• A4 Avant
    A4 Avant

    Audi A4 Avant՝ էլ ավելի հզոր, ավելի արդյունավետ և ավելի ինտելեկտուալ ավտոմեքենա:

  • A4 allroad quattro
    A4 allroad quattro

    Նոր Audi A4 allroad quattro-ն ունի յուրահատուկ արտաճանապարհային հատկանիշներ: Դեպի արտաքին աշխարհ կողմնորոշված դիզայնի և առավելագույն ֆունկցիոնալ հնարավորությունների համադրության շնորհիվ այս ավտոմեքենան յուրահատուկ տեղ է զբաղեցնում իր սեգմենտում:

  • A6 Avant
    A6 Avant

    Audi A6 Avant՝ ավելի դինամիկ, ավելի նրբագեղ, ավելի տնտեսող:

  • A6 allroad quattro
    A6 allroad quattro

    Ընտրելով Audi A6 allroad quattro-ն, Դուք կունենաք ավտոմեքենա, որը կբացի նոր ճանապարհներ և թույլ կտա հաղթահարել նոր մարտահրավերները:

  • S6
    S6

    Audi S6-ը բազմաբնույթ է. այն ներկայացուցչական է՝ գործուղումների համար, հեղինակավոր ընտանեկան մոդել է, ինչպես նաև նրբաճաշակ և սպորտային մեքենա է առօրեայում:

  • S6 Avant
    S6 Avant

    Audi S6 Avant-ը ը վառ է և միաժամանակ նրբաճաշակ. սա նոր մոտեցում է սպորտային ոճին:

  • Նոր A8 L
    Նոր A8 L

    Audi A8 L-ի դիզայնը նրբաճաշակության և դինամիզմի մարմնացում է, խելացի օժանդակ համակարգերի բազմազանություն և կառավարման ինտուիտիվ կերպով հասկանալի նոր հայեցակարգ:

A3 Sportback 2019 > A3 > Audi-ին Հայաստանում
 A3 Sportback 2019

A3 Sportback

Բազմակողմանի և նորարարական Audi A3 Sportback

Սպորտային և արտահայտիչ եզրագծերն առավել ազդու են դարձնում Audi A3 Sportback-ի կերպարը: Երկար անվային բազան և առջևի կարճ քիվն ընդգծում են հավասարակշռված, դինամիկ համամասնությունները: Վարորդին օգնող համակարգերի լայն հավաքածուով և ընտրանքային փաթեթներով համալրված Audi A3 Sportback-ը կատարյալ է քաղաքային ուղևորությունների համար, միաժամանակ՝ լավ նախապատրաստված նաև ինքնաբուխ ճանապարհորդություններին: Վարելու ժամանակ ստացած բավականությունը լրացնող և հարմարավետությունը բարձրացնող ևս մեկ մանրամասն է որպես ընտրանք հասանելի Audi virtual cockpit վիրտուալ սարքերի վահանակը:

Ներբեռնել բոլոր լուսանկարները
00:00 | 00:00
  • At the centre of the terminal: the round turntable/push button and its ring, that is illuminated in white with the optional MMI touch. On its surface it carries the touch-sensitive touchpad.

  • The Audi A3 Sportback with striking lighting graphics: bi-xenon units are standard, LED headlamps and Audi Matrix LED headlamps are available as options.

  • The powerfully modelled bonnet, the striking singleframe grille and the flat headlights underline the dynamic appearance of the Audi A3 Sportback.

  • The Audi A3 Sportback features striking combination rear lights with individual tail light graphics. In addition, the LED and Audi Matrix LED headlamps have dynamic indicators built into the LED combination rear lamps.

  • The differentiation in the front is also taken up in the diffuser, so that the respective equipment line is visible from front and rear. In addition, all lines have chrome-plated tailpipe covers.

  • For more flexibility in the Audi A3 Sportback: optional 40:20:40 split rear seats.

  • The interior offers the top quality typical of Audi: the three-spoke steering wheel can be heated on request.

  • Another highlight on board is the optional innovative operating and display concept of the all-digital Audi virtual cockpit.

  • The Audi phone box in the centre armrest wirelessly connects a compatible mobile phone to the car antenna via near-field coupling and enables inductive charging.

  • The high-end HiFi solution: the optionally available Bang & Olufsen sound system.

Սպորտային բնույթ

Տանիքի դինամիկ եզրագիծն ընդգծում է Audi A3 Sportback-ի սպորտային բնույթը: Պատուհանների ստորին եզրի երկայնքով անցնող՝ արտահայտիչ «տորնադո» գիծը և դռան շեմի տակով եզերվող դինամիկ գիծը ստեղծում են հինգ դռնանի մոդելի հղկված և լակոնիկ ուրվագիծ: Հետևի մասում ուշադրություն են գրավում եռաչափ հետին լապտերները, թափքի հստակ ուրվագծվող եզրագծերը և դիֆուզորը: Պահպանելով իր եռանդուն բնույթը՝ S line selection ընտրանքային փաթեթով Audi A3 Sportback-ը ակնառու կերպով առանձնանում է ավտոմեքենային և նրա վարորդին հատուկ իր անհատականությամբ և շարժունակությամբ:

Լուսավորության առաջադեմ տեխնոլոգիաներ

Գիշեըը դարձրեք ցերեկ. ընտրանքային Audi Matrix LED լուսադիոդային լուսարձակները ապահվում են ճանապարհի պայծառ և հավասարաչափ լուսավորումը: Իր հնարավորության սահմաններում համակարգը հայտնաբերում է հանդիպակաց և իր առջևից շարժվող տրանսպորտային միջոցները և ստվերում համապատասխան հատվածները, ընդ որում ավտոմեքենաների միջև եղած ու նրանց հարող գոտիները մնում են լիովին լուսավորված: Լույսի արդյունավետ ադապտիվ բաշխումը ոչ միայն բարելավում է ճանապարհի լուսավորվածությունը, այլև ապահովում է լրացուցիչ անվտանգություն և հարմարավետություն: Բացի այդ, դարձի դինամիկ ցուցիչները, այդ թվում՝ թափքի հետնամասում, ուշադրությունը սևեռում են լուսավորության առաջադեմ տեխնոլոգիաների վրա:

Ավելին լուսավորման տեխնոլոգիայի մասին

Հիանալիորեն հավասարակշված և սպորտային

Audi A3 Sportback-ի ընթացային մասը տպավորում է իր սպորտայնությամբ. որպես ընտրանք հասանելի սպորտային կախոցը 15 մմ-ով նվազեցնում է թափքի բարձրությունը, իսկ S line սպորտային կախոցը կրճատում է ճանապարհի լուսաշերտը 25-մմ-ով: Ավտոմեքենան հագեցված է ղեկի կառավարման զգայուն և բարձր արդյունավետություն ունեցող էլեկտրամեխանիկական ուժեղացուցիչով: Փոփոխական փոխանցումային հարաբերակցությամբ և էլեկտրաուժեղացուցիչով ղեկային կառավարումը նույնպես ներառված է պատվիրվող սարքավորման ցանկում: Ավտոմեքենայի համար առաջարկվող բոլոր շարժիչներն ապահովում են շարժման դինամիկան և դրա հետ միաժամանակ՝ նաև բարձր արդյունավետությունը:

Հարմար և նորարարական

Audi A3 Sportback-ի ինտերիերի կենտրոնական տարրը Audi virtual cockpit վիրտուալ սարքերի վահանակն է: Ուղևորության ընթացքում լրացուցիչ հարմարավետություն են ստեղծում որպես ընտրանք հասանելի 3 ճաղանի տաքացվող ղեկանիվը, ինչպես նաև վարորդի՝ մերսման ընտրանքային գործառույթով նստատեղը: Տարատեսակ լրակազմերը լրացուցիչ հնարավորություններ են տրամադրում անհատական ոճ ստեղծելու համար. բազային հագեցվածությունից բացի առաջարկվում է ավտոմեքենայի դինամիկ կերպարն ընդգծող S line սպորտային փաթեթը:

Ամեն ինչ Ձեր վերահսկողության տակ է

Որպես լրացուցիչ ընտրանք Audi A3 Sportback-ի համար հասանելի է ամբողջապես թվային Audi virtual cockpit վիրտուալ սարքերի վահանակը, որը շարժման ժամանակ վարորդի տեսադաշտում պատկերում է ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը: Բարձր լուծաչափ ունեցող 12,3 մատնաչափ անկյունագծով էկրանով սարքավորումների վահանակը օժտված է էլ ավելի լայն հնարավորություններով: Audi A3 Sportback-ի համար որպես ընտրանք նաև առաջարկվում է խելացի տեխնոլոգիաների մի ամբողջ շարք, օրինակ՝ MMI touch հպազգայուն վահանակով և ինտուիտիվ հասկանալի ձայնային կառավարումով MMI Navigation plus լավագույն տեղեկատվական-ժամանցային համակարգը:

Ավելին կառավարման հայեցակարգի և տեղեկատվական-ժամանցային համակարգի մասին

Լրացուցիչ անվտանգություն

Audi A3 Sportback-ը քաղաքում և նրա սահմաններից դուրս վարելը ավելի անվտանգ է դարձել վարորդին օգնող տարատեսակ համակարգերի շնորհիվ. օրինակ՝ հետևից լայնակի շարժումը վերահսկող օգնականը կայանատեղիից դուրս գալիս Ձեզ նախազգուշացնում է բախման վտանգի մասին: Stop&Go գործառույթով ադապտիվ կրուիզ կոնտրոլի հետ համատեղ աշխատող՝ ընտրանքային շարժման օգնականը խցանումների պարագայում ապահովում է անվտանգության առավել բարձր մակարդակ՝ շնորհիվ մեքենաների միջև եղած հեռավորության ավտոմատ կերպով պահպանման:

Շքեղ և հարմարավետ

Նորարարական տեխնոլոգիաները և Audi A3 Sportback-ի բարձրորակ սարքավորումներն ապահովում են էլ ավելի մեծ հարմարավետություն յուրաքանչյուր ուղևորության ժամանակ: Ունենալով 4,24 մետր երկարություն և 2,6 մետր անվայբազա՝ Audi A3 Sportback-ը ցուցադրում է սպորտային և տպավորիչ բնույթ: Դուք կարող եք նաև շեշտադրումներ ավելացնել՝ ըստ Ձեր ճաշակի և ավտոմեքենան համապատասխանեցնել Ձեր ամենօրյա սովորույթներին:

A3 Sportback