Audi A7 Sportback-ը առանձնահատուկ դասի ավտոմեքենա է: Նրանում զուգորդվում են սեդանի լակոնիկ նրբագեղությունը, ունիվերսալի ակնհայտ գործնականությունը և կուպեի հուզական դինամիկությունը: Այս ամենը Audi A7 Sportback-ը դարձնում է առանձնահատուկ դասի ավտոմեքենա:
Դինամիկ է իր ամենագեղեցիկ ձևով
կուպեի արտաքին տեսք, սեդանի ինտերիեր և առաջատար ավտոմեքենայի անհատականություն՝ A7 Sportback-ն իր մեջ զուգորդում է ամեն լավագույնը և դինամիկ ունիվերսալ է բիզնեսի ու հանգստի համար:
Երկար անվաբազա, կարճ ցվիքներ: A7 Sportback-ի ուրվապատկերին բնորոշ են հիացմունքն ու ատլետիզմը: Ներքին մասի ուրվագծերն ընդգծում են անիվները, որոնք հաստատում են quattro լիաքարշ Audi-ի ԴՆԹ-ն:
Բեռնախցիկի երկար դռան մեջ ներկառուցված է սփոյլեր, որն ավտոմատ կերպով բացվում է 120 կմ/ժ արագության ժամանակ:
A7 Sportback-ի արտաքին տեսքն արտացոլում է դիզայնի նոր լեզու, որը Audi-ին ներկայացրել էր Prologue-ում: Նրա տարբերիչ առանձնահատկությունը լուսարձակների յուրօրինակ տեսքն է, ինչը նկատելի է դարձնում նրան այլ ավտոմեքենաների շարքում:
Նորարարական դիզայն՝ բացահայտողների սերնդի համար. Audi A7 Sportback-ն իր ֆուտուրիստական հայեցակարգում համատեղում է առաջադիմությունը, հեղինակությունը և տեխնոլոգիական կատարելությունը:
S line փաթեթի յուրօրինակ թափարգելները, ինտերիերի տարրերը և Tango Red ոգևորիչ գույնն առավել սպորտային տեսք են հաղորդում A7 Sportback-ին:
Ինքնատիպ խորսխաձև կառուցվածք ունեցող՝ հատուկ թափարգելը, նորաոճ Titanium Black փայլատ սև գույնի խոշոր օդառիչները հասանելի են էքստերիերի S line դիզայն-փաթեթում:
Սպորտային եզրակացություն. դեկորատիվ խորսխաձև ներդիրներով հետևի թափարգել, սև փայլատ դիֆուզոր և արտածման համակարգի քրոմապատ տարրեր՝ Ձեր ավտոմեքենայի S line փաթեթի այս տարրերը կտեսնեն այն վարորդները, որոնք կմնան հետևում:
A7 Sportback-ի ներքին տարածքի հայեցակարգը բաղկացած է երկու տարրից՝ ավելի շատ ազատ տեղ և հարմարավետություն բոլոր ուղևորների համար: Նոր տարբերակում սրահի երկարությունն ավելացել է 21մմ-ով, ոտքերի տեղը դարձել է ավելի ընդարձակ՝ հատկապես հետևի ուղևորների համար: Ավելի ազատ է դարձել նաև գլխավերևի տարածությունը:
ընտրանքային համապատկերային իջանցքը Ձեզ թույլ է տալիս կարգավորել սրահի լուսավորությունը՝ սկսած կիսախավարից մինչև արևային պայծառ լույսով ողողված սրահ:
S line դիզայն-փաթեթում սարքավորումների վահանակի վրա և դռների քարտերին առկա տարրերի փայլատ և փայլուն մակերեսների համակցումը հրաշալի կերպով համապատասխանում է A7 Sportback-ի սպորտային հայեցակարգին:
Ալյումինե ներդիրներ դռներին, թույլ լուսավորում առջևից և հետևից, առջևից S գրություն՝ այս ամենը Ձերը կլինի S line դիզայն-փաթեթի հետ միասին:
Audi design selection-ն առաջարկում է հատուկ ընտրված նյութեր ինտերիերի տարրերի համար՝ ցանկացած ճաշակին համապատասխան: Օրինակ՝ բարձրորակ փայտից գորշ (agate grey) տարրեր՝ ինտերիերի կաշվե մասերով և հակադիր մոխրագույն (steel grey) մեքենակարերով:
Audi design selection-ի համար որպես ընտրանք՝ նստատեղերի յուրօրինակ ձև Valcona կաշվե պաստառներով՝ բեժ գույնի (pearlescent biege) ծակոտկեն ներդիրներով և հակադիր մոխրագույն (agate grey) մեքենակարերով:
Լիցքավորում USB - պորտի միջոցով, անլար լիցքավորում, բարձր որակի բարձրաձայն կապ՝ օրգանապես համապատասխան Ձեր ավտոմեքենայի ինտերիերին. Audi phone box - հրաշալի ընտրանք Ձեր սմարթֆոնի համար:
20-մատնաչափանոց ալյումինե հնգաթև ձուլածո անվահեցերը նկատելիորեն ընդգծում են A7 Sportback-ի սպորտային արտաքին տեսքը:
Անկրկնելի՝ ինչպես Դուք. Audi Exclusive-ի հետ Ձեր A7 Sportback-ը դարձրեք բացառիկ՝ սրահի պաստառները դեկորատիվ ներդիրների համակցումով, ինչպես նաև առկա հսկայական տեսականուց թափքի գույնի ընտրությամբ:
Նոր ազատություն
Զգացե՛ք տարածությունը նոր մակարդակով. ըստ ցանկության կարգավորվող համայնապատկերային իջանցքը 60%-ով ընդլայնում է տեսադաշտը, իսկ ինտերիերը ողողում է արևի լույսով: Անհրաժեշտության դեպքում արևապաշտպան փոքրիկ վարագույրով հնարավոր է սրահը 100%-ով պաշտպանել լույսից և տաքացումից:
Նոր սրահ
Մենք Ձեզ տվել ենք ավելի մեծ ազատ տարածություն՝ հետևում նստող ուղևորների համար ապահովելով առավել հարմարավետություն, առանց զոհաբերելու բեռնախցիկի տարածքը: Առջևի և հետևի նստատեղերի համար ստեղծված է ըստ պահանջի տաքացման հնարավորություն: Եվ, ամենից առաջ, ստացել ենք ինտերիերի բարձր որակ:
Արտահայտեք Ձեր ոճը
Սրահի մթնոլորտի ընտրանքային լուսավորությունը թույլ է տալիս ընտրելու ձեր տրամադրությանը հարմար գույնը և ինտերիերը դարձնել իրապես անհատական:
Թվային լուսավորություն
Ըստ պահանջի հասանելի HD Matrix LED լուսադիոդային լապտերները խոսում են թվային դիզայինի նոր լեզվով:
Օժանդակող համակարգ
Հասանելի ընտրանք
լ
Բեռնախցիկի տարողունակություն
Նոր սերնդի ոճը
Նոր A7 Sportback-ն ինքնին ոճի չափանիշ է և պատկանում է ավտոմոբիլային ավանգարդին: Սուր եզրագծերն ու կուպեի ուրվապատկերը՝ ուժեղ հուզականության արտահայտում է: Անգամ անշարժ վիճակում տպավորություն ստեղծող՝ եզակի արտաքին տեսք: