Այս մոդելի բոլոր սերունդները գնահատվել են նրբագեղ ձևերի և կատարյալ գործառույթների ներդաշնակության համար։ Ճանաչված լինելու գաղտնիքը պարզ է. այս ավտոմեքենան միշտ հուսալի գործընկեր է իր տիրոջ համար։ Նրբաոճ, նորարարական, խիստ և միաժամանակ՝ սպորտային. այն միակն է այսպիսին։
Բիզնես դասի ավանդական լիդեր՝ նոր Audi A6։
Սրահի ուրվագծային լուսավորման փաթեթ
Սրահի ուրվագծային/ֆոնային բազմագույն լուսավորությունը թույլ է տալիս փոխել լուսավորման գույնն ու ինտենսիվությունը Ձեր տրամադրությանը համահունչ և ինտերիերը դարձնել իսկապես անհատական։ Անհատական լուսային ուրվապատկերը հնարավորություն է տալիս ընտրողաբար կիրառել 30 գույն, տպավորիչ կերպով լուսավորել սարքավորումների վահանակի, դռների և այլ տարրերի եզրագծերը՝ ցանկացած պահի սրահի տարածքում Ձեզ հարմարավետ զգալու համար։
Նվազագույն դետալներ։
Առավելագույն հարմարավետություն:
MMI touch response կառավարման նոր հայեցակարգն իրականացված է բարձր լուծաչափով 2 խոշոր ցուցասարքերի օգնությամբ՝ 8,8 ( որպես ընտրանք հասանելի է 10,1 անկյունագծով ցուցասարք) և 8,6 մատնաչափ անկյունագծով, որոնք ներդաշնակորեն զուգակցվում են առջևի նրբաոճ վահանակի հետ։ Վերին, մեծ էկրանը պատասխանատու է տեղեկատվական-ժամանցային համակարգի կառավարման համար, իսկ ստորինը նախատեսված է տեքստի մուտքագրման, կլիմայի կարգավորման և հարմարավետության ապահովման գործառույթների կառավարման համար։ Որպես ընտրանք հասանելի է նաև Audi virtual cockpit վիրտուալ սարքերի վահանակը՝ 12,3 մատնաչափանոց ցուցասարքով։ Անհատականացման լայն հնարավորությունների շնորհիվ համակարգը թույլ է տալիս ստեղծել մինչև յոթ տարբեր պրոֆիլ՝ անհատական կարգավորումներով։ MMI ցուցասարքի վրա ավտոմեքենայի կարևոր գործառույթները սմարթֆոնի անոլոգիայով կարելի է տեղաշարժել և ֆիքսել մատի հպումով։ Գնահատե՛ք ճկուն, հարմար, իսկ գլխավորը՝ պարզ կառավարման համակարգը։
գործառույթ՝ անհատական կարգավորման հնարավորությամբ
ընտրանքային էլեկտրոնային օժանդակող համակարգ
-մատնաչափ
անկյունագծով ընտրանքային Audi virtual cockpit վիրտուալ սարքերի վահանակ
Շարժիչ ուժ
Հայաստանյան շուկայում նոր Audi A6-ն առաջարկվում է բենզինային V–աձև վեց գլանանի 55 TFSI quattro շարժիչով՝ 340 ձ.ու. հզորությամբ (թափառքը 0-ից մինչև 100կմ/ժ՝ 5,1 վրկ) և պայմանադրային չորս գլանանի 45 TFSI quattro շարժիչով՝ 245 ձ.ու. հզորությամբ (թափառքը 0-ից մինչև 100կմ/ժ՝ 6 վրկ): Audi A6-ի համար առաջարկվող բոլոր բենզինային շարժիչները համալրվում են Mild Hybrid (MHEV) «մեղմ հիբրիդ» նոր տեխնոլոգիայով:
Նայում ենք դեպի ապագա
Ութ սերունդ անընդմեջ
Մեր տեխնիկական նորարարությունները միշտ մեկ քայլ առաջ են ժամանակից: Մենք ձգտում ենք իրականություն դարձնել թվային տեխնոլոգիաները, այդ իսկ պատճառով մշտապես աշխատում ենք կառավարման նոր հայեցակարգերի վրա, ընդլայնում ենք ինտերակտիվ ցանցին միանալու հնարավորությունները և կատարելագործում տարատեսակ օգնական համակարգերը: Դրանով հասնում ենք էլ ավելի մեծ անվտանգության և էլ ավելի բարձր մակարդակի հարմարավետության, նորից ու նորից սահմանում ենք նոր չափանիշներ Premium սեգմենտում: Մեր նպատակը բավական հասկանալի է: Եվ դուք տեսնում եք այն, ինչը ստացվել է մեզ մոտ: Սա մեր բեսթսելլերի նոր՝ արդեն թվով ութերորդ սերունդն է. նոր Audi A6: