Audi A3 Sedan-ում կատարելապես զուգակցված են «կուպեի» բնույթն ու նրբաոճ դիզայնը: Ցածր տանիքի սահուն եզրագծերն ընդգծում են ավտոմեքենայի շարժունակությունը: Ռելիեֆային մակերևույթները ստեղծում են հաստատուն կերպար: Տպավորիչ կերպով լայնացված թևերը, հստակ ընդգծված անվահեցերով, շեշտում են ավտոմեքենայի սպորտային բնույթը: Audi A3 Sedan-ի նորարարական տեխնոլոգիաներն օգնում են առավել հարմարավետ դարձնել ավտոմեքենան վարելը: Ինտերիերի առանձնահատկություններից մեկը ընտրանքային՝ ամբողջապես թվային Audi virtual cockpit վիրտուալ սարքերի վահանակն է:
Անհատական լրակազմեր. ինչ էլ որ ընտրեք՝ սարքավորման տարրերից յուրաքանչյուրը Ձեր Audi A3 Sedan-ը վարելը դարձնում է իսկական իրադարձություն:
Զուսպ հմայք. 4,24մ երկարության և 2,6 մ անվային բազայի պարագայում Audi A3 Sedan-ն ունի սպորտային և միաժամանակ նրբագեղ տեսք:
Ավտոմեքենայի ներսում գերազանց ակուստիկան ապահովվում է թափքի բնութագրերով, այդ թվում՝ ստանդարտ համալրման մեջ մտնող ձայնամեկուսիչ ապակեպատման միջոցով:
Audi A3 Sedan-ը համալրվում է հետևի գաբարիտային լապտերների և եռաչափ հետին լուսարձակների կոմբինացիայով: Բացի այդ լուսադիոդային լուսարձակները և Audi Matrix LED լուսարձակներն առաջարկվում են զուգակցված դինամիկ հետևի դարձի ցուցիչների հետ:
Առաջնամասում տարբերանշանները լրացվում են դիֆուզորի զանազան տարբերակներով, այդ պատճառով էլ համապատասխան սարքավորման եզրագիծը երևում է թե՛ առջևից, թե՛ հետևից: Բոլոր տարբերակներում ավտոմեքենաները նաև համալրվում են քրոմապատ արտանետման խողովակներով:
Ինտերիերն ունի Audi ավտոմեքենաներին հատուկ բարձրակարգ որակ:
Տերմինալի կենտրոնում տեղակայված է կլոր փոխարկիչը, որը ընտրանքային MMI touch հպազգայուն վահանակի առկայության դեպքում լրացվում է սպիտակ թույլ լուսավորմամբ: Փոխարկիչի մակերեսը ներկայացնում է հպազգայուն վահանակ:
Ավտոմեքենան հագեցած է նաև կառավարման ու տեղեկատվության արտացոլման նորարարական կողային համակարգով և ամբողջապես թվային Audi virtual cockpit վիրտուալ սարքավորման վահանակով:
Կենտրոնական արմնկակալում տեղակայված Audi phone box մոդուլը ապահովում է բջջային հեռախոսի անլար կապակցումը ավտոմեքենայի ալեհավաքի հետ, ունի նաև ինդուկցիոն լիցքավորման հնարավորություն:
Լավագույն առաջարկ. որպես ընտրանք հասանելի Bang & Olufsen աուդիոհամակարգ:
Անհատական դիզայնի ազատությունը
Ձեր Audi A3 Sedan-ին հաղորդեք լրացուցիչ սպորտային գծեր կամ ընդգծեք նրա նրբագեղ դիզայնը. դա հնարավոր է դարձել լրակազմերի լայն ընտրանու առկայության շնորհիվ: Ինչ էլ որ ընտրեք՝ սարքավորման տարրերից յուրաքանչյուրը Ձեր Audi A3 Sedan-ը վարելը դարձնում է իսկական իրադարձություն: Sport լրակազմի համար նախատեսված սարքավորման հավաքածուի մեջ մտնող վառ դետալներն ընդգծում են Ձեր Audi A3 Sedan-ի խառնվածքը: Design փաթեթը տպավորիչ շեշտադրումներ անելու հնարավորություն է տալիս և Ձեր ավտոմեքենայի կերպարը դարձնում է իսկապես առանձնահատուկ:
Լուսավորության առաջադեմ տեխնոլոգիաներ
Գիշեըը դարձրեք ցերեկ. ընտրանքային Audi Matrix LED լուսադիոդային լուսարձակները ապահվում են ճանապարհի պայծառ և հավասարաչափ լուսավորումը: Իր հնարավորության սահմաններում համակարգը հայտնաբերում է հանդիպակաց և իր առջևից շարժվող տրանսպորտային միջոցները և ստվերում համապատասխան հատվածները, ընդ որում ավտոմեքենաների միջև եղած ու նրանց հարող գոտիները մնում են լիովին լուսավորված: Լույսի արդյունավետ ադապտիվ բաշխումը ոչ միայն բարելավում է ճանապարհի լուսավորվածությունը, այլև ապահովում է լրացուցիչ անվտանգություն և հարմարավետություն: Բացի այդ, դարձի դինամիկ ցուցիչները, այդ թվում՝ թափքի հետնամասում, ուշադրությունը սևեռում են լուսավորության առաջադեմ տեխնոլոգիաների վրա:
Ներդաշնակ սպորտային կերպար
Audi A3 Sedan-ի ընթացամասը աչքի է ընկնում սպորտային բնույթով. որպես ընտրանք հասանելի սպորտային կախոցը նվազեցնում է թափքի բարձրությունը 15 մմ-ով, իսկ S line սպորտային կախոցը կրճատում է ճանապարհի լուսաշերտը 25 մմ-ով: Ավտոմեքենան հագեցված է ղեկի կառավարման զգայուն և բարձր արդյունավետություն ունեցող էլեկտրամեխանիկական ուժեղացուցիչով: A3 Sedan-ի համար առաջարկվող բոլոր շարժիչներն ունեն բարձր արդյունավետություն և ապահովում են շարժման դինամիկան:
Հարմար և նորարարական
Audi A3 Sedan-ի կենտրոնական էլեմենտը Audi virtual cockpit վիրտուալ սարքերի վահանակն է: Տարատեսակ լրակազմերը անհատականացման լրացուցիչ հնարավորություն են ընձեռում. Բացի բազային սարքավորումներից առաջարկվում է S line փաթեթը, որն ընդգծում է ավտոմեքենայի դինամիկ կերպարը:
Ամեն ինչ Ձեր վերահսկողության տակ է
Որպես լրացուցիչ ընտրանք Audi A3 Sedan-ի համար հասանելի է ամբողջապես թվային Audi virtual cockpit վիրտուալ սարքերի վահանակը, որը շարժման ժամանակ վարորդի տեսադաշտում պատկերում է ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը: Բարձր լուծաչափ ունեցող 12,3 մատնաչափ տրամագծով էկրանով սարքավորումների վահանակը օժտված է էլ ավելի լայն հնարավորություններով: Audi A3 Sedan-ի համար որպես ընտրանք նաև առաջարկվում է խելացի տեխնոլոգիաների մի ամբողջ շարք, օրինակ՝ MMI touch հպազգայուն վահանակով և ինտուիտիվ հասկանալի ձայնային կառավարումով MMI Navigation plus լավագույն տեղեկատվական-ժամանցային համակարգը:
Լրացուցիչ անվտանգություն
Audi A3 Sedan-ը քաղաքում և նրա սահմաններից դուրս վարելը ավելի անվտանգ է դարձել վարորդին օգնող տարատեսակ համակարգերի շնորհիվ. օրինակ՝ հետևից լայնակի շարժումը վերահսկող օգնականը կայանատեղիից դուրս գալիս Ձեզ նախազգուշացնում է բախման վտանգի մասին: Stop&Go գործառույթով ադապտիվ կրուիզ կոնտրոլի հետ համատեղ աշխատող՝ ընտրանքային շարժման օգնականը խցանումների պարագայում ապահովում է անվտանգության առավել բարձր մակարդակ՝ շնորհիվ մեքենաների միջև եղած հեռավորության ավտոմատ կերպով պահպանման:
Կոմպակտ և հարմարավետ
Սպորտային չորս դռնանի մոդելի տարողունակ ինտերիերը լուսավոր է և լակոնիկ: Ծալելով հետևի նստատեղերի թիկնակները՝ կարելի է մեծացնել ուղեբեռի համար նախատեսված տարածքի տարողունակությունը, որի բազային ծավալը կազմում է 425 լիտր: Իսկ կոճակի սովորական սեղմումով ծալվող ընտրանքային քարշակապակցող սարքավորումը Audi A3 Sedan-ը դարձնում է հուսալի ուղեկից՝ նույնիսկ Ձեր առօրյա կյանքի շրջանակներից դուրս գտնվող իրավիճակներում: