Ինտելեկտուալ նավիգացիա
Audi Q5 ‐ի MMI Navigation plus համակարգը ունի ինքնաուսուցանվող գործառույթ՝ երթուղի իրականացնելու անձնական օգնական
Եթե ֆունկցիան միացված է, նավիգացիոն համակարգը ուսումնասիրում է հաճախ իրականցվող երթուղիները և նշանակետերը, և կապում է այդ տեղեկությունները կայանվան վայրի և օրվա ժամի հետ:
Ակտիվ վիճակում այն ուսումնասիրում է վարորդի սովորույթները և օգտագործում է այդ տեղեկությունները, որպեսզի մյուս ճանապարհորդության ժամանակ առաջարկի վարորդին օպտիմալ երթուղի: Ժամանման ժամանակի հետ մեկտեղ համակարգը հաշվի է առնում նաև ճանապարային իրադրությունը: Որոշակի պայմաններում համակարգը առաջարկում է ակտիվացնել նավիգացիայի գործառույթը, որպեսզի Դուք կարողանաք ընտրել այլընտրանքային երթուղի: Դուք ինքներդ եք որոշում ակտիվացնել այս գործառույթը, թե ոչ:
Պահպանված ուղղությունները հնարավոր է ջնջել ցանկացած պահի: Եթե գործառույթը ակտիվացված չէ, ապա համակարգը չի պահպանում նշանակետերը և հաշվի չի առնում անցած երթուղիները: