A4 allroad quattro - լրակազմ և արժեքներ > Audi А4 բոլոր մոդելները > Audi-ին Հայաստանում
Вид спереди Audi A4 allroad quattro

A4 allroad quattro

Ունիվերսալ ավտոմեքենա՝ վառ արտաքին տեսքով
Audi A4 allroad Quattro

Audi A4 allroad quattro отделка порогов автомобиля

Audi A4 allroad Quattro

Quattro լիաքարշակը, հզոր շարժիչը և հատուկ կոնստրուկցիա ունեցող կախոցը Audi A4 allroad quattro-ին տալիս են առանձնահատուկ «արտաճանապարհային»՝ ամենագնաց բնույթ:

Հաճույք և հարմարավետություն՝ մեքենայի վարումից

Quattro մշտական լիաքարշակը, լինելով ստանդարտ լրակազմի էլեմենտ, ապահովում է հիանալի դինամիկ բնութագրեր և գերազանց կցորդում ճանապարհի հետ:

Անկրկնելի արտաքին տեսք

Թափքի արտահայտիչ տարրերն ընդգծում են Audi A4 allroad quattro-ի բազմակողմանի «ամենագնաց» բնույթը: Լայնացված անվակամարները, առջևի թափարգելը և հետնամասում ավտոմեքենայի շեմերի կողային զարդարանքներն ընդգծված են հակադիր գույնով: Բացի այդ, այս տարբերակն առանձնանում է առջևի և հետևի ավելի լայն անվածրով: Մեքենայի հետևի մասում ուշադրություն են գրավում թափքի հատակի պաշտպանությունը և հատուկ դիֆուզորը։ Առջևի մասում գերակշռում է Audi Singleframe հովացուցչի հզոր վանդակաճաղը՝ ուղղահայաց ձողաշերտերով:

Ընդարձակություն և հարդարանքի բարձր որակ

Audi A4 allroad quattro-ի սրահում օդառիչների չընդհատվող գիծն ընդգծում է մեքենայի լայնությունը: Տպավորիչ շեշտադրում է քրոմապատ զարդարանքը: Կենտրոնական վահանակի վրա նախատեսված է մեծ և պրակտիկ պահեստային խցիկ: Ստանդարտ սարքավորումները ներառում են լամպեր ընթերցանության համար, որոնց կառավարումն իրականացվում է սենսորների միջոցով՝ առանց հպման: Լրացուցիչ լուսավորության ընտրանքային փաթեթներից մեկը նպաստում է էլ ավելի նրբագեղ մթնոլորտի ստեղծմանը:

Նոր գաղափարներ՝ ավելի շատ հնարավորություններ

Ձեր ավտոմեքենան համապատասխանեցրեք անձնական ցանկություններին: Audi²-ի օրիգինալ աքսեսուարների տեսականուց առաջարկվող բարձրակարգ լուծումները, ընդհուպ մինչև ամենափոքր մանրուքները, կատարելապես ներդաշնակ են ապրանքանիշի ավտոմեքենաներին: Մեր աքսեսուարները լայն հնարավորություններ են բացում ձեր ստեղծագործական ներուժի իրացման համար։

Audi A4 allroad quattro with child seat
1
Audi exclusive համալրվման ընտրանքային տարբերակները ստեղծվել են Audi Sport GmbH համապատասխան բաժնի մասնագետների կողմից: Ստանդարտ և ընտրանքային համալրման տարբերակների մասին ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար դիմեք ձեր Audi դիլերին: