RS 7 Sportback > A7 > Audi-ին Հայաստանում
Der neue Audi RS 7 Sportback in seitlicher Frontansicht

RS 7 Sportback

Գեղեցկությունն անհավատալի ուժ է
Նոր Audi RS 7 Sportback

Վառելիքի ծախսը խառը ցիկլում*՝ 11,6-11,4 լ/100կմ
CO₂-ի արտանետումները խառը ցիկլում*՝ 265-261 գ/կմ


Հանդուգն և քմահաճ, թե՞ հնազանդ և նրբագեղ: Բոլորը մեկտեղ: Սա հենց նոր Audi RS 7 Sportback-ն է: Կուպեին բնորոշ նրբագեղ եզրագծերը և Tango Red դասական կարմիր գույնը համակցվում են V8 TFSI շարժիչի անդրդվելի, անսանձ բնույթի հետ: Նորարարական տեխնոլոգիաները երաշխավորում են հղկված կառավարելիություն և անհավանական դինամիկա: Վայելեք այս գեղեցիկ, անզիջում ավտոմեքենան:

Հզոր՝ առաջին հայացքից

Արտառոց՝ առաջին հայացքից

Audi RS 7 Sportback¹ -ի սպորտային ուրվապատկերը ճանաչելի է ցանկացած հեռավորությունից: Լայն ուսագիծ, վառվող աչքեր, վայրի խառնվածք՝ թափքի արտահայտիչ դիզայնը տպավորություն է գործում ցանկացած կողմից հայացք նետելիս: RS մոդելներին բնորոշ ընդլայնված թափքը, լուսադիոդային օպտիկան և առանձնահատուկ ձևի Singleframe հովացուցչի պաշտպանիչ ցանցը բացառիկ հզորության տեսանելի դրսևորումն են:

Cockpit des Audi RS 7 Sportback
Ավելին անհատականացման հնարավորությունների մասին

Ադրենալին առաջին հայացքից

Լավագույն սուր զգացողությունները նրանք են, որ ստեղծում եք Դուք՝ ինքներդ Ձեզ համար: Audi RS 7 Sportback¹-ում դրանք առաջանում են հենց միայն RS տպավորիչ ոճով իրականացված Audi virtual cockpit սարքավորումների վահանակին հայացք նետելիս: Հուզմունքն ավելանում է, երբ Ձեր ձեռքերը դնում եք փոխանցումների ալյումինե փոխարկիչներով RS սպորտային ղեկին: RS ռեժիմների նոր փոխարկիչ. ահա, այն Ձեր առջև է, ընթացքի ժամանակ կոճակի սովորական սեղմումով կարելի է ակտիվացնել անհատապես կարգավորվող RS1 և RS2 ռեժիմները:

Cockpit des Audi RS 7 Sportback

Դուրս գալ առօրեականությունից

Կարևոր չէ Դուք վարորդն եք, թե ուղևորը՝ Audi RS 7 Sportback¹-ը հնարավորություն է տալիս հաճույք ստանալ նույնիսկ ամենակարճ ուղևորությունից: Անգամ սրահի հետնամասում տեղադրված են Valcona ծակոտկեն կաշվով պաստառապատված սպորտային RS ոճի նստատեղեր՝ խորսխաձև թակալակարով և թիկնակներին դաջված RS լոգոտիպերով: Անվտանգության գոտիներն արտահայտիչ կարմիր եզրերով են: Շնորհիվ RS ընդարձակ սրահի՝ առանձնահատուկ սպորտային վայելչագեղությամբ կարող են հիանալ ընտանիքի բոլոր անդամներն ու բարեկամները. տեղը բավարար է հարմարավետ տեղավորելու հինգ մեծահասակի:

Audi RS 7 Sportback. փաստեր և թվեր

Հզորություն

600

ձ.ու.¹

Թափառք մինչև 100 կմ/ժ

3,6

վ¹

Առավելագույն արագություն

305

կմ/ժ¹ (պատվերով)

250 կմ/ժ (ստանդարտ լրակազմում)

¹ Վառելիքի ծախսը խառը ցիկլում*՝ 11,6-11,4 լ/100կմ, CO₂-ի արտանետումները խառը ցիկլում*՝ 265-261 գ/կմ:

Սխրագործությունների ծարավ

Ամեն անգամ լսելով այս ավտոմեքենայի աշխատող շարժիչի ձայնը՝ «արյան մեջ բենզինով» մարդկանց մոտ առաջանում է հատուկ զգացում՝ ճանապարհի ծարավ: Եվ դա լիովին բացատրելի է՝ նկատի առնելով Audi RS 7 Sportback-ի բնութագրերը. 600 ձ.ու.հզորությունը և 800 Ն մ ոլորող մոմենտը թույլ են տալիս մինչև 100 կմ/ժ արագությանը հասնել 3,6 վրկ-ում (վառելիքի ծախսը խառը ցիկլում*՝ 11,6-11,4 լ/100կմ, CO₂-ի արտանետումները խառը ցիկլում*՝ 265-261 գ/կմ): Իսկ համապատասխան ընտրանքի առկայության դեպքում արագությունը կարող է հասնել 305 կմ/ժ-ի: Դա հնարավոր է դարձել շնորհիվ 4,0 լ ծավալով կրկնակի տուբոներմղումով V8 շարժիչի, որը սարքավորված է մեղմ հիբրիդի տեխնոլոգիայով, 48 Վ երկրորդ բորտային ցանցով և Audi cylinder on demand գլանների մասնակի անջատման տեխնոլոգիայով: Այս ավտոմեքենան չափազանց հարմար է և՛ ամենօրյա ուղևորությունների, և՛ արագընթաց մայրուղիներով սրընթաց տեղաշարժերի համար:

Rückansicht des RS 7 Sportback auf einer Landstraße

Յուրաքանչյուր պահը նշանակություն ունի

Audi drive select համակարգը նախատեսում է RS plus սպորտային կախոցի կարգավորման երեք տարբերակ, իսկ Dynamic Ride Control գործառույթը նվազեցնում է ավտոմեքենայի թափքի տատանումները լայնակի ուղղությամբ և բարելավում է դինամիկան: Շարժման ժամանակ դինամիկ ղեկակառավարման համակարգը և սպորտային դիֆերենցիալով quattro լիաքարշ համակարգը ապահովում են հիանալի կառավարելիություն: Շարժման ժամանակ անհավանական դինամիկան՝ համակցված բարձր կայունության հետ ցանկացած ուղևորություն դարձնում են տպավորիչ իրադարձություն՝ յուրաքանչյուր շրջադարձին առաջացնելով ուժեղ հույզեր:

RS 7 Sportback in dynamischer Kurvenfahrt vor Bergkulisse

Կատարելագործված օպտիկա

Լազերային տեխնոլոգիայով Audi RS-Matrix LED լուսադիոդային լուսարձակներն առաջարկվում են որպես ընտրանք: Այն այսօր սերիական ավտոմեքենաներում օգտագործվող ամենակատարյալ լուսավորման համակարգն է: Լուծումների ինտելեկտուալ համալիրը լուսադիոդներ և տեսախցիկներ օգտագործող տեխնոլոգիաների հիման վրա ապահովում է անվտանգության էլ ավելի բարձր մակարդակ և ստեղծում տպավորիչ տեսողական կերպար Audi RS 7 Sportback¹-ի կենտրոնական կողպեքը ամեն անգամ բացելիս և փակելիս: Լուսային անիմացիան, որ բնորոշ է միայն Audi RS 7 Sportback¹ մոդելներին, անտարբեր չի թողնում ոչ մեկին:

Garagentor öffnet sich vor dem RS 7 Sportback und zeigt die Frontscheinwerfer
1
Վառելիքի ծախսը խառը ցիկլում*՝ 11,6-11,4 լ/100կմ, CO₂-ի արտանետումները խառը ցիկլում*՝ 265-261 գ/կմ: