Նոր Audi A4 allroad quattro-ն ունի յուրահատուկ արտաճանապարհային հատկանիշներ: Դեպի արտաքին աշխարհ կողմնորոշված դիզայնի և առավելագույն ֆունկցիոնալ հնարավորությունների համադրության շնորհիվ այս ավտոմեքենան յուրահատուկ տեղ է զբաղեցնում իր սեգմենտում: Անվակամարների լայնացող դետալները և ավելացված ճանապարհային գետնահեռությունը Audi A4 allroad quattro-ն դարձնում են կատարյալ ուղեկից ճանապարհազուրկ տարածքներով երթևեկելիս: Այս մասին հուշում է նույնիսկ անվանումը. quattro լիաքարշակ համակարգի առկայությունը երաշխավորում է բարելավված դինամիկա, քարշակ ուժի առավել արդյունավետ փոխանցում և հիանալի տպավորություններ ցանկացած ճանապարհածածկով երթևեկության ժամանակ: