• A4 Avant
    A4 Avant

    Audi A4 Avant՝ էլ ավելի հզոր, ավելի արդյունավետ և ավելի ինտելեկտուալ ավտոմեքենա:

  • A4 allroad quattro
    A4 allroad quattro

    Նոր Audi A4 allroad quattro-ն ունի յուրահատուկ արտաճանապարհային հատկանիշներ: Դեպի արտաքին աշխարհ կողմնորոշված դիզայնի և առավելագույն ֆունկցիոնալ հնարավորությունների համադրության շնորհիվ այս ավտոմեքենան յուրահատուկ տեղ է զբաղեցնում իր սեգմենտում:

  • A6 Avant
    A6 Avant

    Audi A6 Avant՝ ավելի դինամիկ, ավելի նրբագեղ, ավելի տնտեսող:

  • A6 allroad quattro
    A6 allroad quattro

    Ընտրելով Audi A6 allroad quattro-ն, Դուք կունենաք ավտոմեքենա, որը կբացի նոր ճանապարհներ և թույլ կտա հաղթահարել նոր մարտահրավերները:

  • S6
    S6

    Audi S6-ը բազմաբնույթ է. այն ներկայացուցչական է՝ գործուղումների համար, հեղինակավոր ընտանեկան մոդել է, ինչպես նաև նրբաճաշակ և սպորտային մեքենա է առօրեայում:

  • S6 Avant
    S6 Avant

    Audi S6 Avant-ը ը վառ է և միաժամանակ նրբաճաշակ. սա նոր մոտեցում է սպորտային ոճին:

  • Նոր A8 L
    Նոր A8 L

    Audi A8 L-ի դիզայնը նրբաճաշակության և դինամիզմի մարմնացում է, խելացի օժանդակ համակարգերի բազմազանություն և կառավարման ինտուիտիվ կերպով հասկանալի նոր հայեցակարգ:

Շարժիչներ > A4 allroad quattro > A4 > Audi-ին Հայաստանում

A4 allroad quattro

  • 1920x600_AA4_A_191003.jpg
1920x600_AA4_A_191003.jpg

Հզոր և ունիվերսալ

Հզորության ավելացում, CO₂ արտանետումների կրճատում. վերջին սերնդի TFSI և TDI շարժիչները Ձեզ թույլ կտան զգալ ուժային ագրեգատների արդյունավետությունը և շփվել առաջադեմ տեխնոլոգիաների հետ: Շարժիչները զարգացնում են 150- 272 ձիաուժ հզորություն՝ 27 ձիաուժ ավելի, քան նախորդ տարբերակում:

TFSI շարժիչ

Նոր 2,0 TFSI շարժիչը զարգացնում է 249 ձիաուժ հզորություն և ապահովում 370 Ն•մ պտտող մոմենտ՝ 1600-4500 պտ/ր պտտման հաճախականության դեպքում: 7-աստիճան S tronic փոխանցման տուփի հետ մեկտեղ այն թույլ է տալիս ավտոմեքենային 6,1 վայրկյանում զարգացնել 100 կմ/ժ արագություն: Ավտոմեքենայի առավելագույն արագությունը 246 կմ/ժ է: Վառելիքի ծախսը կազմում է 6,4 լիտր՝ 100 կմ համար:
1920x1080_AA4_A_191007.jpg

Փոխհաղորդակ

quattro լիաքարշակ համակարգը, որի հիման վրա անվանակոչվել է մոդելը, ներառված է Audi A4 allroad quattro-ի ստանդարտ համալրման մեջ: Լրացուցիչ դինամիկան, քարշակ ուժի առավել արդյունավետ փոխանցումը և հաճելի տպավորությունները երթևկելու ժամանակ ապահովված են համարյա բոլոր ճանապարհածածկերի վրա: Կախված շարժիչի տարբերակից ավտոմեքենան կարող է համալրվել մեխանիկական 6-աստիճան, S tronic 7-աստիճան կամ tiptronic 8-աստիճան փոխանցման տուփերով:

2,0 TDI շարժիչի համար առաջարկվում է մեխանիկական փոխանցումատուփ և նոր S tronic փոխանցումատուփ: 2,0 TFSI ուժային ագրեգատներով համալրված ավտոմեքենաների մեջ ներառված է կրկնակի կցորդմամբ փոխանցումատուփը: Կատարելագործման փաթեթում են շփման լրացուցիչ կրճատումը, քաշի նվազեցումը, յուղատար խողովակի արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև երկսեկցիոն թափանիվի վրա ճոճանակավոր իներցիոն հակաթրթռիչը՝ պարապ ընթացքի շատ ցածր պտույտների համար: Կցորդիչների միջև փոխարկման շնորհիվ փոխանցումների փոխարկումը տեղի է ունենում հաշված միլիվարկյանների ընթացքում, ինչի շնորհիվ քարշուժի բաշխումը չի ընդհատվում: Հզորության փոխանցումը երկրորդական լիսեռից առջևի առանցքի դիֆերենցիալի վրա իրականացվում է ատամնավոր անիվի միջոցով:

Երկու ավտոմատ փոխանցման տուփերը մշակված են, հաշվի առնելով տեխնիկայի վերջին ձեռքբերումները, և առանձնանում են փոխանցման թվերի լայն ընդգրկույթով: Ստորին փոխանցումները կարճ են և համահունչ են սպորտային վարմանը, մինչդեռ վերին փոխանցումները ունեն բարձր փոխանցման թվեր, ինչը թույլ է տալիս նվազեցնել շարժիչի պտտման հաճախականությունը և վառելիքի ծախսը: Վարորդը կարող է ընտրել D, S և E ռեժիմների միջև, կամ ձեռքով փոխարկել փոխանցումները սելեկտորի լծակի կամ ղեկանիվի վրա գտնվող ստանդարտ փոխարկիչների միջոցով:

Audi quattro լիաքարշակ համակարգը կատարյալ է դինամիկայի, քարշուժի, վարման անվտանգության և ընթացքի ուղղության կայունության տեսանկյունից: Բացառապես մեխանիկական աշխատանքի շնորհիվ իր պատասխան արձագանքը ակնթարթային է: quattro քարշակ համակարգի հետ մեկտեղ գործում է պտտող մոմենտի վերաբաշխման գործառույթը, որը ակտիվ է բոլոր ճանապարհածածկերի դեպքում:

Ընթացքային մաս

A4 Avant-ի համեմատ 23 մմ-ով ընթացքային մասի բարձրության ավելացման հաշվին և մեծ չափի անիվների տեղադրման արդյունքում ավտոմեքենայի ճանապարհային գետնահեռությունը ավելացել է 34 մմ-ով: Դա թույլ է տալիս Audi A4 allroad quattro-ին վստահ զգալ և՛ ճանապարհին, և՛ արտաճանապարհային տարածքներում:

Ստանդարտ կախոցին որպես ալյընտրանք հասանելի է կախոց՝ թրթռամարումների վերահսկման գործառույթով: Բոլոր չորս անիվների շարժումը, ինչպես նաև երկայնական և կողային արագացումը, չափվում է ցուցիչների միջոցով: Թրթռամարումների վերահսկման հատկանիշները ճշգրտկվում են ճանապարհային պայմաններին և իրավիճակին համապատասխան: Դա թույլ է տալիս բարելավել շարժման դինամիկան, բարձրացնել հարմարավետության մակարդակը և անցողունակությունը ճանապարհազուրկ տարածքներով: Կախոցի հիմնական ցուցանիշները հնարավոր է կարգավորել՝ սեղմելով Audi drive select կոճակին:

Audi drive select համակարգը, որով օժտված է Audi A4 allroad quattro-ն, ունի ևս մեկ ռեժիմ: Արդեն ծանոթ comfort, auto, dynamic, individual և efficiency ռեժիմների հետ մեկտեղ նախատեսված է նաև offroad ռեժիմը՝ արտաճանապարհային տարածքներով երթևեկելիս: Համակարգը կարգավորում է շարժիչի և փոխհաղորդակի, ղեկակառավարման, օպցիոնալ ինքնակարգավորվող կախոցի աշխատանքները, ինչպես նաև բոլոր համապատասխան օժանդակող համակարգերը՝ վատ ճանապարհածածկի պարագայում օպտիմալ արդյունավետության ապահովման համար:

Առջևի առանցքը ներկայացնում է կատարելագործված հինգ լծակավոր կախոց: Այն ապահովում է օպտիմալ հարմարավետություն՝ գերազանց մանևրականության հետ մեկտեղ: Նախորդ տարբերակի համեմատ հաջողվել է հինգ կիլոգրամով թեթևացնել կախոցի քաշը:

Ավտոմեքենայում նույնպես օգտագործվում է ղեկակառավարման էլեկտրամեխանիկական ուժեղարարի նոր կոմպակտ կառուցվածք, որը թեթևացել է 3,5 կիլոգրամով: Այս համակարգը թույլ է տալիս բարձրացնել կառավարման ճշգրտությունը՝ վարորդին ճանապարհածածկի վիճակի մասին տեղեկություններ փոխանցելու միջոցով: Որպես լրացուցիչ հավելում առաջարկվում է փոփոխվող փոխանցումների հարաբերությամբ դինամիկ ղեկակառավարման համակարգ:

Ավտոմեքենայի հետևի հատվածում՝ սեղանաձև լծակների վրա, կախոցը փոխվել է հինգ լծականի նմանակով: Նոր ու բարձրորակ նյութերի օգտագործման շնորհիվ Audi-ի մասնագետներին հաջողվել է ևս յոթ կիլոգրամով կրճատել առանցքի բաղադրիչների քաշը: