Գնել А5 Sportback - համալրման տարբերակներ > A5 > Audi-ին Հայաստանում
A5 Sportback

A5 Sportback

Ոճային լինելու տաղանդ
Audi A5 Sportback

Audi A5 Sportback вид спереди

Սպորտային ոճ ամբողջ ընտանիքի համար

Audi A5 Sportback-ը հիանալիորեն կընդգծի ձեր անհատականությունը:

Ստեղծված է, որպեսզի զարմացնի․ հիասքանչ դիզայն և հիանալի դինամիկա

Լայն օդառիչները և քրոմապատ վրադիրներն տպավորիչ կերպով ընդգծում են ավտոմեքենայի առջևի մասի սլացիկ ուրվագծերը: Դռնաշեմերի ցայտուն դաջվածքները շեշտում են մեքենայի սպորտային բնույթը, իսկ որպես ընտրանք առաջարկվող 20 դյույմանոց անվասկավառակները հիանալի են ներգծվում արտահայտիչ անվակամարների մեջ: Դիֆուզորի փայլատ արծաթագույն հորիզոնական եզրագծերը և արտանետման խողովակների սեղանաձև գլխադիրները տեսողականորեն մեծացնում են հետնամասի լայնությունը: Audi A5 Sportback-ը կարող է դառնալ առավել անհատական՝ որպես ընտրանք առաջարկվող Advance, Design և Sport շարքերի օգնությամբ:

Գրավիչ դինամիկա

Հզոր շարժիչները և սպորտային կարգավորումով փոխանցման տուփերը՝ զուգորդված Audi ապրանքանիշի առաջադեմ տեխնոլոգիաների հետ, ինչպիսին օրինակ ընտրանքային դինամիկ ղեկակառավարման համակարգն է, առավելագույն հաճույք վայելելու հնարավորություն են ստեղծում նույնիսկ կարճ ուղևորությունների ժամանակ:

Փոխզիջումնե՞ր։ Պետք չեն

Ընդարձակ ինտերիերի և տարողունակ բեռնախցիկի շնորհիվ Audi A5 Sportback-ում բավականաչափ տեղը բավական է ամբողջ ընտանիքով ճանապարհորդելու համար: Բարձր կենտրոնական բարձակը, դռների փայլուն սև վրադիրները, սրահի հարդարման նյութերի բարձր որակը և դիզայնի հորիզոնական տարրերը տեսողականորեն ընդլայնում են ներքին տարածքը: Ժամանակակից տեղեկատվական-ժամանցային համակարգը և սրահի լրացուցիչ լուսավորության ընտրանքային փաթեթը ընդգծված նրբագեղության երանգ են հաղորդում Audi A5 Sportback-ի ինտերիերին: