• A4 Avant
    A4 Avant

    Audi A4 Avant՝ էլ ավելի հզոր, ավելի արդյունավետ և ավելի ինտելեկտուալ ավտոմեքենա:

  • A4 allroad quattro
    A4 allroad quattro

    Նոր Audi A4 allroad quattro-ն ունի յուրահատուկ արտաճանապարհային հատկանիշներ: Դեպի արտաքին աշխարհ կողմնորոշված դիզայնի և առավելագույն ֆունկցիոնալ հնարավորությունների համադրության շնորհիվ այս ավտոմեքենան յուրահատուկ տեղ է զբաղեցնում իր սեգմենտում:

  • A6 Avant
    A6 Avant

    Audi A6 Avant՝ ավելի դինամիկ, ավելի նրբագեղ, ավելի տնտեսող:

  • A6 allroad quattro
    A6 allroad quattro

    Ընտրելով Audi A6 allroad quattro-ն, Դուք կունենաք ավտոմեքենա, որը կբացի նոր ճանապարհներ և թույլ կտա հաղթահարել նոր մարտահրավերները:

  • S6
    S6

    Audi S6-ը բազմաբնույթ է. այն ներկայացուցչական է՝ գործուղումների համար, հեղինակավոր ընտանեկան մոդել է, ինչպես նաև նրբաճաշակ և սպորտային մեքենա է առօրեայում:

  • S6 Avant
    S6 Avant

    Audi S6 Avant-ը ը վառ է և միաժամանակ նրբաճաշակ. սա նոր մոտեցում է սպորտային ոճին:

  • Նոր A8 L
    Նոր A8 L

    Audi A8 L-ի դիզայնը նրբաճաշակության և դինամիզմի մարմնացում է, խելացի օժանդակ համակարգերի բազմազանություն և կառավարման ինտուիտիվ կերպով հասկանալի նոր հայեցակարգ:

navigation-technology-1400x840.jpg

Առաջադեմ նավիգացիոն տեխնոլոգիաներ. Audi և HERE ընկերությունների համատեղ մշակումը

Audi և HERE ընկերությունները շարունակում են համատեղ աշխատել հաճախորդների համար հարմարավետության բարձրացման ծառայությունների և հավելվածների ինտեգրման ուղղությամբ: Նոր Audi A8-ում պրեմիում դասի ավտոարտադրողը ներկայացնում է սարքեր և ծառայություններ, ստեղծված քարտեզ մշակողից: HERE ընկերության հետ համագործակցությունը Audi-ն իրականացնում է այլ ընկերությունների հետ համատեղ: Երկու կողմերը պատրաստվում են շարունակել համագործակցությունը նաև ապագայում:

Նավիգացիոն տեխնոլոգիաների ոլորտում առաջընթացն ակնհայտ է: Որպես համոզիչ ապացույց են քարտեզները՝ նպատակակետի ուղղակի մուտքի հնարավորությամբ. Audi (MIB2+) տեղեկատվական-ժամանցային մոդուլային պլատֆորմի նորագույն տարբերակը ներառում է նավիգացիոն քարտեզ՝ պատկերման աննախադեպ հստակությամբ: Քարտեզը միավորում է աշխարհի քաղաքների մանրամասն եռաչափ ու շենքերի ռեալիստական մոդելներ:

Հիբրիդային նավիգացիայի նոր տեսակը համակարգի առանցքային առանձնահատկություններից է: Երթուղու հիմնական հաշվարկը իրականացվում է HERE-ի սերվերներում։ Զուգահեռաբար նաև ավտոմեքենայում տեղադրված համակարգում: Միևնույն ժամանակ հաշվի է առնվում տարածաշրջանում ընդհանուր ճանապարհային իրավիճակը: Ավելին, համակարգը հաշվի է առնում նաև ծրագրավորված երթուղուց հեռու ճանապարհային իրավիճակը, եթե այն կարող է ազդեցություն ունենալ արդեն գծված երթուղու վրա: Տեղեկատվությունը անընդմեջ թարմացվում է: Ավտոմեքենայի և HERE համակարգի միջև տվյալների փոխանակման համար օգտագործվում է LTE Advanced չափանիշով կապը, որը գործող ամենաարագ բջջային կապի միջոցն է: Տեղեկատվության անընդհատական փոխանակումը, ինչպես նաև HERE սերվերների բարձր հաշվարկային հզորությունը թույլ են տալիս օգտագործել նոր գործառույթներ։ Օրինակ՝ հայտնաբերելով, որ երթուղու մի հատված արգելափակված է, վարորդը արագ և հեշտ կարող է ստանալ շրջանցման տարբերակներ: Եթե վարորդը ցանկանում է փոխել առաջարկվող երթուղին, նա կարող է մեծացնել անհրաժեշտ հատվածը դիսփլեյի վրա՝գծել և ակտիվացնել նոր երթուղի:

Նոր myAudi հավելվածում նույնպես օգտագործվում է HERE նավիգացիոն ծրագրային ապահովումը: Ընտրված երթուղիների և նպատակակետերի համաժամեցումը ավտոմեքենայի համակարգի հետ ապահովվում է տվյալների ամպային պահեստի շնորհիվ: Դա նշանակում է, որ վարորդը, մինչև ավտոմեքենա նստելը, արդեն կարող է խելախոսում մուտքագրել նպատակակետը: myAudi հավելվածը կփոխանցի մուտքագրված երթուղին նավիգացիոն համակարգ, իսկ այն, իր հերթին, կապահովի ուղղորդման գործառույթը, ինչպես նաև կօգնի վարորդին հասնել երթուղու վերջնակետին: Այս պարագայում նույնիսկ տվյալների կրկնակի մուտքագրման կարիք չկա:

Ավտոմեքենայի նավիգացիոն համակարգը օգտագործում է HERE տվյալների բազան և երթուղով ընթանալիս գնահատում տեղեկատվությունը ՝ գծերի քանակը և ուղղությունները, երթևեկման ճանապարհի սահմանները, դարձերը, վերելքներն ու վայրէջքները, խաչմերուկները, շրջադարձերն ու բնակավայրերի սահմանները: Այս տվյալները նաև օգտագործվում են բազմաթիվ անվտանգության համակարգեր: Կապի մշտական առկայության շնորհիվ նոր Audi A8-ում նավիգացիոն քարտեզները եռամսյակը մեկ ավտոմատ թարմացվում են:

Միջնաժամկետ հեռանկարում Audi-ն HERE ընկերության հետ համատեղ ծրագրում է ստեղծել ճանապարհային նշանների և վտանգների մասին տեղեկությունների մշակման համակարգ, որը օգտագորվծում է car-to-X կոմունիկացիոն համակարգը: Audi A4, A5, Q5 և Q7 ավտոմեքենաներում կողային տվիչները հավաքում են արագության սահմանափակումների և վտանգավոր վայրերի մասին տեղեկություններ: Այժմ այդ տեղեկությունները միավորվում են Audi սերվերներում, մշակվում և փոխանցվում Audi վարորդներին:

AUDI AG, BMW Group և Daimler AG ընկերությունների կոնսորցիումը գնել է HERE Technologies ընկերությունը Nokia կորպորացիայից 2015 թվականին: HERE-ը բաց հարթակ է, և տվյալ պահին իր մշակման գործին մասնակցում են 8000 մարդ ամբողջ աշխարհից: 2015 թվականից ի վեր ընկերությունը ընդլայնում է իր աշխատանքային փորձը IT ոլորտում նոր նախագծերում մասնակցության և ռազմավարական գործընկերների հետ համագործակցության շնորհիվ:

HD Live Map նախագիծը HERE ընկերության առանցային նախագծերից է: Այն թվային հիմք է ապահովում ինքնավար համակարգերի համար: Նոր տեղեկատվական հարթակը նկարագրում է ճանապարհային երթևեկության տարածքը որպես եռաչափ մոդել՝ աննախադեպ բարձր դետալիզացիայով: Քարտեզի վրա օբյեկտները պատկերված են բացառիկ ճշգրտությամբ, միևնույն ժամանակ քարտեզը դինամիկ է: HERE HD Live Map
քարտեզը այժմ գտնվում է շուկային ներկայացնելու մեկնարկային փուլում, և նոր Audi A8-ը արդեն պատրաստ է այդ տեխնոլոգիայի օգտագործմանը: