Նոր Audi Q3-ը կփոխի Ձեր պատկերացումը քրոսովերների մասին։ Պարզ և խնայողական կատարմամբ, համապիտանի և ընդարձակ։ Ներկայացուցչական, սակայն զերծ «ծանր լյուքսի» մեծածավալությունից։ Վառ, համարձակ և պատրաստ ցանկացած խնդիրների։
Ինչո՞վ է առանձնանում նոր Audi Q3-ը։ Դինամիկ եզրագծերով ու ընդգծված արտաքին տեսքով Audi Q3-ը նման չէ ոչ մեկին։ Թափքի բարձրացված առջևի մասը ցուցադրում է հզորությունը, իսկ Audi Matrix LED լուսարձակներն ապահովում են որակապես նոր մակարդակ ունեցող լուսավորություն։ Նոր Audi Q3-ը արդեն հասանելի է դիլերական կենտրոններում։
Audi connect տվյալների հաղորդման մոդուլն ունի ստանդարտ LTE Advanced-ի հնարավորություն և ավտոմեքենայում տեղակայված SIM քարտի շնորհիվ ապահովում է Audi connect փոստի սպասարկման ծառայությունների մուտքը Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում (որպես լրացուցիչ ընտրանք)։
երկգոտի սարքը, ավտոնոմ ջեռուցիչը, տաքացվող ղեկը և համայնապատկերային տանիքը։
Թեթևաձույլ սկավառակների տրամագիծը կազմում է 17-18 մատնաչափից (կախված թափքի դիզայնից) մինչև 20 մատնաչափ։
Հատուկ տարբերակի իրականացման բացառիկ տարրը հովացուցիչի պաշտպանիչ ցանցի վրա առկա Audi օղակների և ավտոմեքենայի հետևի մասում առկա մոդելի անվանման սև գույնն է։
Որպես լրացուցիչ ընտրանք Audi Q3-ի համար հասանելի են Audi Matrix լուսադիոդային լուսարձակները, որոնց ադապտիվ հեռահար լույսն ապահովում է ճանապարհի խելացի լուսավորումը։
Կախված հետևի նստատեղի և դրանց թիկնակների դիրքից՝ ուղեբեռի հատվածի ծավալը կազմում է 530-ից մինչև 675 լիտր։
Հանգստյան օրը՝ առավելագույն հարմարավետությամբ․ նստատեղերի թիկնակները ծալած դիրքում ուղեբեռի հատվածի ծավալը հասնում է 1525 լիտրի։
Անալոգային սարքերը բացակայում են․ MMI գործառույթների տվյալները, արագության և պտույտների թվի վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև նավիգացիայի տվյալները ընտրողաբար արտացոլվում են 10,5 մատնաչափ Audi virtual cockpit վիրտուալ սարքավորումների վահանակի վրա։
Սրահի ձայնի որակի համար պատասխանատու է վիրտուալ եռաչափ հնչողությամբ Bang & Olufsen Premium ակուստիկ համակարգը։
Նոր Audi Q3-ի բնութագրերը կարող են ըստ ցանկության փոփոխվել Audi drive select համակարգի օգնությամբ՝ կախված ճանապարհային իրավիճակից, ճանապարհի վիճակից կամ վարորդի անձնական նախասիրություններից։
Շնորհիվ դռան էլեկտրաշարժաբերի՝ ուղեբեռի խցիկ մուտք գործելը ջանքեր չի պահանջում։ Ընտրանքային հարմարավետ բանալիի համակցմամբ ուղեբեռի խցիկի կափարիչը բացվում և փակվում է ոտքի շարժումով։
Շարժման դինամիկայի զգացողություն․ տանիքի եզրի երկար սփոյլերը, կողային մասերը շուրջկալող հետևի ապակին և խիստ թեքված հետևի կանգնակները լրացուցիչ դինամիկա են հաղորդում թափքի ուրվագծերին։
Ավելի քան
տարբերակ
դեկորատիվ ներդիրների, առաստաղի ձևավորման և նստատեղերի երեսպատման
Մինչև
լ
ուղեբեռի հատվածի ծավալ (կախված հետևի նստատեղի դիրքից)
Մինչև
լ
ուղեբեռի հատվածի առավելագույն ծավալ
Տարածություն և բազմակողմանիություն։
Սրահի հայեցակարգ
Նոր Audi Q3-ը ձևականորեն պատկանում է կոմպակտ քրոսովերների դասին, սակայն նրա չափսերը համեստ չես անվանի։ Նրա ներսում բավականաչափ տարածություն կա հետևում նստած ուղևորների համար, նույնիսկ՝ եթե նրանք բարձրահասակ են։ Նստարանները համակցում են սպորտային մոդելներին բնորոշ հարմարավետ տեղավորումն ու ճարտարապետությունը։ Ցանկության դեպքում առջևի նստարանները կարող են հագեցվել էլեկտրաշարժաբերով։
Արդեն իսկ ստանդարտ լրակազմի նստատեղերը տեղաշարժվում են դեպի առաջ և հետ 150մմ-ով, իսկ երեք մասից բաղկացած թիկնակներն ունեն թեքության կարգավորման յոթ աստիճան։ Ուղեբեռի հատվածի ծավալը կարող է հասնել 675 լիտրի՝ առաջ տեղաշարժված նստատեղերի և թիկնակի բեռնման դիրքի թեքության անկյան պարագայում և 1525 լիտրի՝ ծալված թիկնակների դեպքում։
Audi Q3 -ում կառավարման հայեցակարգն ամբողջապես թվային է։ Արդեն իսկ ստանդարտ լրակազմում ավտոմեքենան հագեցված է MMI Radio plus համակարգով և 10,25 մատնաչափ անկյունագծով սարքավորումների վահանակով։ Դրանք կարելի է ղեկավարել անմիջապես ղեկի վրա տեղադրված կոճակների օգնությամբ։ Բացի այդ հասանելի են նաև հետևյալ ընտրանքները․
•10․1 մատնաչափով լրացուցիչ հպազգայուն էկրան MMI Navigation plus համակարգի համար, որը ի թիվս այլ բաների, ճանաչում է ձեռքով գրված տառերն ու խորհրդանշանները։
•Ձայնային կառավարման համակարգ։
•12,3 մատնաչափանոց Audi virtual cockpit վիրտուալ սարքավորումների վահանակ բարձր լուծաչափով՝ երեք գրաֆիկական ռեժիմներով։ Տվյալների պատկերման ձևաչափը կարելի է կարգավորել անձնական նախասիրություններին համապատասխան։
•Bang & Olufsen Premium Sound System ձայնային (ակուստիկ) համակարգ՝ եզակի բարձր որակի ձայնով։
Մանևրականություն ճանապարհին և ճանապարհազուրկ պայմաններում․ վարման դինամիկա
Հիանալի մանևրականություն և կառավարելիություն քաղաքում, մայրուղու վրա և գյուղական ճանապարհին՝ սրանք նոր Audi Q3-ի դեռևս բոլոր առավելությունները չեն։ Այս քրոսովերի ընթացամասն ու կախոցը չեն ընկրկում ձյունածածկ կամ վատ եղանակի հետևանքով վատթարացած քաղաքամերձ ճանապարհների առջև։ Շնորհիվ նշանակալի ճանապարհային լուսաշերտի և մեծացված անվաբազայի՝ Audi Q3- ը արժանավայել վարք է դրսևորում ցանկացած իրավիճակում։
Նոր Audi Q3-ի բնութագրերը կարող են փոխվել Audi drive select (ընտրանք` հավելավճարի դիմաց) համակարգի օգնությամբ՝ կախված ճանապարհային իրավիճակից, ճանապարհի վիճակից և վարորդի անձնական նախասիրություններից։ Այն առաջարկում է վեց պրոֆիլ՝ սկսած հարմարավետից մինչև չափազանց արդյունավետն ու սպորտայինը։
Իր հնարավորության սահմաններում տարբերում է առջևից շարժվող ավտոմեքենաները ռադարային սենսորի միջոցով և օգնում վարորդին պահպանելու տրված արագությունն ու հեռավորությունը արագությունների որոշակի դիապազոնում։ Մեխանիկական փոխանցման տուփի համար արագությունների դիապազոնը կազմում է մոտավորապես 30-ից մինչև 200 կմ/ժ, S tronic ավտոմատ փոխանցման տուփի համար՝ 0-ից մինչև 200 կմ/ժ։ Stop&Go շարժման ռեժիմի պարագայում S tronic փոխանցման տուփով ավտոմեքենաներում ադապտիվ կրուիզ կոնտրոլը կարող է արգելակել ավտոմեքենան՝ ընդհուպ մինչև լրիվ կանգ առնելը, այնուհետև, որոշակի պայմանների դեպքում, ավտոմատ կերպով վերսկսել շարժումը։
Լուսավորման առաջադեմ տեխնոլոգիա
Ոճային լուսադիոդային լուսարձակները սեպաձև նեղանում են ավտոմեքենայի առջևի մասի կենտրոնի ուղղությամբ։ Դրանք հասանելի են կատարման երկու տարբերակով, երկուսն էլ՝ լուսադիոդային տեխնոլոգիայի կիրառումով։
Որպես ընտրանք առաջարկվում են Audi Matrix LED նոր լուսադիոդային լուսարձակներ՝ առջևի և հետևի դինամիկ դարձի ցուցիչներով։ Լույսի խելացի բաշխումն այդ լուսարձակներում բարելավում է տեսանելիությունը, բարձրացնում ճանապարհային շարժման բոլոր մասնակիցների անվտանգությունն ու հարմարավետությունը։ Դրանք չեն կուրացնում հանդիպակաց վարորդներին և բացառում են լույսի անդրադարձումը ցուցանակներից ու ճանապարհային նշաններից։ Դարձի դինամիկ ցուցիչները լրացուցիչ կերպով ընդգծում են լուսավորման նոր տեխնոլոգիաների առաջադեմ լինելը, նաև շատ տպավորիչ տեսք ունեն։