Audi A3 Sedan-ը կուպեի բնույթի և նրբագեղ հմայքի գերազանց համադրությունն է:
Նոր Audi A4-ը տպավորիչ է տեխնոլոգիաների և գեղագիտական հատկանիշների նորարարական համադրության տեսանկյունից:
Audi A4 Avant՝ էլ ավելի հզոր, ավելի արդյունավետ և ավելի ինտելեկտուալ ավտոմեքենա:
Նոր Audi A4 allroad quattro-ն ունի յուրահատուկ արտաճանապարհային հատկանիշներ: Դեպի արտաքին աշխարհ կողմնորոշված դիզայնի և առավելագույն ֆունկցիոնալ հնարավորությունների համադրության շնորհիվ այս ավտոմեքենան յուրահատուկ տեղ է զբաղեցնում իր սեգմենտում:
Նոր Audi A5 Coupé-ն սպորտային, արտառոց, ժամանակակից և չափազանց գրավիչ ավտոմեքենա է:
Audi A5 Sportback-ը ժամանակակից սպորտային արտաքին տեսքի և ընդարձակ սրահի համակցումն է: Արդի տեխնոլոգիաները և նորարարական օգնական համակարգերն ապահովում են անվտանգությունը՝ հնարավորություն տալով առավելագույն բավականություն ստանալ ղեկի առջև նստած:
Նորարարական տեխնոլոգիաներ, առաջադեմ դիզայն և հանդերձման լայն տեսականի՝ Audi A6-ը տալիս է իր սեփականատիրոջը այս բոլոր առավելությունները, ինչպես նաև առանձնանում է բացառիկ սպորտային նրբաճաշակությամբ:
Ընտրելով Audi A6 allroad quattro-ն, Դուք կունենաք ավտոմեքենա, որը կբացի նոր ճանապարհներ և թույլ կտա հաղթահարել նոր մարտահրավերները:
Audi S6-ը բազմաբնույթ է. այն ներկայացուցչական է՝ գործուղումների համար, հեղինակավոր ընտանեկան մոդել է, ինչպես նաև նրբաճաշակ և սպորտային մեքենա է առօրեայում:
Audi S6 Avant-ը ը վառ է և միաժամանակ նրբաճաշակ. սա նոր մոտեցում է սպորտային ոճին:
Audi A8՝ յուրօրինակ ավտոմեքենա, որը ոգեշնչում է: Այն հզոր է, արդյունավետ և համատեղում է իր մեջ դինամիկան հարմարավետության բարձր մակարդակի հետ:
Audi A8 L-ի դիզայնը նրբաճաշակության և դինամիզմի մարմնացում է, խելացի օժանդակ համակարգերի բազմազանություն և կառավարման ինտուիտիվ կերպով հասկանալի նոր հայեցակարգ:
Ժամանակակից սպորտային դիզայնով կոմպակտ Audi Q3 -ը միշտ ուշադրության կենտրոնում է և ցուցադրում է իր յուրօրինակ արտաճանապարհային հատկանիշները:
Գիշերը դարձրեք ցերեկ: Audi Matrix լուսադիոդային լուսարձակները ապահովում են ոչ միայն որակյալ լուսավորություն, այլ նաև բարձրացնում են անվտանգության մակարդակը, արդյունավետությունը և ավտոմեքենայի հմայիչ դիզայնի բաղկացուցիչ մաս են կազմում: Այս տեսակի լուսարձակների հեռարձակ լույսը բաղկացած է բազմաթիվ փոքր լուսարձակող դիոդներից, որոնք աշխատում են վերին հատվածում տեղակայված ոսպնապակիների և անդրադարձիչների հետ համակցված:
Audi Matrix տեխնոլոգիան ներկայացված է տեսանյութում: Օրինակում Audi A8-ն է:
Audi S6 Avant-ի վրա Audi Matrix լուսադիոդային լուսարձակները տեղադրվում են պատվերով, ապահովում են ճանապարհի լիակատար դեսադաշտ, միաժամանակ չեն կուրացնում երթևեկության այլ մասնակիցներին: Նրանք ապահովում են լույսի ճշգրիտ բաշխում՝ կախված ճանապարհային իրադրությունից: Audi Matrix լուսարձակները խավարեցնում են հեռարձակ լույսի համապատասխան խմբերը, երբ Audi S6 Avant-ում ներկառուցված տեսախցիկը նկատում է մոտեցող այլ տրանսպորտային միջոց: Համակարգը աշխատում է այնպիսի ճշգրտությամբ, որ զուգընթաց կամ հանդիպակած ուղղությամբ շարժվող տրանսպորտային միջոցները մնում են ստվերում, մինչդեռ նրանց միջև և շրջապատող տարածությունը շարունակում է լուսավորվել հեռարձակ լույսով: Հակադիր ուղղությամբ տրանսպորտային միջոցի անցնելուն պես ճանապարհի ամբողջական լուսավորումը վերականգնվում է: Վարորդի համար լուսավորությունը միշտ մնում է վառ և հավասարաչափ:
Նոր տեխնոլոգիան տպավորիչ է նաև ցերեկային ժամերին: Ինչպես դինամիկ, այնպես էլ կետային ռեժիմում Audi Matrix լուսարձակները տպավորիչ են իրենց նրբաճաշակ դիզայնով և բարձր ֆունկցիոնալությամբ: