Audi S6 Avant-ը բազմաբնույթ է. այն ներկայացուցչական է՝ գործուղումների համար, հեղինակավոր ընտանեկան մոդել է, ինչպես նաև նրբաճաշակ և սպորտային մեքենա է առօրեայում: Ավտոմեքենան համալրված է Audi cylinder on demand համակարգով, որը ապահովում է հզորության խելամիտ գործածում, իսկ quattro մշտական լիաքարշակ համակարգը այն փոխակերպում է ընթացքի:
Audi S6 Avant-ը ը վառ է և միաժամանակ նրբաճաշակ. սա նոր մոտեցում է սպորտային ոճին: Singleframe հովացուցիչի պաշտպանիչ ցանցը՝ քրոմապատ հորիզոնական կրկնակի ձողերով, այս մոդելի տարբերակիչ տարրն է:
Bang & Olufsen ապրանքանիշի Bang & Olufsen Advanced Sound System ձայնային համակարգը ստեղծում է հիանալի ձայնային միջավայր. այն ավտոմեքենան դարձնում է իսկական համերգային դահլիճ և ապշեցնում ուղևորներին բարձրորակ վերարտադրությամբ: Տասնչորս բարձրախոսները, այդ թվում կենտրոնական բարձրախոսը և սաբվուֆերը, ստեղծում են հիանալի ծավալային հնչողություն:
Audi cylinder on demand և quattro լիաքարշակ համակարգերով աշխատող հզոր V8 TFSI շարժիչը հիանալի փոխակերպում է հզորությունը ընթացքի: Այստեղ հիանալի դինամիկան համադրված է տպավորիչ արդյունավետության հետ:
Տպավորիչ արտադրողականությունը պահանջում է համապատասխան սարքավորում: Audi S6 Avant-ի ստանդարտ սարքավորումը ապահովում է լրացուցիչ հարմարավետություն և առաջարկում է ժամանցի ավելի շատ հնարավորություններ: Օրինակ, կաշվեպատ բազմաֆունկցիոնալ սպորտային ղեկանիվի վրա են գտնվում ձայնային համակարգի, վարորդի տեղեկատվական համակարգի, հեռախոսի և նավիգացիայի կառավարման համար նախատեսված կոճակները:
Audi S6 Avant-ի ոճը դարձել է ավելի վառ. նրա դիզայնը ընդգծում են այնպիսի տպավորիչ տարրեր, ինչպիսիք են Singleframe հովացուցիչի պաշտպանիչ ցանցը, առջևի լուսարձակները, օդառիչները և թափարգելները: Այլ նորույթներ. MMI Navigation plus համակարգում MMI վահանակի հետ մեկտեղ օգտագործվում է գրաֆիկական չիպով նոր տեխնիկական հարթակ՝ Nvidia Tegra 30; Audi connect համակարգը ապահովում է LTE ստանդարտի տվյալների փոխանցում՝ բարձր արագությամբ: