Տեխնոլոգիաների գերակայություն – հենց սա ենք մենք առաջարկում մեր ապրանքանիշի երկրպագուներին: Երբեք այս խոստումը չի իրագործվել այսքան լիարժեք, ինչպես նոր Audi A8-ում: Այն նշանավորում է դիզայնի նոր խոսքի, կառավարման նոր կոնցեպտի և որակի նոր մակարդակի ծնունդը: Նոր Audi A8-ը ներկայացնում է պրեմիում դասի ավտոմեքենաների ապագան:
Սպորտայնություն․ Audi A8-ի ատլետիկ ուրվագիծը ունի կուպեանման ձև, դիմացի և հետևի անիվները նույնպես ընդգծում են դրա համաչափությունները:
Rear Seat Remote: հիմնական կարգավորումների և մուլտիմեդիա ֆունկցիաների կառավարումը իրականացվում է շարժական 5,7 մատնաչափ հպազգայուն էկրանի միջոցով, որն իրականացված է OLED տեխնոլոգիայով:
Ոտնաթաթերի և մեջքի մերսում, տաքացման և օդափոխության համակարգեր, կրնկնակի ծալովի սեղան և նույնիսկ սեփական կլիմայական գոտի՝ այս ամենը սպասում է Ձեզ նոր Audi A8-ի հետևի նստատեղերում:
Բազմազանություն ինտուիտիվ կառավարման մեջ: նոր Audi A8-ում տեղադրված սենսորային էկրանները արձագանքում են ոչ միայն սովորական ժեստերին, ինչպիսինն է հպումը, այլ նաև ապահովում են հստակ շոշափողական և ակուստիկ հետադարձ կապ:
Հազվադեպ աուտենտիկ նյութեր, որոնք փոխանցում են ձեռքի աշխատանքի որակը։ Ահա այսպիսի պարզ և անզիջում տեսք ունի Audi A8-ի սրահը:
Audi A8-ը իր դասի ավտոմեքենաների շարքում ուղևորներին առաջարկում է ամենաընդարձակ սրահը:
1 920 Վտ հզորությամբ Bang & Olufsen Advanced Sound System ձայնային համակարգի 23 բարձրախոսները կապահովեն գերազանց հաճույք բոլոր զգայարանների համար:
Ավտոմեքենայում առաջին անգամ օգտագործվում է Audi LTE Advanced համաշխարհային նորորարությունը, որի շնորհիվ տվյալների փոխանցման արագությունը կարող է հասնել 300 ՄԳբ/վ։
Նրբաճաշակություն՝ նոր լույսի ներքո
Գերճշգրիտ լուսադիոդների շնորհիվ, որոնք ներառված են բազմերանգ ուրվագծային լուսավորության փաթեթում, ստեղծվում են սրահի լուսավորման տարբեր սցենարներ: Դրանց օգնությամբ մեկ անգամ ևս ընգծվում է մոդելի հիանալի դիզայնը:
ֆունկցիա՝ անհատականացման հնարավորությամբ
օժանդակող համակարգ
գույների և նյութերի հավաքածու