Արտահայտիչ դիզայն, առաջադեմ տեխնոլոգիաներ և համապատասխանություն ամենաբարձր պահանջներին․ ապրանքանիշին բնորոշ հենց այս գծերն է միավորել իր մեջ նոր Audi Q8-ը։ Նրա սպորտային կերպարը հիշեցնում է Audi quattro լեգենդար առաջին մոդելները, իսկ Singleframe հովացուցչի նոր ութանկյուն ցանցը խոսում է այն մասին, որ մեր առջև ապագայի ավտոմեքենա է։ Չորս դռնանի լիաչափ քրոսովեր –կուպեի սրահը նման է շքեղ հյուրասենյակի․ ընդարձակ, լի արժանապատվությամբ և հարմարավետությամբ։ Ժամանակի պահանջին համահունչ ավտոմեքենան լիովին ինտեգրված է տեղեկատվական ցանցերում։ Այն ուղղված է ապագային, չէ որ այստեղ արդեն թվային տեխնոլոգիաների դար է։ Նրա վառ նշաններն են կառավարման ինտելեկտուալ համակարգերը և բարձր տեխնոլոգիական մուլտիմեդիան ու նավիգացիան՝ ձայնային հրամաններից մինչև շոշափողական հակադարձ կապով նոր MMI Touch Response ցուցասարքերը։ Կատարյալ ընթացային մասը, բարձր հեռացվածությունը գետնից և quattro մշտական լիաքարշակ համակարգն այս ավտոմեքենայի տիրոջ համար երաշխավորում են վարումից ստացած իսկական հաճույք և լիակատար անկախություն եղանակից ու ճանապարհային ծածկույթից։
Երկարությունը 4,99 մ է, լայնությունը՝ 2,00 մ, բարձրությունը՝ 1,71 մ։ Նույնանման անվային բազայի դեպքում նոր Q8-ը Audi Q7 ազգակից մոդելից ավելի լայն է 3 սմ-ով, 6 սմ-ով՝ ավելի կարճ և 3,6 սմ-ով ավելի ցածր
Հետևի լապտերները շարունակական շարքով միանալով կազմում են լուսադիոդների ժապավեն, որի համար որպես ֆոն է ծառայում մուգ մակերևույթը․ինչպես եղել է նաև Audi quattro մոդելում։
Audi Q8-ը նրբագեղ, չորս դռնանի բիզնես դասի կուպեի և գործնական ու ֆունկցիոնալ լիարժեք ամենագնացի բացառիկ համադրում է։
Տանիքի սահուն ուրվագիծը ներդաշնակ կերպով վերափոխվում է հետևի թեքված կանգնակների և հենվում quattro առաջին մոդելների ոճին բնորոշ ելուստներին, որոնք գտնվում են մինչև 22 մատնաչափ անիվների համար նախատեսված լայն անվահեցերի վերևում:
Որպես ընտրանք Audi Q8-ը համալրվում է ամենաարդիական MMI Navigation plus տեղեկատվական- ժամանցային համակարգով: Այն փոխգործակցում է Audi connect տվյալների հաղորդման ծառայության հետ, ունի LTE Advanced ստանդարտով աշխատող հասանելիության կետ WLAN շարժական սարքերի համար:
Շքեղ համալրում, լրակազմի ամենալայն հնարավորություններ և բացառիկ պոտենցիալ, որ անհրաժեշտ է ցանկացած ճանապարհով տեղաշարժվելու համար։ Այս ավտոմեքենան Ձեր հավատարիմ ուղեկիցն է բիզնեսում և հանգստի ժամանակ։
Audi connect ծառայությունը վարորդին կօգնի ոչ միայն լավագույնս պլանավորել երթուղին, այլև տեղեկացված լինել մայրուղում և աշխարհում կատարվող բոլոր կարևոր իրադարձությունների մասին։
Գրեթե չորս տասնյակ էլեկտրոնային օժանդակ համակարգերը գործնականում կօգնեն վարորդին ցանկացած ճանապարհային իրավիճակում։
Audi-ի ինքնատիպ պարագաները հոգ կտանեն ամենափոքրիկ ուղևորների անվտանգության մասին։
Երեք տեղանոց հետևի նստատեղերը կարելի է 10 սմ-ի սահմաններում տեղաշարժել հետ ու առաջ։ Թիկնակի ծալված դիրքում էլեկտրաշարժաբերով դռնով համալրված բեռնախցի ծավալը հասնում է 1755 մ։
Անգամ այնպիսի պարզ դետալներ, ինչպիսին շեմի վրադիրներն են, կատարյալ են, ինչը Audi ապրանքանիշի բնորոշ հատկանիշն է։
Հուսալի, սպորտային, մոլի
Արդեն իսկ ստանդարտ լրակազմում Audi Q8-ը հագեցվում է լիաքարշակ փոխանցումով։ Ոլորող մոմենտը նրանում տեղաբաշխվում է դասական եղանակով՝ մեխանիկական միջառանցքային դիֆերենցիալի միջոցով։ Սովորական պայմաններում, չոր ասֆալտի կամ բետոնի վրայով տեղաշարժվելիս քարշի 60 տոկոսը ստանում են հետևի անիվները, իսկ 40-ը՝ առջևինները։ Անհրաժեշտության դեպքում նյուտոն-մետրերի մեծ մասը ստանում են ճանապարհի հետ ավելի լավ կցորդվող անիվները։ Բոլոր Q8-երը սարքավորված են նաև ղեկի վրա՝ շարժման արագությունից կախված ճիգի փոփոխման գործառույթ ունեցող էլեկտրամեխանիկական ղեկակառավարումով։ Որպես ընտրանք գնորդներին հասանելի է հետևի անիվների կառավարման համակարգը։ Լիովին կառավարվող շասին հետևի անիվները շրջում է մինչև 5 աստիճան անկյունով։ Ցածր արագության դեպքում դա տեղի է ունենում առջևի անիվներին հակառակ ուղղությամբ, ինչը նպաստում է ավելի լավ մանևրականությանը, իսկ բարձր արագությունների դեպքում բոլոր անիվները շրջվում են նույն ուղղությամբ՝ կուրսային կայունության բարձրացման համար։
Շքեղ ճանապարհորդությունների համար նախատեսված ավտոմեքենան պետք է ընդարձակ լինի։ Շնորհիվ երկու մետր լայնության՝ Audi Q8-ի սրահում ոչ միայն կուպեի, այլ նույնիսկ քրոսովերի համար անսովոր մեծ տարածություն կա։ Այստեղ տեղը բավարար է ամեն տեսանկյունից։ Նոր, համակցված դեկորատիվ ներդիրների նրբագեղ ձևավորումը, ըստ ցանկության տեղադրված՝ մերսման և օդափոխման գործառույթներով, անհատական ուրվագծով նստատեղերը, ընտրանքային քառագոտի կլիմայի կարգավորման համակարգը և պատվիրելու համար հասանելի՝ սրահը կաշվով ձևավորելու չորս փաթեթներն էլ ավելի են ընդգծում պերճաշուք մթնոլորտը։
Ով տիրապետում է տեղեկատվությանը․․․
․․․ նա տիրում է աշխարհին։ Այս արտահայտության իրավացիությունը հաստատվում է Audi Q8-ի օրինակով։ Որպես ընտրանք գնորդներին հասանելի է բարձրակարգ MMI Navigation plus տեղեկատվական-ժամանցային համակարգը։ Audi connect ծառայությունների օգտակար և հետաքրքիր շարքը համալրված է LTE Advanced ստանդարտի համաձայն ազդանշան ընդունող՝ շարժական սարքերի համար նախատեսված WLAN մուտքի հնարավորությամբ։ Audi connect-ի շնորհիվ կարելի է ոչ միայն նախապես պլանավորել և օպերատիվ կերպով փոփոխել ճանապարհորդության երթուղին, այլև տեղյակ լինել աշխարհում կատարվող բոլոր իրադարձություններին։ Նորարարական ձայնային կառավարումը թույլ է տալիս արագ և անվտանգ կառավարել բազմաթիվ գործառույթներ՝ չշեղվելով ղեկավարումից։ Audi Q8-ը դառնում է Ձեր խելացի զրուցակիցը, որի հետ կարող եք շփվել՝ որոշակի արտահայտությունների փոխարեն տալով սովորական հրամաններ։
Սրահի ֆոնային լուսավորման փաթեթ
Գույն, ուրվագծեր, ֆոն՝ սրանցից ամեն մեկը պարզ է թվում, սակայն բոլորը միասին անջնջելի տպավորություն են գործում։ Հատկապես մթության մեջ, երբ սրահի նուրբ գծերը լուսավորվում են ամենանրբին գույներով, իսկ պահոցի վերևում «ճախրող» եռաչափ լուսավորությամբ quattro լոգոտիպը մեկ անգամ ևս շեշտում է Audi ապրանքանիշին այդքան բնորոշ սերը փոքրագույն դետալների հանդեպ։
Լուսային ձեռագիր․ ես Q 8-ն եմ
Նոր Audi Q8-ի ուղին լուսավորում են սերիական համալրման մեջ մտնող լուսադիոդային լուսարձակները։ Որպես ընտրանք հասանելի են HD Matrix LED լուսադիոդային լուսարձակները։
Միշտ կողքիդ
Կայանատեղում, քաղաքում կամ արագընթաց մայրուղով շարժվելիս Audi Q8–ը միշտ Ձեր կողքին է և Ձեզ համար։ Այն ժամանակին կնախազգուշացնի, կաջակցի և, եթե հարկ լինի, միշտ իր վրա կընդունի հարվածը։ Գրեթե 40 անխոնջ օգնականներ, էլեկտրոնային օժանդակ համակարգեր, ամեն վայրկյան հոգում են վարորդի, ուղևորների և անգամ հեծանվորդների ու հետիոտների անվտանգության մասին։ Բոլոր ընտրանքային համակարգերը կառավարվում են կենտրոնական կոնտրոլերի (zFAS) միջոցով։ Այն մշտապես սկանավորում է ավտոմեքենան շրջապատող տարածքը, գնահատում և վերլուծության հիման վրա կառավարում է էլեկտրոնային օժանդակ համակարգերի միջոցով։ Կախված լրակազմից՝ այդ տեղեկատվությունը նա ստանում է ռադարային տվիչների (դրանք կարող են լինել մինչև հինգ հատ), վեց տեսախցիկների, տասներկու ուլտրաձայնային սենսորների, ինչպես նաև լազերային սկաների օգնությամբ։*
Ընդարձակ, հմուտ, բազմակողմանի և էլեգանտ․ հնարավորությունների և տարածության հայեցակարգ
Audi Q8-ը արդյունավետ և բազմակողմանի ավտոմեքենա է։ Այն համարձակորեն կարելի է անվանել ունիվերսալ, քանի որ գրեթե երեք մետր երկարությամբ անվային բազայի շնորհիվ երաշխավորում է ազատ տարածություն սրահում գտնվող բոլորի համար և գերազանցում է մրցակիցների մեծ մասին այնպիսի կարևոր պարամետրերով, ինչպիսիք են սրահի երկարությունը և գլխավերևի տարածությունը։ Կարելի է հետևի երեք տեղանոց նստատեղերը տեղաշարժել հետ ու առաջ, ինչպես նաև կարգավորել թիկնակի թեքությունը՝ ամբողջությամբ կամ առանձին-առանձին ծալելով։ Հետևի նստատեղի թիկնակը ծալված դիրքում էլեկտրաշարժաբերով համալրված դռնով բեռնախցի ծավալը հասնում է 1755 մ։