• A4 Avant
    A4 Avant

    Audi A4 Avant՝ էլ ավելի հզոր, ավելի արդյունավետ և ավելի ինտելեկտուալ ավտոմեքենա:

  • A4 allroad quattro
    A4 allroad quattro

    Նոր Audi A4 allroad quattro-ն ունի յուրահատուկ արտաճանապարհային հատկանիշներ: Դեպի արտաքին աշխարհ կողմնորոշված դիզայնի և առավելագույն ֆունկցիոնալ հնարավորությունների համադրության շնորհիվ այս ավտոմեքենան յուրահատուկ տեղ է զբաղեցնում իր սեգմենտում:

  • A6 Avant
    A6 Avant

    Audi A6 Avant՝ ավելի դինամիկ, ավելի նրբագեղ, ավելի տնտեսող:

  • A6 allroad quattro
    A6 allroad quattro

    Ընտրելով Audi A6 allroad quattro-ն, Դուք կունենաք ավտոմեքենա, որը կբացի նոր ճանապարհներ և թույլ կտա հաղթահարել նոր մարտահրավերները:

  • S6
    S6

    Audi S6-ը բազմաբնույթ է. այն ներկայացուցչական է՝ գործուղումների համար, հեղինակավոր ընտանեկան մոդել է, ինչպես նաև նրբաճաշակ և սպորտային մեքենա է առօրեայում:

  • S6 Avant
    S6 Avant

    Audi S6 Avant-ը ը վառ է և միաժամանակ նրբաճաշակ. սա նոր մոտեցում է սպորտային ոճին:

  • Նոր A8 L
    Նոր A8 L

    Audi A8 L-ի դիզայնը նրբաճաշակության և դինամիզմի մարմնացում է, խելացի օժանդակ համակարգերի բազմազանություն և կառավարման ինտուիտիվ կերպով հասկանալի նոր հայեցակարգ:

1920x1080_AS6_D_181018.jpg

Audi Matrix լուսարձակներ

Գիշերը դարձրեք ցերեկ: Audi Matrix լուսադիոդային լուսարձակները ապահովում են ոչ միայն որակյալ լուսավորություն, այլ նաև բարձրացնում են անվտանգության մակարդակը, արդյունավետությունը և ավտոմեքենայի հմայիչ դիզայնի բաղկացուցիչ մաս են կազմում: Այս տեսակի լուսարձակների հեռարձակ լույսը բաղկացած է բազմաթիվ փոքր լուսարձակող դիոդներից, որոնք աշխատում են վերին հատվածում տեղակայված ոսպնապակիների և անդրադարձիչների հետ համակցված:

Audi Matrix լուսադիոդային լուսարձակների համակարգը ըստ անհրաժեշտության ակտիվացնում, ապաակտիվացնում և խավարեցնում է առանձին լուսադիոդներ: Այս լուսարձակները ապահովում են գերազանց լուսավորություն՝ առանց պտտման մեխանիզմի օգտագործման:
00:00 | 00:00

Audi Matrix տեխնոլոգիան ներկայացված է տեսանյութում: Օրինակում Audi A8-ն է:

Audi S6-ի վրա Audi Matrix լուսադիոդային լուսարձակները տեղադրվում են պատվերով, ապահովում են ճանապարհի լիակատար դեսադաշտ, միաժամանակ չեն կուրացնում երթևեկության այլ մասնակիցներին: Նրանք ապահովում են լույսի ճշգրիտ բաշխում՝ կախված ճանապարհային իրադրությունից: Audi Matrix լուսարձակները խավարեցնում են հեռարձակ լույսի համապատասխան խմբերը, երբ Audi S6-ում ներկառուցված տեսախցիկը նկատում է մոտեցող այլ տրանսպորտային միջոց: Համակարգը աշխատում է այնպիսի ճշգրտությամբ, որ զուգընթաց կամ հանդիպակած ուղղությամբ շարժվող տրանսպորտային միջոցները մնում են ստվերում, մինչդեռ նրանց միջև և շրջապատող տարածությունը շարունակում է լուսավորվել հեռարձակ լույսով: Հակադիր ուղղությամբ տրանսպորտային միջոցի անցնելուն պես ճանապարհի ամբողջական լուսավորումը վերականգնվում է: Վարորդի համար լուսավորությունը միշտ մնում է վառ և հավասարաչափ:

Նոր տեխնոլոգիան տպավորիչ է նաև ցերեկային ժամերին: Ինչպես դինամիկ, այնպես էլ կետային ռեժիմում, Audi Matrix լուսարձակները տպավորիչ են իրենց նրբաճաշակ դիզայնով և բարձր ֆունկցիոնալությամբ: