Չկա Audi TT Coupé-ին հավասարն իր դասում. այն դիզայներական մտքի գլուխգործոց է և աննախադեպ առաջընթաց՝ սպորտային բնութագրերում: Նրբագեղ ուրվապատկերը լրացված է առաջավոր տեխնիկական ձեռքբերումներով, որոնց մասին դեռ երեկ կարելի էր միայն երազել: Quattro® մշտական լիաքարշակ համակարգը, սարքավորումների թվային վահանակն ու ժամանակի իրական ռեժիմում ցանկացած ճանապարհային իրավիճակին հարմարվող Audi Matrix լուսադիոդային լուսարձակները, նաև այլ նորարարական լուծումները կոչված են Ձեզ անհավանական հույզեր պարգևելու ինչպես քաղաքային երթևեկության մեծ հոսքում, այնպես էլ՝ ոչ մեծ արագությամբ մեքենան վարելու ընթացքում: Audi TT Coupé-ի տեր լինելն իսկական վայելք է:
Արդեն ավելի քան 15 տարի Audi TT Coupé-ն հայտնի է իր սպորտային և առաջադեմ դիզայնով: 2014 թվականին Audi ընկերությունը ներկայացրեց երրորդ սերնդի Audi TT Coupé մոդելը: Զուսպ և հաստատակամ, սպորտային և միշտ պատրաստ առաջ շարժվել ՝ այսպիսինն է նոր Audi TT-ն: Դիզայներները ստեղծել են 1988 թվականի TT մոդելի բնօրինակ շարքի ժամանակակից մեկնաբանությունը և հարստացրել են այն լրացուցիչ դինամիկ նիստերով:
Իմանալ ավելին