• A4 Avant
    A4 Avant

    Audi A4 Avant՝ էլ ավելի հզոր, ավելի արդյունավետ և ավելի ինտելեկտուալ ավտոմեքենա:

  • A4 allroad quattro
    A4 allroad quattro

    Նոր Audi A4 allroad quattro-ն ունի յուրահատուկ արտաճանապարհային հատկանիշներ: Դեպի արտաքին աշխարհ կողմնորոշված դիզայնի և առավելագույն ֆունկցիոնալ հնարավորությունների համադրության շնորհիվ այս ավտոմեքենան յուրահատուկ տեղ է զբաղեցնում իր սեգմենտում:

  • A6 Avant
    A6 Avant

    Audi A6 Avant՝ ավելի դինամիկ, ավելի նրբագեղ, ավելի տնտեսող:

  • A6 allroad quattro
    A6 allroad quattro

    Ընտրելով Audi A6 allroad quattro-ն, Դուք կունենաք ավտոմեքենա, որը կբացի նոր ճանապարհներ և թույլ կտա հաղթահարել նոր մարտահրավերները:

  • S6
    S6

    Audi S6-ը բազմաբնույթ է. այն ներկայացուցչական է՝ գործուղումների համար, հեղինակավոր ընտանեկան մոդել է, ինչպես նաև նրբաճաշակ և սպորտային մեքենա է առօրեայում:

  • S6 Avant
    S6 Avant

    Audi S6 Avant-ը ը վառ է և միաժամանակ նրբաճաշակ. սա նոր մոտեցում է սպորտային ոճին:

  • Նոր A8 L
    Նոր A8 L

    Audi A8 L-ի դիզայնը նրբաճաշակության և դինամիզմի մարմնացում է, խելացի օժանդակ համակարգերի բազմազանություն և կառավարման ինտուիտիվ կերպով հասկանալի նոր հայեցակարգ:

Q3 Sportback > Q3 > Audi-ին Հայաստանում
The new Audi Q3 Sportback

Նոր Q3 Sportback

Նոր կոմպակտ կուպե-քրոսովեր Audi Q3 Sportback

Այն միշտ կլինի ուշադրության կենտրոնում, դրանով հանդերձ կդառնա Ձեր հավատարիմ գործընկերն ու ուղեկիցն առօրյա կյանքում։ Նոր Audi Q3 Sportback-ում համակցվում են կուպեի էսթետիկան ու հուզականությունը քրոսովերի եռանդունության և ֆունկցիոնալության հետ։ Տեղեկատվական-ժամանցային համակարգի լայն հնարավորությունները, ստանդարտ և ընտրանքային սարքավորումների հարուստ ընտրանին, ինչպես նաև ավտոմեքենայի լիովին ինտեգրումը համաշխարհային ցանցին ապահովում են բացառիկ հաճույք նրա վարումից։ Նոր կոմպակտ Audi Q3 Sportback կուպե-քրոսովերն անտարբեր չի թողնի ոչ ոքի։

Ներբեռնել բոլոր լուսանկարները
00:00 | 00:00
  • Audi Q3 Sportback՝ կուպեի էսթետիկայով և քրոսովերի հնարավորություններով տարբերվող նոր ավտոմեքենա ապրանքանիշի մոդելների շարքում։

  • Singleframe հովացուցչի ցանցի սև ցանցն իրականացված է հատուկ եռաչափ դիզայնով, ինչն ընդգծում է առաջնամասի սպորտային ոճը։

  • TFSI տեխնոլոգիայով հզոր բենզինային շարժիչները երաշխավորում են յուրաքանչյուր ուղևորության պարգևած հաճույքը։

  • Տանիքի ցածր եզրագիծը սահուն վերածվում է թեքված հետևի կանգնակների։ Եզրափակիչ շեշտը տանիքի եզրի տպավորիչ սփոյլերն է։

  • Մոդելի համար առաջարկվում է Audi-ի ինքնատիպ պարագաների (աքսեսուարների) լայն ընտրություն, այդ թվում՝ նաև պրակտիկ արկղ բեռնախցի համար։

  • Սրահի ուրվագծային և ֆոնային բազմագույն լուսավորությունը ներառված է Interior design selection սարքավորման ընտրանքային փաթեթում։ Այն հասանելի է նաև որպես ինքնուրույն ընտրանք՝ առանձին պատվիրելու դեպքում։

  • Audi Q3 Sportback-ն առաջարկում է այդ դասի լավագույն թվային տեխնոլոգիաների կիրառման հնարավորություն։

  • Bang & Olufsen Premium Sound System ընտրանքային ձայնային համակարգի՝ եռաչափ հնչողությամբ 15 հզոր բարձրախոսները Ձեզ կպարգևեն համերգային դահլիճում գտնվելու անմոռանալի զգացողություն։

  • Audi Q3 Sportback-ը հագեցված է ուղևորությունների ժամանակ վարորդին աջակցող բազմաթիվ օժանդակ համակարգերով։

Առաջադիմական դիզայն

Ինքնավստահությունը, կերպարի արտահայտիչ և սպորտային լինելը Audi Q3 Sportback-ի էությունն է։ Ավտոմեքենայի առաջնամասում գերիշխում են Singleframe խոշոր ութանկյուն ցանցը և կողային օդառիչները։ Պրոֆիլից հայացք նետելիս ուշադրություն է գրավում նոր մոդելի կուպե հիշեցնող ուրվագիծը։ Երկար և նրբագեղ ուսագիծն ընդգծում է ավտոմեքենայի դինամիկան և նրա սպորտային բնույթը։ Հետնամասի ամենանկատելի տարրերն են տանիքի թեքված եզրագիծը, ցածր հետևի ապակին և խիստ ուրվագծվող լապտերները։ Լրակազմերի ընտրության հատուկ հայեցակարգը թույլ է տալիս Ձեր անձնական նախասիրություններին համապատասխան անհատականություն հաղորդել Ձեր ավտոմեքենայի արտաքին տեսքին։ Այսպես, S շարքից ընտրություն կատարելու պարագայում Ձեր Audi Q3 Sportback-ը կստանա՝ հակադիր տարրերով թափարգելներ, 18 մատնաչափանոց «5 անվաճաղ V» դիզայնի սկավառակներ, ինչպես նաև առջևի դռնաշեմերին թույլ լուսավորությամբ և S լոգոտիպով դրվագված ալյումինե վրադիրներ։

Թվային սարքավորումների վահանակ

Audi Q3 Sportback-ը տիրոջն առաջարկում է բիզնես դասի սեգմենտի ամենաարդիական տեղեկատվական-ժամանցային համակարգերը։ Հիմնական լրակազմի մեջ մտնում է 10,25 մատնաչափ անկյունագծով թվային սարքավորումների վահանակը։ Որպես ընտրանք հասանելի է Audi virtual cockpit plus վիտուալ սարքավորումների վահանակը, որի դեպքում 12,3 մատնաչափ անկյունագծով և բարձր լուծաչափով ցուցասարքի վրա դուրս են բերվում տպավորիչ հստակ գրաֆիկա և անիմացիա, ինչպես նաև՝ վարորդին անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը ավտոմեքենայի մասին։ MMI հնարավորությամբ ընտրանքային լավագույն MMI Navigation plus տեղեկատվական-ժամանցային համակարգի կառավարումն իրականացվում է կենտրոնական բարձակի վրա տեղակայված 10,1 մատնաչափ անկյունագծով ցուցասարքի օգնությամբ։ Բազմաթիվ տարատեսակ ինտերֆեյսերն ու միակցիչները թույլ են տալիս Ձեր շարժական սարքերն¹ ինտեգրել ավտոմեքենայի համակարգում։ Օգտվեք համալիր լուծումների լայն հնարավորություններից և ֆունկցիոնալությունից։

Cockpit Audi Q3 Sportback
Ավելին Bang & Olufsen համակարգի մասին

Հաճույք՝ ստանդարտ լրակազմով ավտոմեքենան վարելու գործընթացից

Վարելու գործընթացից առավելագույն հաճույք ստանալու առաջարկի համար արդեն ստանդարտ լրակազմում Audi Q3 Sportback-ը սարքավորված է մոդելի դինամիկան և կառավարելիությունը բարելավող մի շարք տեխնոլոգիաներով։ Փոփոխվող փոխանցումային հարաբերակցությամբ ղեկակառավարումը ապահովում է ղեկի հիանալի հետադարձ կապը և զգայունությունը, ինչն առանձնապես կարևոր է ոլորապտույտ մայրուղիներում և լեռնային ճանապարհներին։ Audi drive select համակարգը թույլ է տալիս ակնթարթորեն փոխել ավտոմեքենայի բնութագրերը՝ ընտրություն կատարելով համակարգի աշխատանքի վեց տարբեր ռեժիմներից։ Փոխվում են ոչ միայն շարժիչի և փոխանցման տուփի, այլև մեղմիչների, ինչպես նաև ղեկային կառավարման աշխատանքի պարամետրերը։ Ուժային ագրեգատի շարքում ընդգրկված են 150 ձ․ ու․ հզորությամբ TFSI բենզինային շարժիչը կամ 180ձ․ ու․ հզորություն զարգացնող երկու լիտրանոց TFSI բենզինային շարժիչը։

Dynamic driveby Audi Q3 Sportback
Ավելին վարորդին օժանդակող համակարգերի մասին
Համայնապատկերային դիտում

Սրահ․ ստեղծեք Ձեր դիզայնը

Մեր սարքավորումների հայեցակարգը թույլ է տալիս Ձեր Audi Q3 Sportback-ի սրահում ստեղծել սեփական դիզայնը։ Օրինակ, կարելի է ընտրել սրահի դիզայնի՝ լուսանկարում ներկայացված ընտրանքային տարբերակը։ Դրա մեջ մտնում են սպորտային առջևի նստատեղեր, ուրվագծային և ֆոնային բազմագույն լուսավորության փաթեթ, ինչպես նաև բարձրորակ դեկորատիվ ներդիրներ։ Ինտերիերի սարքավորման S line ընտրանքային փաթեթն առաջարկում է լոգոտիպով սպորտային նստատեղեր, կաշվով պատված եռաճաղ ղեկ՝ multifunction plus կառավարման միջոցներով, փոխանցումատուփի լծակ՝ պատված ծակոտկեն կաշվով, ինչպես նաև վրադիրներ ոտնակների և վարորդի ձախ ոտքի համար նախատեսված չժանգոտվող հարթակի համար։

Interior Audi Q3 Sportback with ambient light

Վերափոխում և ֆունկցիոնալություն

Audi Q3 Sportback -ն աչքի է ընկնում բացառապես ֆունկցիոնալ ինտերիերով։ Հետևի նստատեղին տեղավորվում են երեք մեծահասակ ուղևորներ, ընդ որում նույնիսկ բազային տարբերակում նստատեղը կարող է առաջ և հետ տեղաշարժվել 130 մմ-ի սահմանում։ Բացի այդ կարելի է ընտրել երեք մասից բաղկացած թիկնակի թեքության յոթ դիրքերից մեկը։ Բեռնախցի ծավալը կազմում է 530-ից մինչև 1400 լ։ Որպես ընտրանք առաջարկվում է բեռնախցի դռան էլեկտրաշարժաբեր, որի շնորհիվ կարելի է թափարգելի տակ ոտքի շարժում կատարելով հարմար բացել բեռնախցիկը՝ եթե Ձեր ձեռքերը զբաղված են։

Audi Q3 Sportback
Ավելին Audi բնօրինակ ակքսեսուարների մասին

Պայծառ լույս

Լուսադիոդային տեխնոլոգիայով լուսարձակները առկա են Audi Q3 Sportback-ի ստանդարտ լրակազմում։ Որպես ընտրանք առաջարկվում են դինամիկ դարձի ցուցիչներով HD Matrix լուսադիոդային լուսարձակներ։ HD Matrix LED տեխնոլոգիան ընտրողաբար ստվերում է հանդիպակաց կողմից շարժվող ավտոմեքենաները՝ վառ լուսավորված թողնելով շրջապատող ճանապարհը։ Դարձի դինամիկ ցուցիչները հարյուր տոկոսով ճանաչելի են դարձնում ավտոմեքենան։

Light Audi Q3 Sportback
Էջի վրայի պատկերները կարող են տարբերվել ՀՀ տարածքում վաճառքի համար ներկայացված լրակազմերից։ Առավել ստույգ տեղեկատվություն կարող եք ստանալ Audi-ի պաշտոնական դիլերներից։
¹ Համատեղելի բջջային հեռախոսների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար դիմեք Ձեր Audi դիլերին կամ այցելեք www.audi.com/bluetooth վեբ-կայք։
² Audi Connect-ի մասին առավել մանրամասն տեղակատվություն ստանալու համար այցելեք www.audi.de/connect կայք էջ կամ դիմեք Audi-ի պաշտոնական գրասենյակ։
³ Ուշադրություն․ օժանդակ համակարգերը վարորդին տեխնիկական աջակցություն են ցուցաբերում իրենց հնարավորությունների շրջանակում և վարորդի վրայից չեն հանում ավտոմեքենայի կառավարման ընթացքում պատասխանատու և ուշադիր լինելու պարտականությունը։