• A4 Avant
    A4 Avant

    Audi A4 Avant՝ էլ ավելի հզոր, ավելի արդյունավետ և ավելի ինտելեկտուալ ավտոմեքենա:

  • A4 allroad quattro
    A4 allroad quattro

    Նոր Audi A4 allroad quattro-ն ունի յուրահատուկ արտաճանապարհային հատկանիշներ: Դեպի արտաքին աշխարհ կողմնորոշված դիզայնի և առավելագույն ֆունկցիոնալ հնարավորությունների համադրության շնորհիվ այս ավտոմեքենան յուրահատուկ տեղ է զբաղեցնում իր սեգմենտում:

  • A6 Avant
    A6 Avant

    Audi A6 Avant՝ ավելի դինամիկ, ավելի նրբագեղ, ավելի տնտեսող:

  • A6 allroad quattro
    A6 allroad quattro

    Ընտրելով Audi A6 allroad quattro-ն, Դուք կունենաք ավտոմեքենա, որը կբացի նոր ճանապարհներ և թույլ կտա հաղթահարել նոր մարտահրավերները:

  • S6
    S6

    Audi S6-ը բազմաբնույթ է. այն ներկայացուցչական է՝ գործուղումների համար, հեղինակավոր ընտանեկան մոդել է, ինչպես նաև նրբաճաշակ և սպորտային մեքենա է առօրեայում:

  • S6 Avant
    S6 Avant

    Audi S6 Avant-ը ը վառ է և միաժամանակ նրբաճաշակ. սա նոր մոտեցում է սպորտային ոճին:

  • Նոր A8 L
    Նոր A8 L

    Audi A8 L-ի դիզայնը նրբաճաշակության և դինամիզմի մարմնացում է, խելացի օժանդակ համակարգերի բազմազանություն և կառավարման ինտուիտիվ կերպով հասկանալի նոր հայեցակարգ:

A187615_1920x600.jpg

Հանգստավետության մթնոլորտ. Audi e-tron-ի նախատիպը

Audi e-tron-ի նախատիպը ստեղծում է տարածության նոր իրականություն վարորդի և ուղևորների համար: Բավական մեծ ազատ տարածությունից և նորաոճ լակոնիկ դիզայնից զատ առաջին Audi էլեկտրական քրոսովերը տպավորիչ է իր Bang & Olufsen 3D Premium Sound System աուդիո համակարգի շնորհիվ առաջացած ակուստիկ հարմարավետության ցնցող մակարդակով: Բացի այդ լիաչափ քրոսովերում իրականացված է տեղեկատվության կառավարման և պատկերման նոր թվային հայեցակարգ: Սա առաջին սերիական ավտոմեքենան է՝ հետնամասի վիրտուալ արտաքին հայելիներով:

Սցենար. Audi e-tron-ի նախատիպը մեծ բեմի վրա

Կոպենհագենի Թագավորական թատրոնում ապրանքանիշն առաջին անգամ կներկայացնի Audi e-tron լիաչափ էլեկտրական քրոսովերի նախատիպի ինտերիերը: Էլեկտրական քրոսովերն առաջարկում է ձայնի մաքրամաքուր հնչողություն ընտրանքային Bang & Olufsen 3D Premium Sound System աուդիո համակարգով՝ ինչպես համերգային դահլիճում: Օգտագործելով 16 բարձրախոս և 705 վատտ հզորությամբ ուժեղացուցիչ՝ համակարգը երաժշտությունը վերարտադրում է այնքան մաքուր, ինչպես ձայնագրության բնօրինակում է՝ առանց որևէ լրացուցիչ էֆեկտի:

Ինտերիեր. կուբիզմի ոճով իրականացված դիզայն և հետնամասի վիրտուալ արտաքին հայելիներ

Audi e-tron-ի նախատիպի ինտերիերում բեմը ձևավորված է մեծ շրջանակող կամարով, որը պարուրում է ծավալուն սարքերի վահանակը արտահայտիչ հորիզոնական գծերով՝ ընդհուպ մինչև դռների վահանակների քանդակուն տարրերը: Audi virtual cockpit սարքերի վիրտուալ վահանակում ներդաշնակորեն զուգորդվում են վահանակի վերևի քիվը և ցուցասարքը, որը թեթև և նրբագեղ տեսք ունի՝ ինչպես և հետնամասի ընտրանքային վիրտուալ արտաքին հայելիների ցուցասարքերը: Audi e-tron-ի նախատիպի համաշխարհային պրեմիերայի ժամանակ հետնամասի վիրտուալ հայելիների առաջնելույթն էր. դրանք բոլորովին նոր մակարդակի վրա կբարձրացնեն ավտոմեքենայում կիրառում գտած թվային տեխնոլոգիաները:
Վիրտուալ արտաքին հայելիները ոչ միայն նոր փորձ է տեխնոլոգիաների ոլորտում, այլև բազում գործնական առավելություններ՝ հարմարավետության և անվտանգության տեսանկյունից: Հարթ կարկասների մեջ ներկառուցված են ոչ մեծ տեսախցիկներ, որոնցում եղած պատկերը թվային մշակումից հետո դուրս է բերվում ավտոմեքենայի սրահում գտնվող՝ բարձր կոնտրաստով 7 մատնաչափ OLED - ցուցասարքերի վրա: Հպազգայուն ցուցասարքերը թույլ են տալիս կառավարել հայելիների տարատեսակ գործառույթները: Պատկերի էլեմենտները կարելի է տեղափոխել՝ փոխելով տեսադաշտը, ինչպես նաև՝ օգտագործել մասշտաբավորման գործառույթներ: MMI համակարգի օգնությամբ վարորդը կարող է ընտրել հայելիների՝ երեք տարբեր իրավիճակների համար նախատեսված աշխատանքային ռեժիմներից մեկը՝ ավտոմայրուղու վրա, ոլորանների համար և կայանելու համար:

Էլեկտրամոբիլի ինտերիերում կա ուշադրության արժանի ևս մեկ մանրամասնություն՝ բաց կողային պատերով կենտրոնական թունելի բարձակը: Արմնկակալը, ներկառուցված փոխանցումների փոխարկման լծակով, ասես ճախրում է բարձակի վրա: Թեթևությունն ու արդյունավետությունը միավորվել են մեկ ամբողջի մեջ. ըստ որում, սրահի ամբողջ տարածքը կառավարման տեսանկյունից ամբողջապես կենտրոնացված է վարորդի վրա:

Կյանքի կոչված էլեկտրավորում. նյութեր և կատարում

Բոլոր լրակազմերում Audi e-tron-ի նախատիպի ինտերիերը տարբերվում է հանգամանորեն ընտրված նյութերով, գույներով և դեկորատիվ ներդիրներով: Լինի նրբագեղ Valcona կաշի կամ ավելի սպորտային մթնոլորտ ստեղծող փայլատ մուգ ալյումինիում՝ թե՛ կատարման մակարդակով, թե՛ օգտագործված նյութերի որակով Audi e-tron-ի սրահը համապատասխանում է ամենաբարձր ստանդարտներին: Նստատեղերի դարձակարը էլեկտրական սխեմաների ասոցիացիա է ստեղծում: Որպես ընտրանք առաջարկվում է հակադիր գույներով դարձակարեր և վառ նարնջագույն եզրավորում՝ բարձրավոլտ էլեկտրական համակարգերի մակնշմանը բնորոշ ոճով: Սրահի կոնտուրային/ցրված լուսավորման ընտրանքային փաթեթը մեղմ լուսավորում է մակերևույթները և շեշտում ինտերիերի հիմնական գծերը: Առջևի վահանակի վրայի e-tron խորհրդանիշը նույնպես լուսավորված է:

Բավարար տեղ հինգ մարդու համար. տարողունակություն

Շնորհիվ 2928 մմ չափով պատկառելի անվաբազայի՝ Audi e-tron-ի նախատիպն ունի բավականաչափ ներքին տարածք հինգ մարդու և նրանց ուղեբեռների համար: Սրահի երկարության, առջևում և հետևում գլխավերևի տարածության, ինչպես նաև ծնկների համար երկրորդ շարքի նստատեղերի տարածության ցուցանիշները լավագույններից են լիաչափ քրոսովերների սեգմենտում: Սովորական մոդելներին հատուկ կենտրոնական թունելից հրաժարումը թույլ է տվել հետևի մասում հատակը դարձնել հարթ և դրանով իսկ մեծացնել ազատ տարածությունը:

Գրեթե կատարյալ. հանգստավետության մթնոլորտ ավտոմեքենայում

Էլեկտրական շարժաբերի և նրբին ու հարմարավետ, ամենայն մանրուքներով մտածված սրահի համակցման շնորհիվ Audi e-tron-ի նախատիպը արմատապես փոխում է պատկերացումը շարժման ընթացքում առաջացած զգացողությունների մասին: Դա առանձնապես նկատելի է քաղաքի տարածքում կատարվող ուղևորությունների ժամանակ. դրանք անցնում են բացարձակ հանգստավետության մթնոլորտում: Միակ բանը, որ լսելի է ավտոմեքենայի շարժման ընթացքում, ավտոդողերի ձայնը և էլեկտրաշարժիչների հազիվ զգալի գվվոցն է: Ակուստիկ հարմարավետությունը Audi ավտոմեքենաների ուժեղ կողմերից մեկն է: Audi e-tron-ի նախատիպը նոր աստիճանի է բարձրացնում այդ ասպեկտը՝ առաջարկելով աներևակայելի հարմարավետություն հեռավոր ուղևորությունների ժամանակ: Ըստ այդմ, թափքի վրա և այն բոլոր գոտիներում, որոնք կարող են աղմուկի ներթափանցման աղբյուր հանդիսանալ, տեղադրված է աղմկամեկուսացում: Քամու աղմուկը, որը սովորաբար երևան է գալիս 85կմ/ժ արագությունից սկսած, գործնականորեն աննկատ է, ինչի շնորհիվ ուղևորները կարող են հարմարավետ կերպով զրուցել նույնիսկ մեծ արագությունով ընթանալու պարագայում:

Տեսադարան

Լուսանկարներ