Նոր Audi Q5-ը իր մեջ հիանալիորեն միավորում է ոճը, ունիվերսալությունը, դինամիզմն ու ամենօրյա գործառնությունը։ Նրա նոր դիզայնը հմայում և սքանչեցնում է առաջին հայացքից, իսկ էֆֆեկտիվությունը տպավորում է յուրաքանչյուր ուղևորության ժամանակ՝ ի շնորհիվ quattro լիաքարշակ համակարգի։
Ամեն մանրուք մտածված է
Նոր Audi Q5-ի արտաքինը տպավորում է վառ անհատականությամբ և սպորտային բաղադրիչներով։ Ամենագնացի հաստատուն առջևի մասը՝ բարձադիր օդանցքերով և հովացուցչի ութանկյուն ճաղավանդակով, վկայում է սեփական ուժերի վրա վստահ լինելու մասին։ Դինամիկ արտաքին տեսքը ներդաշնակորեն ավարտին են հասցնում արտածման խողովակների սեղանաձև գլախդիրները, լայնակի շերտաձողով դիֆուզորն ու հետևի լապտերները իրար կապող ամբողջական քրոմապատ ներդիրը։
Վարման հրապուրիչ դինամիկան
Սրընթաց արագացումն ու բացարձակ կառավարելիությունը թարմացված Audi Q5-ի բնավորության երկու կարևոր գծերն են։ Մեքենայի բազային համալրման մաս է կազմում Audi quattro լիաքարշակ համակարգը՝ պտտման մոմենտի բաշխման ultra տեխնալոգիայով։ Վերջինս ապահովում է նաև քարշակման ուժի օպտիմալ բաշխումը սռնիների միջև։ Quattro համակարգի արգելափակման մեխանիկական համակարգը՝ կախված ճանապարհային իրավիճակից, քարշակման ուժը փոխանցում է առջևի կամ հետևի սռնիին, ինչն էլ ապահովում է շարժման հիանալի դինամիկա, երաշխավորում է գերազանց քարշակում և կուրսային կայունություն։ Էլեկտրական կառավարման և բոլոր անիվների վրա ցնցամեղմման ադապտիվ համակարգով պնևմատիկ կախոցը ավտոմատ կերպով կարգավորում է ճանապարհային բացվածքն և ցնցամեղմիչների կոշտությունը։ Բացի այդ, Audi drive select համակարգը վարորդին թույլ է տալիս մեքենայի կարևորագույն հանգույցների աշխատանքը կարգավորել տվյալ պահի ճանապարհային պայմանների և շարժման ձևի պահանջներին համապատասխան։
Երբ ուղևորությունը հանգստի է նման
Audi Q5-ը զարմանալիորեն ներդաշնակ մեքենա է, որի օգտագործումը հաճույք է պատճառում ամեն օր։ Չափսերի, դինամիկայի և ֆունկցիոնալության համադրությունը այս ամենագնացը դարձնում են Premium դասի ամենապահանջվածներից մեկը։ Օգտագործման համար պարզ ֆունկցիաները օգնում են վստահորեն լուծել առօրյա խնդիրները։ Այսպես, օրինակ, օպցիոնալ հասանելի է 40:20:40 եղանակով ծալվող հետևի նստատեղ։ Այս ունի կարգավորման երկու եղանակ՝ առաջ/հետ և հենակի անկյան կարգավորում։ Մտածված լուծումները հեշտացնում են բեռների բարձումը մեքենայի բեռնախցիկ։ Դա հնարավոր է դառնում բազային համալրմամբ հասանելի բեռնախցիկի էլեկտրական ծածկոցի, օպցիոնալ հասանելի բեռնախցիկի ծածկոցի սենսորային բացման/փակման և բեռնախցիկից մեքենայի հետևի հատվածի բարձրությունը կարգավորելու շնորհիվ։
Բացառիկ հարմարավետություն
Նոր Audi Q5-ի ծավալուն սրահում բավական տեղ է նախատեսված հինգ մեծահասակ ուղևորների համար։ Այդ մասին է վկայում հատկապես գլխի և ոտքերի համար նախատեսված տարածությունը։ Մեքենայի բարձր դիրքը ապահովում է գերազանց տեսադաշտ և ավելացնում է անվտանգությունը շարժման ընթացքում։ Սրահի ձևավորման ամենակարևոր բաղադրիչներից են հորիզոնտալ ուղվածությամբ գծերը, որոնք ուժեղացնում են սրահի ծավալի զգացողությունը և հարմարավետությունը։ Կենտրոնական վահանակի ողջ երկայնքով անցնում է եռաչափ դեկորատիվ ներդիր, որն ոճապես ընդգծում է ավտոմեքենայի էլեգանտ տեսքը։ Նստարանների և դրանց երեսպատման ընտրության օպցիաների շարքից են նաև մերսման ֆունկցիայով նստատեղեր վարորդի և դիմացի ուղևորի համար։ Պատվերով հասանելի սրահի լուսավորության հարմարավետ փաթեթը մեքենայի սրահում ստեղծում է յուրահատուկ մթնոլորտ։ Այն ներառված է օրինակ Audi design selection հարդարման փաթեթի մեջ, ինչպես նաև հասանելի է առանձին։
ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ԱՅՍ ՀԻՆԳ ԱՍՏՂԱՆԻ ԱՄԵՆԱԳՆԱՑՈՒՄ։