1400_438_A184312_large.jpg

Նորացված ռազմավարություն Audi Vorsprung.2025. 800 000 իրացված Audi էլեկտրամոբիլ 2025 թվականին

2025 թվականին Audi ընկերությունը ծրագրում է վաճառել 800 000 ամբողջապես էլեկտրական ավտոմեքենա և հիբրիդային շարժաբերով ավտոմեքենա plug-in hybrids: Ամենամյա հավաքի շրջանակներում AUDI AG վարչությունը ներկայացրել է Audi.Vorsprung.2025. նորացված ռազմավարությունը: Այն ժամանակ, երբ յուրաքանչյուր երրորդ հաճախորդը կսկսի նախապատվությունը տալ էլեկտրամոբիլներին (իսկ դա տեղի կունենա հաջորդ տասնամյակի կեսերին), բոլոր մոդելները կունենան իրենց էլեկտրական նմանօրինակը: Ընդ որում, մեծ բաժին կկազմեն լիովին էլեկտրական ավտոմեքենաները, ավելի փոքր բաժին՝ plug-in հիբրիդային շարժաբերով մոդելները:

Անցյալ տարեվերջին Audi ընկերությունը հաստատեց «Գործողությունների և ձևափոխությունների ծրագիրը», որի համաձայն ղեկավարությունը պլանավորում է օգտագործել եկամուտների նոր աղբյուր, օպտիմալացնել ծախսերի կառուցվածքը և արագացնել ձևափոխությունների գործընթացը: Տվյալ միջոցառումները թույլ կտան նշանակալի չափով ընդլայնելու ներդրումների հնարավորությունները: 2025 թվականին ընդառաջ մոտ 40 մլրդ եվրո կտրամադրվի հետևյալ ռազմավարական ուղղությունները զարգացնելու համար՝ էլեկտրական շարժունակություն, ավտոնոմ վարում և թվային տեխնոլոգիաների ներդրում:

«Մեր ամբիցիաներն արտահայտված են Vorsprung durch Technik (Բարձր տեխնոլոգիաների գերազանցություն) նշանաբանում, - ասում է վարչության նախագահ Ռուպերտ Շտադլերը: - Մեր նպատակն է իսկական հեղափոխություն իրականացնել շարժունակության աշխարհում: Բացի այդ, մենք ցանկանում ենք դառնալ լիդեր պրեմիում դասի էլեկտրամոբիլների սեգմենտում, որն ամենօրյա շահագործման համար լիովին պիտանի, կատարյալ արտադրանք է՝ չգերազանցված որակով և ավտոմեքենայի վարումից հաճախորդների ստացած բացառիկ վայելքով: Մեր տեխնոլոգիական առավելությունը թույլ կտա էլեկտրական շարժունակությունը հասցնել նոր մակարդակի:»
Audi e-tron-ի նախատիպի սերիական տարբերակը առաջին արդյունքն է Roadmap E նախաձեռնության շրջանակներում, որի համաձայն 2025 թվականին առաջնակարգ ապրանքանիշը կէլեկտրաֆիկացնի մոդելային ողջ շարքը: Roadmap E –ը նաև նախատեսում է ներդրումներ Ինգոլշտադտի և Նեկարզուլմեի (Գերմանիա) գործարաններում և զբաղվածության ապահովման պարտավորություն մինչև 2025 թվականի վերջը:

Մինչև 2025 թվականը կներկայացվի էլեկտրամոբիլների ավելի քան 20 մոդել: 2019 թվականին ընկերությունը կթողարկի լիովին էլեկտրական երկրորդ մոդելը՝ Audi e-tron Sportback-ը, որից հետո 2020 թվականին կներկայացվի Audi Sport ստորաբաժանման կողմից մշակված Audi e-tron GT-ն: 2020 թվականին «պրեմիում- կոմպակտ» սեգմենտում Audi-ն գնորդներին էլեկտրամոբիլ կառաջարկի:
Audi-ն զարգացման ոլորտում կանոնավոր կերպով անդրադառնում է Volkswagen Group-ի երկու հիմնական ծրագրերին: Բացի Volkswagen-ի կողմից կոմպակտ մոդելների սեգմենտի համար մշակված Modular Electric Toolkit մոդուլային համակարգից՝ Audi-ն և Porsche-ն համատեղ մշակում են առաջնակարգ արտաքին տեսք միջին, լիաչափ դասերի և լյուքս դասի էլեկտրամոբիլների համար: Այդ գործընկերային նախագծերը էապես նվազեցնում են մշակման համար անհրաժեշտ ծախսերը: Հաճախորդների համար դա նշանակում է ընտրության հնարավորություն էկոլոգիապես անվտանգ մոդելների լայն տեսականուց:

Բացի այդ, Audi-ի համալիր մոտեցումը ռեսուրսների պահպանմանը իրագործում է գտել նաև արտադրության ոլորտում. Բրյուսելում Audi e-tron-ը կդառնա առաջին պրեմիում դասի ավտոմեքենան, որ կիջնի CO2-չեզոք արտադրության հարահոսից: Բրյուսելից հետո մինչև 2030 թվականը ամբողջ աշխարհում Audi-ի ձեռնարկությունները կդառան CO2-չեզոք:

e-tron-ի եվրոպական շուկա դուրս գալու պահին վարորդները կկարողանան օգտվել գերարագ լիցքավորման կայանների ցանցի բոլոր առավելություններից: Audi-ն նշանակալի ներդրում է անում այդ ենթակառուցվածքի զարգացման համար՝ մասնակցելով Ionity -ի հետ համատեղ նախագծին: Audi e-tron-ը կդառնա առաջին սերիական ավտոմեքենան, որը կարող է լիցքավորվել մինչև 150կՎտ հզորությամբ արագ լիցքավորման կայաններում: Այսպես, էլեկտրական քրոսովերը 30 րոպեից էլ պակաս ժամանակում պատրաստ կլինի հեռավոր ուղևորությունների: Ընդ որում, նրա լիթիում-իոնային մարտկոցի լիցքերը կբավարարեն՝ առանց դժվարության հաղթահարելու 400 կմ-ը (WLTP ցիկլում) գերազանցող ուղին:

e-tron-ի նախատիպի սերիական տարբերակի թողարկման հետ մեկտեղ Audi-ի հաճախորդներին հնարավորություն կընձեռվի լիովին համալրելու ավտոմեքենան՝ արդեն գնելուց հետո. օրինակ, տեղեկատվական-ժամանցային համակարգերով կամ վարորդների համար նախատեսված օժանդակ համակարգերով: Աստիճանաբար ուղևորներին կտրամադրվեն նոր ծառայություններ և թվային կոնտենտ: Նոր բիզնես-մոդելի միջոցով Audi ընկերությունը մտադիր է ստանալ գործառնությունների եկամուտ 1մլրդ եվրոյի չափով:

«2021 թվականին՝ Vorsprung durch Technik նշանաբանի 50-ամյակի կապակցությամբ մենք կներկայացնենք առաջին ավտոնոմ էլեկտրամոբիլը, որն ստեղծված կլինի Audi Aicon շոու-քարի բազայի վրա: Իր ներքին բարենպաստ պայմաններով հանգստացնող այդ քաղաքային մաքոքը սկզբում կփորձարկվի թեստային ավտոպարկում, հետո միայն կիջեցվի սերիական արտադրության՝ որպես ավտոմատացված կառավարումով մոդել»,- ասում է AUDI AG վարչության անդամ, տեխնիկական զարգացման պատասխանատու Պետեր Մերտենսը (Peter Mertens):

«Ամբողջ աշխարհում մենք արագացնում ենք նոր, եկամտաբեր մոդելների ներդրումը ապագայում մեր ճյուղի համար կարևոր նշանակություն ունեցող ոլորտներում,- նշում է AUDI AG վարչության անդամ, ֆինանսների պատասխանատու Ալեքսանդր Զայտցը: - Հունվարից սկսած մեզ հաջողվել է իրականացնել առաջին քայլերը՝ կյանքի կոչելու իր արժեքով մի քանի հարյուր միլիոն եվրոյին համարժեք ձևափոխման (տրասֆորմացիայի) մարտավարությունը: Նշված միջոցառումները կայուն և երկարատև ազդեցություն կունենան եկամուտների և ծախսերի վրա: 2020 թվականից մենք կսկսենք ստանալ առավելագույն եկամուտ, իսկ 2022 թվականին, երբ լիովին կատարենք մեր պլանը՝ իրացումը կբերի մեզ ընդհանուր առմամբ 10 մլրդ եվրո: Այսպիսով, չնայած գնաճի նշանակալի ավելացմանը, Audi-ն կկարողանա պահպանել եկամտաբերության բարձր մակարդակ:»