Դուք գնահատո՞ւմ եք տեխնոլոգիաներում և դիզայնում արտահայտված հսկայական հզորությունը և հիանալի գործնականությունը, որոնք միակցված են ավտոմեքենայում: Այդ դեպքում Audi RS 4 Avant-ը կատարյալ ընտրություն կլինի Ձեզ համար: Ապրանքանիշի սպորտային ներկայացուցչի սիրտը 450 ձ.ու. հզորությամբ 2.9 TFSI quattro tiptronic շարժիչն է, որի շնորհիվ ավտոմեքենան մինչև 100 կմ/ժ արագությունը հավաքում է 4,1 վայրկյանի ընթացքում: Մեքենայի վարումից անկրկնելի տպավորություններ ստանալուն Ձեզ կօգնեն նաև նոր Audi RS 4 Avant-ի սրահում իրականացված լուծումները, օրինակ՝ բարձր լուծաչափով ՀԲ (հեղուկ բյուրեղային) ցուցասարքով վիրտուալ սարքերի վահանակը: Ո՛չ մի փոխզիջում: Audi RS 4 Avant-ի հետ Ձեր առջև բացվում են անսահմանափակ հնարավորություններ:
Audi RS 4 Avant-ը իսկական ադամանդ է սպորտային շրջանակում. այն նաև RS շարքի դիզայնում նոր դարաշրջան բացող A4 ընտանիքի ամենադինամիկ ներկայացուցիչն է: Նոր մոդելը ստացել է վառ արտահայտված սպորտային արտաքին տեսք՝ համապատասխան RS ավտոմեքենաների դիզայնի ժամանակակից մոտեցումներին և, միաժամանակ, հագեցած է մանրամասներով, որոնց ստեղծողները ոգեշնչվել են լեգենդար Audi 90 quattro IMSA GTO մրցարշավային բոլիդից:
Հնարավոր չէ չնկատել Audi 90 quattro IMSA GTO-ի սպորտային գեները՝ լայն անվահեցերն, արտահայտված գծերն ու տանիքի եզրի RS սպոյլերը:
Առնական և սպորտային. խորսխաձև կառուցվածքով, ինքնատիպ, փայլուն սև գույնի Singleframe հովացուցչի պաշտպանիչ ցանցով առջևի RS թափարգելը և փայլատ ալյումինով պատված ամբողջական շրջանակը կատարյալ հակադրություն են ստեղծում որպես ընտրանք առաջարկվող թափքի՝ սադափի էֆեկտով կապույտ գույնի հետ (Nogaro Blue):
Վառելիքի միջին ծախսը կազմում է 8,8 լ / 100 կմ. ինչը համարժեք է CO2-ի արտանետումների 199 գ / կմ մակարդակին: Նորույթը նախորդ մոդելից 17 %-ով ավելի խնայող է: Կոնստրուկտորներին հաջողվել է նվազեցնել նաև նրա զանգվածը. նոր Audi RS 4 Avant-ը կշռում է 1790 կգ՝ 80 կգ-ով պակաս, քան առաջ:
Յուրաքանչյուր դետալ հավասարաչափ դեր ունի ավտոմեքենայի սպորտայնության և ֆունկցիոնալ հնարավորությունների հարցում: Անհրաժեշտության դեպքում կարելի է տեղակայել նաև լրացուցիչ սարքավորում: Օրինակ, Carbon արտաքին դրվագման փաթեթը՝ սև գույնի տարրերով, որոնք ընդգծում են առջևի և հետևի սպոյլերները, դռնաշեմերի մակադիրները և հետևի դիֆուզորը:
Audi RS 4 Avant-ի RS տանիքի եզրի արտահայտիչ սպոյլերը, հատուկ ընդգծված դիֆուզորի ներդիրը և որպես ընտրանք առաջարկվող RS արտանետման սպորտային համակարգը՝ արտանետվող գազերի փայլուն, սև գույնի խողովակների մեծ օվալաձև կարճախողովակներով, անմոռանալի կդարձնեն Ձեր յուրաքանչյուր ուղևորություն:
Ծակոտկեն կաշի, RS խորհրդանշան, հակադիր կարեր. RS դիզայնով եռաճաղ, կաշեպատ, սպորտային ղեկանիվը՝ ներքև թեքված սեգմենտով և գործառույթների ընդլայնված շարքով, իրենից ներկայացնում է անհրաժեշտ բնութագրերի և մանրակրկիտ ձևավորման կատարյալ համադրություն:
Audi RS 4 Avant-ն իր մեջ համադրում է ամենաբարձր մակարդակի ֆունկցիոնալ հնարավորություններն ու դինամիկ բնութագրերը: Առջևում տեղադրված սպորտային RS նստատեղերն ուժեղացնում են սպորտային զգացողությունները: Դրանց արտահայտիչ՝ կողային հենարան հանդիսացող գլանիկները հուսալիորեն պահում են վարորդին և ուղևորին՝ կտրուկ շրջադարձերի ժամանակ: Պատվիրելու դեպքում նստատեղերը կարող են պաստառապատվել Feinnappa կաշվով և կարվել խորսխաձև, հակադիր գույներով: Բարձրորակ դեկորատիվ ներդիրները, aluminium Race-ից մինչև ընտրանքային carbon, ստեղծում են այնպիսի մթնոլորտ, ինչպիսին իսկական մրցարշավային բոլիդում է:
Շնորհիվ ստանդարտ սարքավորումներում առկա RS սպորտային կախոցի՝ նոր Audi RS& Avant-ը 1 մմ-ով ցածր է սպորտային կախոցով Audi A4& բազային մոդելից: Որպես լրացուցիչ սարքավորում հասանելի են մեղմիչների կոշտության կարգավորման համակարգով (DRC) Audi sport suspension plus RS սպորտային կախոցը, կերամիկական արգելակները և հատուկ RS շարքի համար մշակված ղեկային կառավարման դինամիկ համակարգը:
կմ/ժ
Առավելագույն արագություն, էլ. սահմանափակում
կմ/ժ
Առավելագույն արագություն, էլ. սահմանափակում (RS Dynamic ընտրանքային փաթեթով)
վրկ
Թափառք մինչև 100 կմ/ժ
Տպավորիչ արագություն և առավել արագ գործող արգելակներ
Audi RS 4 Avant-ի տպավորիչ արտաքին տեսքը լրացնում են կռածո ալյումինից պատրաստված՝ 20 մատնաչափանոց, սև գույնի, փայլուն սկավառակները՝ «Edge 5 կրկնակի անվաճաղ» դիզայնով: Որպես ընտրանք առաջարկվում են ավտոմեքենայի սպորտայնությունն էլ ավելի ընդգծող՝ կարմիր գույնի, լաքապատ արգելակման սուպորտներ: