• A4 Avant
    A4 Avant

    Audi A4 Avant՝ էլ ավելի հզոր, ավելի արդյունավետ և ավելի ինտելեկտուալ ավտոմեքենա:

  • A4 allroad quattro
    A4 allroad quattro

    Նոր Audi A4 allroad quattro-ն ունի յուրահատուկ արտաճանապարհային հատկանիշներ: Դեպի արտաքին աշխարհ կողմնորոշված դիզայնի և առավելագույն ֆունկցիոնալ հնարավորությունների համադրության շնորհիվ այս ավտոմեքենան յուրահատուկ տեղ է զբաղեցնում իր սեգմենտում:

  • A6 Avant
    A6 Avant

    Audi A6 Avant՝ ավելի դինամիկ, ավելի նրբագեղ, ավելի տնտեսող:

  • A6 allroad quattro
    A6 allroad quattro

    Ընտրելով Audi A6 allroad quattro-ն, Դուք կունենաք ավտոմեքենա, որը կբացի նոր ճանապարհներ և թույլ կտա հաղթահարել նոր մարտահրավերները:

  • S6
    S6

    Audi S6-ը բազմաբնույթ է. այն ներկայացուցչական է՝ գործուղումների համար, հեղինակավոր ընտանեկան մոդել է, ինչպես նաև նրբաճաշակ և սպորտային մեքենա է առօրեայում:

  • S6 Avant
    S6 Avant

    Audi S6 Avant-ը ը վառ է և միաժամանակ նրբաճաշակ. սա նոր մոտեցում է սպորտային ոճին:

  • Նոր A8 L
    Նոր A8 L

    Audi A8 L-ի դիզայնը նրբաճաշակության և դինամիզմի մարմնացում է, խելացի օժանդակ համակարգերի բազմազանություն և կառավարման ինտուիտիվ կերպով հասկանալի նոր հայեցակարգ:

1300x551_AA6_141024_2.jpg

Հավատարմություն սպորտային ավանդույթներին

S line համալրման փաթեթները ընդգծում են Ձեր Audi A6-ի սպորտային բնույթը: Ընդգծեք թափքի սրընթաց գծերը, դարձրեք ինտերիերն ավելի արտահայտիչ կամ ընտրեք կախոցի սպորտային կարգավորումները՝ ավելի դինամիկ ընթացքի համար: Թող Ձեր Audi-ն լինի իսկական մարզիկ:

256x144_AA6_D_141031.jpg

Արտաքին տեսք

Առջևի և հետևի տպավորիչ սպորտային ոճի թափարգելները, հովացուցիչի կողային պաշտպանիչ ցանցը ու դիֆուզորը ընդգծում են մոդելի դինամիկ տեսքը:
256x144_AA6_L_141009.jpg

Անվահեծեր

«5-կրկնաթև» Audi Sport դիզայնի 8J x 18 թեթևաձույլ անվահեծերը 245/45 R18 չափսի անվադողերով կամ 8,5J x 19 թեթևաձույլ անվահեծերը 255/40 R19 չափսի անվադողերով հիշարժան արտաքին տեսքի գրավականն են: Որպես հավելում հասանելի են անվահեծերի այլ տարբերակներ՝ 18 մատնաչափ և ավելի:
256x144_AA6_D_141030_1.jpg

Ինտերիեր

Սպորտային նստատեղերը՝ երեսպատված Sequence համակցված կտորով և կաշվով, կամ ծակոտկեն Alcantara կտորով և հակադիր գույնի մեքենակար կաշվով, դրոշմատպված S line պատկերանշանով և S line «փայլատ aluminium» դեկորատիվ ներդիրներով, մեքենայի սև ինտերիերին պարգևում են սպորտային տեսք:

S line սպորտային փաթեթի բաղադրիչները՝

  • «5-կրկնաթև» Audi Sport դիզայնի 8J x 18 թեթևաձույլ անվահեծեր 245/45 R18 չափսի անվադողերով (1.8 TFSI-ի համար) կամ 8,5J x 19 թեթևաձույլ անվահեծեր 255/40 R19 չափսի անվադողերով: quattro GmbH ընկերության կողմից
  • դռնաշեմի կողային վրադիրներ S line գրությամբ և լուսավորմամբ կամ առանց S line գրության համակցված ներքին լուսավորման հետ
  • S line պատկերանշան մեքենայի դիմային թևերի վրա
  • ինտերիերի, դիմացի վահանակի և առաստաղի ձևավորում սև գույնով, կաշվե սպորտային ղեկանիվի շրջանակի և փոխանցումների փոխարկման լծակի կաշվե պատյանի հակադիր գույնով մեքենակար; ծակոտեն Alcantara կտորով և կաշվով համակցված երեսպատման ընտրության պարագայում՝ հակադիր գույնով մեքենակար՝ առջևի նստատեղերի, դռների արմնկակալների կենտրոնական արմնկակալի վրա; կենտրոնական բարձակի ստորին հատվածը՝ կաշվեպատ
  • առջևի գորգերը՝ սև գույնի, Alcantara կտորոով և կաշվով կամ Valcona կաշվով համակցված երեսպատման ընտրության դեպքում՝ արծաթագույն (lunar silver), հակադիր գույնի եզրաշրջանակով
  • առջևի սպորտային նստատեղեր գոտկատեղի հենման կետով ՝ էլեկտրական կարգավորմամբ
  • նստատեղերի համակցված երեսպատում՝ Sprint կտորով և սև գույնի կաշվով, առջևի նստատեղերի թիկնակներին դրոշմատպված S line պատկերանշան
  • S line «3-թև» դիզայնի սև գույնի կաշվեպատ սպորտային ղեկանիվ (բռնելու տեղերում կաշին ծակոտկեն) S line գրությամբ
  • մեխանիկական և ավտոմատ փոխանցումների փոխարկման տուփի լծակների բռնակները՝ երեսպատված սև գույնի ծակոտեն կաշվով
  • S line «փայլատ aluminium» դեկորատիվ տարրեր
  • ոտքի հենակի և ոտնակների վրա չժանգոտվող պողպատից վրադիրներ

Լրացուցիչ հավելումներ՝

  • անվահեծերի այլ տարբերակներ՝ 18 մատնաչափ և ավելի
  • ինքնակարգավորվող պնևմատիկ կախոց
  • S line դիմացի սպորտային նստատեղեր
  • նստատեղերի երեսպատում՝ սև կամ արծաթագույն (lunar silver) Valcona կաշվով, կամ ծակոտկեն Alcantara կտորով և սև կաշվով համակցված երեսպատում; առջևի նստատեղերի թիկնակներին դրոշմատպված S line պատկերանշան
  • S line «3-թև» դիզայնի սև գույնի կաշվեպատ սպորտային բազմաֆունկցիոնալ ղեկանիվ ենթաղեկային փոխարկիչներով, տաքացման համակարգով (հավելում) և S line գրությամբ; բռնելու հատվածներում կաշին ծակոտկեն է
  • դեկորատիվ ներդիրներ` «փայլուն սև դաշնամուրի լաք», «բնական կարելյան կեչի» (շագանակագույն), «ընկույզ Beaufort» կամ aluminium և «ընկույզ Beaufort» (սև)
  • թափքի գունավորումը հնարավոր է իրականացնել բոլոր ստանդարտ և ընտրովի գույներով, իսկ որպես հավելյալ գույն առաջարկվում է մոխրագույնը՝ սադափի երանգով (Daytona Grey)

Արտաքին ձևավորման S line փաթեթ՝

  • առջևի և հետևի թափարգելների, հովացուցիչի կողային պաշտպանիչ ցանցի և դիֆուզորի վառ դիզայն
  • Platinum Grey մոխրագույն գույնի դիֆուզորի ներդիր
  • դռնաշեմի կողային վրադիրներ՝ S line գրությամբ և լուսավորմամբ, կամ առանց S line գրության համակցված ներքին լուսավորման հետ
  • S line պատկերանշան մեքենայի դիմային թևերի վրա
  • թափքի գունավորումը հնարավոր է իրականացնել բոլոր ստանդարտ և ընտրովի գույներով, իսկ որպես հավելյալ գույն առաջարկվում է մոխրագույնը՝ սադափի երանգով (Daytona Grey)