Նորարարական տեխնոլոգիաներ, առաջադեմ դիզայն և սարքավորման լայն ընտրանի: Audi A6 Avant-ը վարորդին նվիրում է այս բոլոր առավելությունները և միևնույն ժամանակ առանձնանում է բացառիկ սպորտային նրբաճաշակությամբ: Այս նրբաճաշակ և ժամանակակից ավտոմեքենայի բազմակողմանիությունն ու հարմարավետությունը շարժունակության նոր ոճի նախատիպերն են:
Ճանապարհատրանսպորտային պատահարների մեծ մասը պայմանավորված է մարդկային գործոնով: Հաճախ այս պատահարների հետևանքները կարելի է նվազագույնի հասցնել ժամանակակից օժանդակող համակարգերի շնորհիվ: Audi‐ի մասնագետները օգտագործում են բազմաթիվ տեխնոլոգիաներ, որպեսզի երաշխավորեն Ձեր ճանապարհորդությունների անվտանգությունը: Օժանդակող համակարգերի փոխազդեցության բարձր մակարդակը թույլ է տալիս ապահովել նրանց բազմակողմանիությունն ու արդյունավետությունը, իսկ դա, իր հերթին, բարձրացնում է հարմարավետության մակարդակը և՛ վարորդի, և՛ ուղևորների համար:
Bang & Olufsen ապրանքանիշի Bang & Olufsen Advanced Sound System ձայնային համակարգը ստեղծում է հիանալի ձայնային միջավայր. այն ավտոմեքենան դարձնում է իսկական համերգային դահլիճ և ապշեցնում ուղևորներին վերարտադրման բարձր որակով: Տասնչորս բարձրախոսները, այդ թվում կենտրոնական բարձրախոսը և սաբվուֆերը, ստեղծում են հիանալի ծավալային հնչողություն:
Խավարը՝ հարաբերական հասկացություն է: Որպես հավելում առաջարկվող Audi Matrix լուսադիոդային լուսարձակները գիշերը կդարձնեն ցերեկ: Բոլորովին նոր տեխնոլոգիայով օժտված առջևի լուսարձակները ապահովում են ճանապարհի որակյալ լուսավորություն՝ ինչպես ցերեկը: Լուսադիոդների ինտելեկտուալ համակարգը վերլուծում է միջավայրը տեսախցիկի, տվիչների և նավիգացիոն տվյալների հիման վրա, և համապատասխանաբար հարմարեցնում է լույսը մանևրի իրականացման համար: Նախատեսված է նաև այլ ավտոմեքենաների հայտնաբերման գործառույթը, որը, հաշվի առնելով ճանապարհային իրավիճակը, թույլ է տալիս կարգավորել Audi A6 Avant-ի լույսի բաշխումը:
Իմանալ ավելինԱռավելություններ՝ Audi A6 Avant-ի շարժիչները աչքի են ընկնում իրենց բարձր արդյունավետությամբ: Բենզինով աշխատող ուժային ագրեգատների լայն տեսականուց ընտրեք այն շարժիչը, որը համապատասխանում է հենց Ձեզ:
Audi A6 Avant-ի ոճը դարձել է ավելի վառ. նրա դիզայնը ընդգծում են այնպիսի տպավորիչ տարրեր, ինչպիսիք են Singleframe հովացուցիչի պաշտպանիչ ցանցը, առջևի լուսարձակները, օդառիչները և թափարգելները: Audi A6 Avant-ը նաև առանձնանում է արդյունավետության և հզորության ավելի բարձր մակարդակով. ավտոմեքենայի համար առաջարկում ենք շարժիչների լայն ընտրանի: Այլ նորույթներ MMI Navigation plus համակարգում. MMI վահանակի հետ մեկտեղ օգտագործվում է գրաֆիկական չիպով նոր տեխնիկական հարթակ Nvidia Tegra 30; Audi connect համակարգը ապահովում է LTE ստանդարտի տվյալների փոխանցում՝ բարձր արագությամբ: