Audi S5 Sportback –ն իր մեջ համակցում է կուպեի դինամիկ նրբագեղությունը, ընդարձակ ու պրակտիկ հինգ դռնանի թափք և իսկապես սպորտային բնույթ՝ երաշխավորված 354 ձ․ու․ հզորությամբ՝ V6 TFSI երեք լիտրանոց տուրբոշարժիչով։ Ստանդարտ quattro լիաքարշակ համակարգ։ Պատվիրելու դեպքում ավտոմեքենան գործարանում կհամալրեն սպորտային՝ հետևի միջանվային դիֆերենցիալով։ Այն թույլ է տալիս շրջադարձերի գնալ ավելի ագրեսիվ կերպով, չնայած՝ առանց այդ էլ Audi S5 Sportback-ի կառավարելիությունն արժե համարել անբասիր։
Audi Matrix ընտրանքային լուսադիոդային լուսարձակներ:
Աերոդինամիկ, արագընթաց և ըստ այդմ՝ ընդարձակ. Audi S5 Sportback-ն իր մեջ համադրում է շքեղությունն ու սպորտային բնութագրերը:
Quattro մշտական լիաքարշակ համակարգը բարելավում է ավտոմեքենայի՝ առանց այդ էլ գերազանց կառավարելիությունը:
Ընտրանքային ապակե համայնապատկերային իջանցք:
Ընտրանքային Bang & Olufsen Sound System ձայնային համակարգ:
Ըստ պատվերի հասանելի՝ ambient lighting սրահի ֆոնային լուսավորման փաթեթը հնարավորություն է ընձեռում ընտրություն կատարել կարգավորվող թույլ լուսավորության 30 երանգներից և տպավորիչ կերպով ընդգծում է ինտերիերի նրբագեղ դիզայնը:
Audi Sport թեթևաձույլ սկավառակներ, դիզայնը՝ «5 կրկնակի անվաճաղ Star», չափսը՝ 8,5 J × 18:
Ընտրանքային parking aid plus կայանմանն օժանդակող համակարգը հեշտացնում է կայանումն ու մանևրումը՝ տեսողական ու ձայնային ազդանշաններ տալով, նաև շարժման հետագիծը ցուցասարքի վրա պատկերելով:
Հզորություն
ձ.ու.
Առավելագույն պտտող մոմենտ
Ն·մ
Թափառք
վրկ
մինչև 100 կմ/ժ
Իրական հաճույք ավտոմեքենայի վարումից
354 ձ. ու. հզորությամբ V6 TFSI հզոր և կոմպակտ շարժիչն անմոռանալի զգացողություններ կպարգևի Ձեզ մեքենան վարելիս: Ավտոմեքենան 100 կմ/ժ արագությունը հավաքում է ընդամենը 4,7 վրկ-ի ընթացքում: 500 Ն·մ առավելագույն ոլորող մոմենտն ապահովվում է 1370-ից մինչև 4500 պտ/րոպե պտտման հաճախականության դիապազոնում:
Արևոտ օրվա նման լուսավոր ինտերիեր
Որպես ընտրանք հասանելի տանիքի համայնապատկերային իջանցը կարելի է բացել ամբողջությամբ ՝ սրահը լցնելով արևի լույսով:
Տարածք Ձեր գաղափարների իրականացման համար
Կարելի է լրացուցիչ ընդլայնել տարողունակ տարածքը՝ օգտագործելով առաջարկվող ընտրանքները: Օրինակ, ըստ պատվերի տեղակայվում է սպորտային ղեկանիվ՝ «3 ճաղ» դիզայնով, կաշեպատ, թեքված ներքևի սեգմենտով և ընդլայնված գործառույթներով:
Շեշտադրված է կարևորը
Որպես լրացուցիչ ընտրանք առաջարկվող Audi virtual cockpit վիրտուալ սարքերի վահանակի շնորհիվ ամբողջ կարևոր տեղեկատվությունը դուրս է բերվում ցուցասարքի վրա՝ Ձեր պահանջմունքներին և վարման ոճին համապատասխան: MMI Touch հպազգայուն վահանակով MMI Navigation plus ընտրանքային համակարգն էլ ավելի պարզ և հասկանալի է դարձնում նավիգացիայի հնարավորությունների կիրառումը:
Հարմար տարածք
Audi S5 Sportback-ի ուղեբեռի համար նախատեսված ընդարձակ հատվածն ունի 480 լիտր ծավալ: Բեռնման և բեռնաթափման հարմարությունը հասանելի է դառնում ստանդարտ լրակազմի մեջ մտնող՝ ուղեբեռի հատվածի դռան շարժաբերի և հպազգայուն կառավարման ընտրանքային գործառույթի շնորհիվ: