• A4 Avant
    A4 Avant

    Audi A4 Avant՝ էլ ավելի հզոր, ավելի արդյունավետ և ավելի ինտելեկտուալ ավտոմեքենա:

  • A4 allroad quattro
    A4 allroad quattro

    Նոր Audi A4 allroad quattro-ն ունի յուրահատուկ արտաճանապարհային հատկանիշներ: Դեպի արտաքին աշխարհ կողմնորոշված դիզայնի և առավելագույն ֆունկցիոնալ հնարավորությունների համադրության շնորհիվ այս ավտոմեքենան յուրահատուկ տեղ է զբաղեցնում իր սեգմենտում:

  • A6 Avant
    A6 Avant

    Audi A6 Avant՝ ավելի դինամիկ, ավելի նրբագեղ, ավելի տնտեսող:

  • A6 allroad quattro
    A6 allroad quattro

    Ընտրելով Audi A6 allroad quattro-ն, Դուք կունենաք ավտոմեքենա, որը կբացի նոր ճանապարհներ և թույլ կտա հաղթահարել նոր մարտահրավերները:

  • S6
    S6

    Audi S6-ը բազմաբնույթ է. այն ներկայացուցչական է՝ գործուղումների համար, հեղինակավոր ընտանեկան մոդել է, ինչպես նաև նրբաճաշակ և սպորտային մեքենա է առօրեայում:

  • S6 Avant
    S6 Avant

    Audi S6 Avant-ը ը վառ է և միաժամանակ նրբաճաշակ. սա նոր մոտեցում է սպորտային ոճին:

  • Նոր A8 L
    Նոր A8 L

    Audi A8 L-ի դիզայնը նրբաճաշակության և դինամիզմի մարմնացում է, խելացի օժանդակ համակարգերի բազմազանություն և կառավարման ինտուիտիվ կերպով հասկանալի նոր հայեցակարգ:

1300x551-AQ5_161008_ohne_Illu.jpg

quattro-ի առավելությունները՝
գիտի ճիշտ պահը

Ultra տեխնոլոգիայով օժտված quattro լիաքարշակ համակարգը պատրաստ է դիմակայել ցանկացած մարտահրավերի և ճանապարհածածկի: Չորս մխոցանի շարժիչով և quattro լիաքարշակ համակարգով համալրված Audi Q5 ավտոմեքենաների համար երաշխավորված է արդյունավետության, դինամիկայի և անվտանգության պահպանումը՝ առանց քարշիչ ուժի անկման:

Երբ quattro-ի կարիքը չկա, այն անջատվում է` օգնելով վարորդին խնայել վառելիքը: Միևնույն ժամանակը լիաքարշակ համակարգը հասանելի է ցանկացած պահին: Եթե ճանապարհային իրավիճակը պահանջում է quattro-ի միջամտությունը, այն միշտ պատրաստ է: Լիաքարշակ համակարգը ապահովում է քարշիչ ուժի հավասարակշռված բաշխում տարբեր ճանապարհային իրավիճակներում:
1300x551-adaptive-air-suspension-detail.jpg

Մեղմացնում է ամեն ինչ
Բայց ոչ վարորդի խանդավառությունը

Որպես հավելում առաջարկվող ինքնակարգավորվող պնևմատիկ կախոցը, հաշվի առնելով ճանապահային իրավիճակը, յուրաքանչյուր անիվի համար կարգավորում է հարվածի մեղման մակարդակը : Դրա վրա ազդում են տեղանքի բնույթը, վարելու ոճը և Audi drive select համակարգի ընտրված ռեժիմը: Վայրկյանական բարձր ճգրտությունը երաշխավորված է: Ազատ ընտրեք բարձրության ցանկացած մակարդակ և Դուք կհաղթահարեք ցանկացած անհարթություն:

Մեղմիչների կոշտության կարգավորման համակարգը անընդատ փոխհատուցում է ավելորդ բեռի ազդեցությունը: Բեռնման ընթացքում հնարավոր է իջեցնել թափքը բեռնախցիկում գտնվող կոճակի միջոցով: Բարձրության տարբերությունը կարող է հասնել 55 մմ:Audi drive select համակարգը թույլ է տալիս փոխել ավտոմեքենայի կարգավորումները, հասնելով արդյունավետության, հարմարավետության և դինամիկայի ավելի բարձր մակարդակի:
1920x1080_AQ5_161007.jpg

Հզորության հարցում այն անզիջում է
Բայց դա չի խանգարում լինել խնայող

Նոր Audi Q5-ը համադրում է անիրական արտադրողականություն և արդյունավետություն: Կատարելագործված 2.0 TFSI շարժիչի հզորությունը կազմում է 249 ձիաուժ, վառելիքի ծախսը 100 կմ ճանապարհի համար՝ ընդամենը 6,8 լիտր բենզին, ինչը համապատասխանում է CO₂ արտանետումներին CO₂ 154 գ/կմ մակարդակի վրա:

Փոխհաղորդակի համակարգը վերամշակվել է: Ավտոմատ փոխանցումատուփը ունի ինքնագլորումով շարժման ռեժիմ, որը նպաստում է վառելիքի խնայողությանը: