• A4 Avant
    A4 Avant

    Audi A4 Avant՝ էլ ավելի հզոր, ավելի արդյունավետ և ավելի ինտելեկտուալ ավտոմեքենա:

  • A4 allroad quattro
    A4 allroad quattro

    Նոր Audi A4 allroad quattro-ն ունի յուրահատուկ արտաճանապարհային հատկանիշներ: Դեպի արտաքին աշխարհ կողմնորոշված դիզայնի և առավելագույն ֆունկցիոնալ հնարավորությունների համադրության շնորհիվ այս ավտոմեքենան յուրահատուկ տեղ է զբաղեցնում իր սեգմենտում:

  • A6 Avant
    A6 Avant

    Audi A6 Avant՝ ավելի դինամիկ, ավելի նրբագեղ, ավելի տնտեսող:

  • A6 allroad quattro
    A6 allroad quattro

    Ընտրելով Audi A6 allroad quattro-ն, Դուք կունենաք ավտոմեքենա, որը կբացի նոր ճանապարհներ և թույլ կտա հաղթահարել նոր մարտահրավերները:

  • S6
    S6

    Audi S6-ը բազմաբնույթ է. այն ներկայացուցչական է՝ գործուղումների համար, հեղինակավոր ընտանեկան մոդել է, ինչպես նաև նրբաճաշակ և սպորտային մեքենա է առօրեայում:

  • S6 Avant
    S6 Avant

    Audi S6 Avant-ը ը վառ է և միաժամանակ նրբաճաշակ. սա նոր մոտեցում է սպորտային ոճին:

  • Նոր A8 L
    Նոր A8 L

    Audi A8 L-ի դիզայնը նրբաճաշակության և դինամիզմի մարմնացում է, խելացի օժանդակ համակարգերի բազմազանություն և կառավարման ինտուիտիվ կերպով հասկանալի նոր հայեցակարգ:

1300x551__TTC140107_large.jpg

Ոճի խորհրդանիշի էվոլյուցիան

Արդեն ավելի քան 15 տարի Audi TT Coupé-ն հայտնի է իր սպորտային և առաջադեմ դիզայնով: 2014 թվականին Audi ընկերությունը ներկայացրեց երրորդ սերնդի Audi TT Coupé մոդելը: Զուսպ և հաստատատակամ, սպորտային և միշտ պատրաստ առաջ շարժվել՝ այսպիսինն է նոր Audi TT-ն: Դիզայներներըը ստեղծել են 1988 թվականի TT մոդելի բնօրինակ շարքի ժամանակակից մեկնաբանությունը և հարստացրել են այն լրացուցիչ դինամիկ գծերով:

Կոնցեպտուալ ավտոմեքենա

1995 թվականին Ֆրանկֆուրտի ավտոսրահում (IAA) Audi-ն առաջին անգամ ներկայացրեց Audi TT COUPE «շոու-քարը»: Իսկ արդեն 1998-ին, Audi TT-ի գրեթե անփոփոխ առաջին սերունդը սկսեց վայելել ժողովրդականություն ամբողջ աշխարհում: Այն ժամանակ, ինչպես և այսօր, Audi TT մոդելը վառ զգացումներ է առաջացնում հատկապես առաջադեմ գնորդների շրջանում:

Ավելի դինամիկ

2006 թվականին ներկայացված Audi TT-ի երկրորդ սերնդի տեխնիկական դիզայնը ավելի սերտ էր կապված մոդելային շարքի հետ: Audi TT-ն դարձավ լիարժեք սպորտային ավտոմեքենա բազմաթիվ փոփոխությունների շնորհիվ, ինչպիսիք են՝ Audi TTS և TT RS, Audi Space Frame տարածական շրջանակ, տուրբոներմղում, S tronic փոխանցումատուփ և բարելավված դինամիկա:
750x410_TTC140106_large.jpg

Ընդգծված սպորտային ավտոմեքենա

Audi TT Coupé երրորդ սերունդը ստեղծվել է 2014 թվականին: Միաժամանակ նորացվել է առաջին Audi TT-ի տեսքը, որը դարձել է ոճի խորհրդանիշ: Նոր Audi TT Coupé-ում յուրահատուկ դիզայնը զուգորդվում է սպորտայնության ավելի խիստ պահանջների և ամենավերջին օժանդակող համակարգերի հետ: Թափքի դիզայնում օգտագործված են բազմաթիվ դետալներ, որոնք հիշեցնում են դասական առաջին սերունդը: Մեքենայի առջևի մասի հստակ հորիզոնական գծերը ընդգծում են նրա դինամիկան: Դռնաշեմերի եռաչափ ուրվագծերը, այսպես կոչված դինամիկ գիծը, դռների հետ միասին ստեղծում են են վառ ընդգծված նիստեր: Դռների հետևի եզրերը նրբորեն կլորացված են: Անիվների լայն կամարները ստեղծում են երկրաչափական հորինվածք, որն արտահայտիչ կերպով դուրս է ելնում թափքի մակերեսի վրա: Դիմացի անիվների կամարները ընդհատում են գիծը, որը անցնում է ամբողջ թափքի միջով և գրեթե հորիզոնական ձգվում է դռնով՝ մինչև ավտոմեքենայի հետևի հատվածը: Այսպես կոչված գոտկային գիծը նրբորեն ավարտվում է հետևի լուսարձակների խմբի վրա: Տափակ ապակիները հիշեցնում են Audi TT-ի առաջին սերունդը: Մի փոքր ճկված հետևի կողային ապակին ընդգծում է թափքի հետևի կանգնակը: Վեցանկյուն Singleframe պաշտպանիչ ցանցը լայն է և հարթ, իսկ ցանցի և լուսարձակների միջև ընկած մակերեսը ունի ցայտուն տեսք: Այս ոչ շատ մեծ նիստերը նոր Audi TT Coupé-ի բնորորշիչ գծերն են:
750x410_TTC140108_large.jpg