Audi Q7 - մանրամասն նկարագիր > Q7 > Audi-ին Հայաստանում
Audi Q7, вид сбоку

Q7

Салон Audi, фокус на приборную панель

Հիացմունք առաջացնող ֆունկցիոնալություն

Ժամանակակից տեխնոլոգիաներ, գործնականում անսահմանափակ հնարավորություններ, հրապուրիչ դինամիկ բնութագրեր, արտահայտիչ դիզայն և մինչև յոթ ուղևոր տեղավորող ընդարձակ սրահ՝ այս ամենը Audi Q7-ն է:

Բարդ գործառույթներ, պարզ կառավարում

Ստանդարտ լրակազմում առկա՝ MMI touch response կառավարման սենսորային վահանակով MMI Navigation plus տեղեկատվական-ժամանցային համակարգը ձեր ուղեցույցն է դեպի թվային աշխարհ: Նավիգացիոն, մուլտիմեդիա և կլիմատ-կոնտրոլ գործառույթները կարելի է կառավարել՝ օգտվելով երկու մեծ գունավոր էկրաններից, որոնք տեղակայված են կենտրոնական վահանակի վրա: Կոճակների սեղմումն ուղեկցվում է տակտիլ և ձայնային արձագանքով: Համակարգը կարելի է կառավարել նաև ձայնային հրամաններով։

Սրահ,  սարքերի վահանակ

Դինամիկա

Ֆիմային quattro մշտական լիաքարշակը երաշխավորում է Audi Q7-ի՝ դժվարանցանելի ճանապարհներ հաղթահարելու մեծացված հնարավորությունը և սպորտային կառավարումը: Audi drive select համակարգը, որը նույնպես մոդելի ստանդարտ սարքավորման մասն է, վարորդին թույլ է տալիս փոխել մեքենայի բնութագրերը, իսկ ընտրանքային ադապտիվ պնևմատիկ կախոցի օգնությամբ՝ փոխել ամորտիզատորների կոշտությունը և կարգավորել ճանապարհային գետնահեռությունը: Պատվիրելու դեպքում Audi Q7 մոդելում տեղակայվում է S line ադապտիվ պնևմատիկ կախոց՝ ավելի կոշտ կարգավորումներով, ինչպես նաև կառավարվող հետևի կախոց, ինչը հեշտացնում է մանևրայնությունը և զգալի գործ է կատարում սպորտային կառավարման հարցում:

Audi Q7 rear view

Հզորություն և դինամիկա՝ արտաքին տեսք

Առաջարկվում են ընտրանքային լուծումներ և դիզայն- փաթեթներ ձեր ավտոմեքենայի անհատականացման և էլ ավելի սպորտային կերպարանք ստեղծելու համար:

Պայծառ լույսերի ներքո

Audi Q7-ի ստանդարտ սարքավորումների մեջ են մտնում լուսադիոդային լուսարձակները։ Որպես ընտրանք առաջարկվում են HD Matrix LED լուսադիոդային լուսարձակները՝ Audi Laser Light հեռահար լույսով: Այս լուսարձակների ուրվագծերը և բնորոշ լուսային պատկերը տեսողականորեն ավելի լայն են դարձնում Audi Q7-ը: Նրանց հիմնական տեխնիկական առանձնահատկությունը լուսային հոսքի ակտիվ և խելացի բաշխումն է։ Բարձր արագությամբ շարժման դեպքում լուսավորության հեռավորությունը մեծանում է՝ շնորհիվ Audi laser light լազերային լույսի համակարգի, որը լրացնում է մերձակա լույսի լուսադիոդային լուսարձակներին:

Պատրաստ է ցանկություններ կատարելուն

Պատվիրելով նստատեղերի երրորդ շարքը, որ ընտրանքային տարբերակ է, սրահի նստատեղերի թիվը կհասնի յոթի: Ցանկության դեպքում, ծալելով երկրորդ և երրորդ շարքերի նստատեղերի թիկնակները, բեռնախցիկի ծավալը կարելի է հասցնել 1955 լիտրի։ Ստանդարտ լրակազմի մաս է կազմում բեռնախցիկի դռան Էլեկտրական շարժակը, իսկ որպես ընտրանք առաջարկվում է բեռնախցիկի դուռն առանց հպման բացելու՝ շատ հարմար գործառույթը: Երբ ձեր ձեռքերը զբաղված լինեն պայուսակներով, բավական կլինի ոտքով ակտիվ շարժում կատարել հետևի թափարգելի տակ, և բեռնախցիկի դուռը կբարձրանա:

Audi Q7 luggage compartment

Audi exclusive

Դարձրեք ձեր Audi Q7-ը ձեզ նման անկրկնելի: Դա հնարավոր է Audi exclusive² ծրագրի շնորհիվ: Ընտրեք բացառիկ տարբերակներ դեկորատիվ ներդիրներից, տարբեր գույների կաշիներից և անհատական տարբերակներ թափքը ներկելու համար նախատեսված գույների լայն ներկապնակից:

Audi Q7 Innenansicht
1
AUDI AG-ն առաջարկում է Audi աքսեսուարները հավելյալ վճարով: Աքսեսուարները ներառված չեն այս մեքենայի համար վառելիքի ծախսի և CO₂ արտանետումների հաշվարկում, ուստի դրանց տեղադրումը հնարավոր է միայն նախնական գրանցումից հետո:
2
Audi exclusive համալրվման ընտրանքային տարբերակները ստեղծվել են Audi Sport GmbH համապատասխան բաժնի մասնագետների կողմից: Ստանդարտ և ընտրանքային համալրման տարբերակների մասին ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար դիմեք ձեր Audi դիլերին: