Audi S5 Coupé - տպավորիչ դինամիկա և ինքնատիպ ոճ: Բոլոր արտաքին տարրերը՝ սկսած արտահայտիչ թափարգելներից և S ընտանիքին բնորոշ կրկնակի շերտով հովացուցիչի պաշտպանիչ ցանցից մինչև S5 խորհրդանշանը մատնանշում են ավտոմեքենայի նույն առանձնահատկությունը՝ նրա ազդեցիկ դինամիկան:
quattro լիաքարշակ համակարգ, tiptronic ութաստիճան փոխանցման տուփ և տպավորիչ հզորություն ստանդարտ լրակազմում:
Audi S5 Coupé-ն Audi-ի ֆիրմային դիզայնի համակցումն է V6 տուրբինացված շարժիչի հզորության հետ:
Audi S5 Coupé-ն սպորտային բնույթի ժամանակակից մարմնացումն է ամենապարզ ձևով:
Տարբեր գույների բարձրորակ գործվածքներն ու նյութերը ստեղծում են անհավանականորեն հարմարավետ ներքին տարածություն:
Audi virtual cockpit վիրտուալ սարքավորումների վահանակ (պատվերով):
Audi S5 Coupé–ի ինտերիեր՝ ambient lighting ընտրանքային լուսավորությամբ և շեղանկյունաձև դարձակարերով S սպորտային նստատեղեր:
Մթնոլորտի բացառիկությունը կանխորոշում է այն ոճը, որը Դուք կարող եք կատարելագործել անհատական ցանկություններին համապատասխան՝ ընդհուպ մինչև մանրուքները: Ընտրեք բարձրորակ դեկորատիվ տարրեր Ձեր Audi –ի համար:
Անլար լիցքավորման գործառույթով Audi phone box հեռախոսի համար նախատեսված ընտրանքային հատվածամաս կենտրոնական արմնկակալում:
Նոր V6 տուրբոներմղումով շարժիչը զարգացնում է 354 ձ. ու. հզորություն և Audi S5 Coupé-ն 100 կմ/ժ արագություն է հավաքում ընդամենը 4,7 վրկ ընթացքում:
Տեսանյութեր
Audi S5 Coupé-ի առանձնահատկությունները:
Տեսանյութեր
Նոր Audi S5 Coupé-ի դիզայնի տարրերը:
Տպավորիչ ուրվագիծ
Ծավալային ալիքաձև ուսագիծն անցնում է թափքի ամբողջ երկարությամբ՝ դինամիկ նրբագեղություն հաղորդելով Audi S5 Coupé-ի ուրվապատկերին:
Իրական հաճույք ավտոմեքենայի վարումից
Նոր V6 տուրբոներմղումով շարժիչը զարգացնում է 354 ձ. ու. հզորություն և Audi S5 Coupé-ն 100 կմ/ժ արագություն է հավաքում ընդամենը 4,7 վրկ-ի ընթացքում:
Հզորություն
ձ.ու.
Առավելագույն պտտող մոմենտ
Ն·մ
Թափառք
վրկ
մինչև 100 կմ/ժ
Ձեր անհատական պատկերացումներին լիովին համապատասխանող սպորտային բնույթի և հարմարավետության համադրում
Audi S5-ի ինտերիերը ցուցադրում է, թե որքան հարմարավետ կարող է լինել սպորտային ավտոմեքենան. որպես լրացուցիչ ընտրանք առաջարկվում են S սպորտային նստատեղեր՝ շեղանկյունաձև դարձակարերով, թիկնակին տպատառ S դաջվածքով, գոտկատեղի հատվածում պնևմատիկ կարգավորում ունեցող հենարանով և մերսման գործառույթով: