգիաների տեսանելի մարմնացումն են: Ընտրանքային Audi Matrix LED լուսադիոդային լուսարձակներն ապահովում են ճանապարհի պայծառ և հավասարաչափ լուսավորումը. համակարգն իր հնարավորության սահմաններում ֆիքսում է երթևեկության մյուս մասնակիցներին և թուլացնում իր լուսարձակների պայծառությունը նկատված ավտոմեքենաների տեսադաշտում: Ճանապարհային շերտի մնացած մասը առավելագույնս լուսավորված է մնում: Լուսային հոսքի ակտիվ և դինամիկ բաշխումը իրականացվում է ինչպես ցերեկային ընթացային լույսերով լուսավորվելու ռեժիմում, այնպես էլ առանց մեխանիկական բաղադրիչների հեռահար լույսի միացման դեպքում՝ ի հաշիվ առանձին լուսային սեգմենտների միացման և անջատման: Դա ոչ միայն բարելավում է ճանապարհային շերտի լուսավորությունը, այլև բարձրացնում է անվտանգությունն ու հարմարավետությունը:

light
Ավելին լուսավորման տեխնոլոգիայի մասին

Չգերազանցված և ունիվերսալ

Audi Q7-ը գործնական ուղևորության ընթացքում կստեղծի հարմարավետություն, իսկ ընտանեկան ճանապարհորդության ժամանակ՝ լավ տրամադրություն: Այս ավտոմեքենան կդառնա Ձեր հուսալի ուղեկիցը: Լրակազմի բազմաթիվ ընտրանքներն ու տարբերակներն աչքի են ընկնում իրենց էլեգանտությամբ և կատարման բարձր մակարդակով: Նրանք Ձեզ են ներկայացնում անհատականության արտահայտման և հարմարավետության ապահովման լայն հնարավորություների ընտրություն:

Audi Q7 2019