• A4 Avant
    A4 Avant

    Audi A4 Avant՝ էլ ավելի հզոր, ավելի արդյունավետ և ավելի ինտելեկտուալ ավտոմեքենա:

  • A4 allroad quattro
    A4 allroad quattro

    Նոր Audi A4 allroad quattro-ն ունի յուրահատուկ արտաճանապարհային հատկանիշներ: Դեպի արտաքին աշխարհ կողմնորոշված դիզայնի և առավելագույն ֆունկցիոնալ հնարավորությունների համադրության շնորհիվ այս ավտոմեքենան յուրահատուկ տեղ է զբաղեցնում իր սեգմենտում:

  • A6 Avant
    A6 Avant

    Audi A6 Avant՝ ավելի դինամիկ, ավելի նրբագեղ, ավելի տնտեսող:

  • A6 allroad quattro
    A6 allroad quattro

    Ընտրելով Audi A6 allroad quattro-ն, Դուք կունենաք ավտոմեքենա, որը կբացի նոր ճանապարհներ և թույլ կտա հաղթահարել նոր մարտահրավերները:

  • S6
    S6

    Audi S6-ը բազմաբնույթ է. այն ներկայացուցչական է՝ գործուղումների համար, հեղինակավոր ընտանեկան մոդել է, ինչպես նաև նրբաճաշակ և սպորտային մեքենա է առօրեայում:

  • S6 Avant
    S6 Avant

    Audi S6 Avant-ը ը վառ է և միաժամանակ նրբաճաշակ. սա նոր մոտեցում է սպորտային ոճին:

  • Նոր A8 L
    Նոր A8 L

    Audi A8 L-ի դիզայնը նրբաճաշակության և դինամիզմի մարմնացում է, խելացի օժանդակ համակարգերի բազմազանություն և կառավարման ինտուիտիվ կերպով հասկանալի նոր հայեցակարգ:

1300x551_AA6_D_141005_1.jpg

Audi Matrix լուսադիոդային լուսարձակներ

Գիշերը դարձրեք ցերեկ: Audi Matrix լուսադիոդային լուսարձակները ապահովում են ոչ միայն որակյալ լուսավորություն, այլ նաև բարձրացնում են անվտանգության մակարդակը, արդյունավետությունը և ավտոմեքենայի հմայիչ դիզայնի բաղկացուցիչ մաս են կազմում: Այս տեսակի լուսարձակների հեռարձակ լույսը բաղկացած է բազմաթիվ փոքր լուսարձակող դիոդներից, որոնք աշխատում են վերին հատվածում տեղակայված ոսպնապակիների և անդրադարձիչների հետ համակցված:

Ճանապարհային իրադրությունից կախված՝ առանձին լուսադիոդներ ակտիվանում, ապաակտիվանում կամ խավարեցվում են: Այս լուսարձակները ապահովում են գերազանց լուսավորություն առանց պտտման մեխանիզմի օգտագործման:
00:00 | 00:00

Audi Matrix տեխնոլոգիան՝ տեսանյութում: Օրինակում ներկայացված է Audi A8-ը:

Որպես հավելում առաջարկվող Audi Matrix լուսարձակները գերազանց լուսավորում են ճանապարհը, բայց չեն խանգարում երթևեկության այլ մասնակիցներին: Նրանք, տարբեր ճանապարհային իրադրություններում, լավագույնս բաշխում են լույսը: Երբ Audi A6 Avant-ի վրա տեղադրված տեսախցիկը նկատում է այլ տրանսպորտային միջոց, հեռարձակ լույսի համապատասխան խմբերը խավարեցվում են: Համակարգը աշխատում է բարձր ճշգրտությամբ՝ այն խավարեցնում է հենց այն լույսի խմբերը, որոնք կարող են խանգարել զուգընթաց կամ հանդիպակաց ուղղությամբ շարժվող տրանսպորտային միջոցի վարորդներին, մինչդեռ ամբողջ հզորությամբ լուսավորում են նրանց հետևի և նրանց միջև ընկած հատվածները: Հեռարձակ լույսի լիարժեք հզորությունը վերականգնվում է հանդիպակաց ուղղությամբ շարժվող տրանսպորտային միջոցի բացակայության պարագայում: Լույսը, որը տեսնում է վարորդը, միշտ պայծառ է և միատարր:

Նոր տեխնոլոգիայով ստեղծված լուսարձակները տպավորիչ են նաև ցերեկը: Երբեմն նրանք ունեն լույսի փնջի տեսք, երբեմն՝ դինամիկ լուսագծի. Audi Matrix լուսարձակներում գերազանց համակցված են ոճային դիզայնը և անզուգական գործառնական հնարավորությունները: