Audi RS 6 Avant-ը ունի բազում ակնհայտ առավելություններ. տպավորիչ հզորություն, ազդեցիկ արտաքին տեսք և Audi ultra թեթևացված կառուցվածքի ինտելեկտուալ տեխնոլոգիա: Ինչքան թեթև է ավտոմեքենան, այնքան բարձր է նրա մանևրականությունը: Թվերը անկարող են փոխանցել այն հաճույքը, որ կզգաք այս ավտոմեքենան վարելիս: Դա կարող են անել միայն իրական զգացողություններըը: Ապրեք դրանք Audi RS 6 Avant-ի հետ:
Խավարը՝ հարաբերական հասկացություն է: Որպես հավելում առաջարկվող Audi Matrix լուսադիոդային լուսարձակները գիշերը կդարձնեն ցերեկ: Բոլորովին նոր տեխնոլոգիայով օժտված առջևի լուսարձակները ապահովում են ճանապարհի որակյալ լուսավորություն՝ ինչպես ցերեկը: Դարձերը կանխատեսվում են, միաժամանակ լուսավորությունը համապատասխանաբար հարմարեցվում է մանևրին: Կախված ճանապարհային իրավիճակից՝ նախատեսված է նաև ավտոմեքենաները հայտնաբերելու գործառույթը՝ լուսավորության բաշխումը ճշգրտելու համար: Այս ամենը հնարավոր է դառնում տվիչների, տեսախցիկի և կարգավորվող պայծառությամբ նորարարական լուսադիոդների ամբողջական համալիրի օգտագործման շնորհիվ:
Audi Sport-ը, նորարական տեխնոլոգիաները զանգվածային արտադրություն փոխանցելու համար, վաղուց օգտագործում է ավտոմոբիլային մրցարշավերում մասնակցության փորձը: Արդյունքում ստացվում են այնպիսի ավտոմեքենաներ, ինչպիսին Audi RS 6 Avant է: Դա ավտոմոբիլային մրցարշավերի տարերքն է՝ հմտորեն իրականացված սովորական ճանապարհների վրա վարելու համար: Ավտոմեքենան կգրավի յուրաքանչյուրին, քանի որ այն արտացոլում է մրցարշավային բոլիդի ձգողականությունն ու զգայական դինամիկան:
Իմանալ ավելին560 ձիաուժ հզորությամբ V8 TFSI շարժիչով համալրված Audi RS 6 Avant-ը 3,9 վայրկյանում զարգացնում է 100 կմ/ժ արագություն: Audi cylinder on demand համակարգի շնորհիվ, շարժիչը պահպանում է բացառիկ արտադրողականություն և տպավորիչ հզորություն:
Ազատություն տվեք զգացմունքներին. Audi RS 6 Avant-ը արժանի է դրան: Հստակ գծերը բնորոշում են ավտոմեքենայի ամուր արտաքին տեսքը, իսկ նրա սպորտային բնույթը ընդգծում է թափարգելների դիզայնը: Խոշոր օդառիչները լրացուցիչ շեշտադրում են ավտոմեքենայի դիմացի հատվածը: Լայն անվակամարները ընդգծում են ատլետիկ տեսքը: Ավտոմեքենա նստելիս՝ լուսավորվող դռնաշեմերը ողջունում են ուղևորներին:
Ընտրեք նպատակակետը և որոշեք, թե ինչպես եք ցանկանում հասնել նշանակետին: Audi RS 6 Avant-ի բազային համալրման մեջ ներառված Audi drive select համակարգը թույլ է տալիս ընտրել մեքենավարման չորս ռեժիմներ՝ Auto (ավտոմատ), Comfort (հարմարավետ, Dynamic (դինամիկ) և Individual (անհատական): Ճանապարհային իրավիճակի անընդմեջ փոփոխությունը հարմարավետ մեքենավարման խոչընդոտ չէ:
Узнайте больше