1400_438_A187145_large.jpg

Audi A4 և Audi A4 Avant. կատարյալ ձև ունեցող բեստսելերներ

Audi A4-ը դառնում է էլ ավելի գրավիչ. S line competition սարքավորանքի նոր փաթեթն ավելի շատ դինամիկություն է հաղորդում մոդելի նկարագրին: 2019 մոդելային տարվա Audi A4-ը և Audi A4 Avant-ը կարելի է տարբերել՝ շնորհիվ նոր թափարգելների, որոնք զուգորդվելով սկավառակների նոր դիզայնի հետ՝ ընդգծում են A4 մոդելների սպորտային բնույթը:

Նոր մոդելային տարվա A4 ընտանիքի ավտոմեքենաներն աչքի են ընկնում առաջնամասի արտահայտիչ դիզայնով և հասանելի են design ու sport լրակազմերով: Օդառիչների տպավորիչ հնգանկյուն ուրվագծերը զարդարված են aluminium գրությամբ զոլակներով: Արտաքին ձևավորման S line փաթեթի մեջ են մտնում նաև նոր սպորտային թափարգելները: Նրանք առանձնակի ուշադրություն են գրավում նոր, վառ արտահայտված սեպանման ձևի շնորհիվ: U-աձև ներդիրները թափարգելի արտաքին մասը բաժանում են խորսխաձև կառուցվածք ունեցող պաշտպանիչ ցանցով զբաղեցված ներքին մասից: Օդառիչներում նախատեսված են հատուկ անցքեր, որոնց միջով օդային հոսքի մի մասը մուտք է գործում անիվների խորշերը և ամբողջությամբ դուրս գալիս:

Նորացված մոդելների տարբերիչ առանձնահատկություններից է նաև Singleframe հովացուցիչի ֆիրմային պաշտպանիչ ցանցը: Արտաքին ձևավորման S line փաթեթը ներառում է 3D էֆեկտով հովացուցիչի պաշտպանիչ ցանց: Առջևի թափարգելի ներքևի հատվածն ավարտվում է դուրս ցցված սուր վրադիրով: Որպես ստանդարտ համալրում առաջարկվում է նաև հետևի թափարգել՝ նոր դիզայնով: Արտածման համակարգի խողովակների երկու կլոր կարճախողովակներին փոխարինման են եկել լայն, սեղանաձև կարճախողովակները: Նրանց միջև առկա դիֆուզորը դարձել է ավելի նեղ: 17-ից մինչև 19 մատնաչափ տրամագծով սկավառակները նույնպես նոր դիզայն են ստացել:

Audi A4 մոդելային շարքի համար առաջին անգամ առաջարկվում է S line competition լրացուցիչ սարքավորանքի փաթեթը: Այն իր մեջ ընդգրկում է նոր տարրերի մի ամբողջ շարք, որոնց թվում՝ աերոդինամիկ վրադիր առջևի թափարգելի ստորին մասում և արծաթագույն վրադիր՝ նախատեսված քարերից պաշտպանելու համար, RS հետևի սփոյլեր՝ Audi A4 Avant մոդելի համար և նոր գույն՝ կապույտ Turbo Blue, թափքի ներկման համար: Հետևի դռների ստորին մասերը (դռնաշեմերը) զարդարված են չորս օղակների տեսք ունեցող խորհրդանշանով, որը կարող է լինել արծաթագույն կամ սև՝ կախված ավտոմեքենայի թափքի գույնից: S line competition համալրման փաթեթի մեջ մտնում են նաև 19 մատնաչափ Audi Sport սկավառակներ, կարմիր գույնի արգելակային սուպորտներ, սպորտային կախոց և լուսադիոդային լուսարձակներ:
S line competition փաթեթը ստեղծված է S line black ներքին հարդարման փաթեթի բազայի վրա, որը համալրվել է RS կարբոնային ներդիրներով, եռաթև բազմաֆունկցիոնալ ղեկանիվով և սև կաշվով համակցված պաստառներով պատված նստատեղերով: Հաճախորդների պատվերների համար որպես ընտրանք հասանելի են կարմիր կամ այլ գույների S sport սպորտային նստատեղերը:

Տեսադարան

Լուսանկարներ