• A4 Avant
    A4 Avant

    Audi A4 Avant՝ էլ ավելի հզոր, ավելի արդյունավետ և ավելի ինտելեկտուալ ավտոմեքենա:

  • A4 allroad quattro
    A4 allroad quattro

    Նոր Audi A4 allroad quattro-ն ունի յուրահատուկ արտաճանապարհային հատկանիշներ: Դեպի արտաքին աշխարհ կողմնորոշված դիզայնի և առավելագույն ֆունկցիոնալ հնարավորությունների համադրության շնորհիվ այս ավտոմեքենան յուրահատուկ տեղ է զբաղեցնում իր սեգմենտում:

  • A6 Avant
    A6 Avant

    Audi A6 Avant՝ ավելի դինամիկ, ավելի նրբագեղ, ավելի տնտեսող:

  • A6 allroad quattro
    A6 allroad quattro

    Ընտրելով Audi A6 allroad quattro-ն, Դուք կունենաք ավտոմեքենա, որը կբացի նոր ճանապարհներ և թույլ կտա հաղթահարել նոր մարտահրավերները:

  • S6
    S6

    Audi S6-ը բազմաբնույթ է. այն ներկայացուցչական է՝ գործուղումների համար, հեղինակավոր ընտանեկան մոդել է, ինչպես նաև նրբաճաշակ և սպորտային մեքենա է առօրեայում:

  • S6 Avant
    S6 Avant

    Audi S6 Avant-ը ը վառ է և միաժամանակ նրբաճաշակ. սա նոր մոտեցում է սպորտային ոճին:

  • Նոր A8 L
    Նոր A8 L

    Audi A8 L-ի դիզայնը նրբաճաշակության և դինամիզմի մարմնացում է, խելացի օժանդակ համակարգերի բազմազանություն և կառավարման ինտուիտիվ կերպով հասկանալի նոր հայեցակարգ:

  • A8 L W12
    A8 L W12

    Audi A8 L W12 ավտոմեքենայի կերպարը բացառիկ է: Այն կարելի է համարել իսկական արվեստի գործ:

  • S8
    S8

    Ուր էլ որ ուղևորվեք, գերազանց դինամիկայով այս ավտոմեքենան, կհասցնի Ձեզ ցանկացած վայր, քանի որ Audi S8-ի հետ բոլոր ճանապարհները բաց են:

  • S8 plus
    S8 plus

    Audi S8 plus-ը պրեմիում դասի ամենահզոր սպորտային սեդանն է: Իսկ կատարելագործված 4.0 TFSI շարժիչի շնորհիվ այն նաև ամենադինամիկն է:

  • TT Roadster
    TT Roadster

    Audi TT Roadster-ն համադրում է ռոդսթերի նրբագեղությունը՝ սպորտային բոլիդի ատլետիկ տեսքի հետ:

  • TTS Coupé
    TTS Coupé

    Audi TTS Coupé-ում ամենը արտահայտում է նրա սպորտայնությունը: Մոդելը համալրված է quattro® մշտական լիաքարշակ համակարգով:

  • TTS Roadster
    TTS Roadster

    Ճանապարհորդությունը նոր Audi TTS Roadster-ի հետ աներևակայելի է: Հովացուցիչի պաշտպանիչ ցանցից մինչև դիֆուզոր՝ այն բառացիորեն արտացոլում է մաքուր էներգիայի մթնոլորտ:

Audi e-tron > tron > Audi-ին Հայաստանում
  • stage_exterior_front.jpg
Audi e-tron

Audi-ն այժմ կառավարում է էլեկտրականությունը

Էլեկտրական շարժաբերի և հարմարավետ, մինչև ամենափոքր մանրամասները մտածված սրահի համակցման շնորհիվ Audi e-tron-ն արմատապես փոխում է պատկերացումը շարժման ընթացքում առաջացած զգացողությունների մասին: Կայանում, ուղևորություն քաղաքում կամ հեռավոր ճամփորդություն՝ շատ իրավիճակներում Audi e-tron-ը պարզեցնում է ավտոմեքենայի կառավարումը: Լիաչափ քրոսովերն իր մեջ զուգակցում է սպորտայնությունը և ամենօրյա գործնականությունը: Լիաքարշակ էլեկտրական շարժաբերով երկու էլեկտրաշարժիչներն ապահովում են շլացուցիչ արտադրողականություն և մանևրականություն: Բարձրավոլտ մեծ մարտկոցը բավական տարածություն հաղթահարելու հիմք է՝ առանց լիցքավորումը լրացնելու: Ինչպես տնային պայմաններում, այնպես էլ ուղևորության ժամանակ ավտոմեքենայի լիցքավորման լայն հնարավորությունների շնորհիվ Դուք կարող եք վայելել էլեկտրական քարշուժով տեղաշարժվելու ազատությունը և չմտածել դրա հետ կապված դժվարությունների մասին:

Audi e-tron
Ներբեռնել բոլոր լուսանկարները
00:00 | 00:00
  • Կատարեք Audi-ի կողմից առաջարկվող առաջին էլեկտրական քրոսովերի նախնական պատվերն արդեն այսօր:

  • Quattro շարժաբերը կարելի է միացնել միայն անհրաժեշտության դեպքում՝ ցանկացած ծածկույթով ճանապարհով ընթանալիս վայելելով Audi e-tron-ի պարգևած հաճույքը:

  • Ինչպես տնային պայմաններում, այնպես էլ ուղևորության ժամանակ լիցքավորում իրականացնելու լայն հնարավորությունների շնորհիվ հաճախորդներն ուղևորության ընթացքում կարող են վայելել էլեկտրական քարշուժով տեղաշարժվելու ազատությունը և չմտածել դրա հետ կապված դժվարությունների մասին:

  • Մոդելի ընթացքի բավականաչափ պաշարի համար հիմք է դարձել մեծ բարձրավոլտ մարտկոցը:

  • Համաձայն ապրանքանիշի քրոսովերների ավանդույթի՝ Audi e-tron-ի առաջնամասը զարդարում է ուղղահայաց ձողերով Singleframe ութանկյուն ցանցը:

  • Առաջին էլեկտրական քրոսովերն իր մեջ զուգակցում է սպորտայնությունը և ամենօրյա գործնականությունը:

  • Audi e-tron-ի հետնամասի քանդակային դիզայնում գերիշխում են տանիքի եզրի սպոյլերը և լայն դիֆուզորը, որոնք ընդգծում են թափքի լայնությունը և վկայում են էլեկտրական քրոսովերի սպորտային բնույթի մասին:

  • Որպես ընտրանք առաջարկվող՝ տանիքի համայնապատկերային ապակե իջանցի միջոցով սրահը ողողվում է լույսով՝ ավելացնելով ընդարձակության և թեթևության տպավորությունը:

  • Ինչպես տնային պայմաններում, այնպես էլ ուղևորության ժամանակ լիցքավորում իրականացնելու լայն հնարավորությունների շնորհիվ ուղևորության ընթացքում կարող եք վայելել էլեկտրական քարշի ուժով տեղաշարժվելու ազատությունը և չմտածել դրա հետ կապված դժվարությունների մասին:

  • Մոդելի դիզայնի տպավորիչ առանձնահատկություններից մեկը որպես ընտրանք առաջարկվող վիրտուալ արտաքին հայելիներն են:

  • Լիցքավորման հարակցիչի կափարիչի և արգելակման ենթակիրների (ընտրանք) վրայի e-tron խորհրդանիշներն իրականացված են վառ նարնջագույնով, ինչը բարձր լարումը մատնանշող գույնն է:

  • Audi e-tron-ն իր հարմարավետության, շահագործման հարմարության և սրահի ընդարձակության մակարդակով լիովին համապատասխանում է այն սպասելիքներին, որոնք ակնկալվում են ապրանքանիշի լիաչափ մոդելներից:

  • Սրահի ամբողջ առջևի մասը հիմնականում ծառայում է վարորդի կողմորոշմանը. նրա կողմն են ուղղված նաև MMI համակարգի երկու հպազգայուն ցուցասարքերը:

  • Audi virtual cockpit սարքերի վիրտուալ վահանակը ներկայացնում է ամենակարևոր տվյալները և օժանդակում e-tron տարբերակի համար առաջարկվող մասնագիտացված ծառայություններին:

  • Կողքից հայացք նետելիս դիզայնի աչքի զարնող տարրը ավտոմեքենան գոտևորող ուսագիծն է:

  • Audi e-tron-ի հետնամասի լուսադիոդային լուսարձակներն ամբողջական լուսավորվող գիծ են կազմում, ինչը Audi-ի լավագույն մոդելների դիզայնին բնորոշ էլեմենտ է:

  • Քրոսովերը ոչ միայն կատարելապես հարմար է ամենօրյա օգտագործման համար, այլև ցուցաբերում է բարձր դինամիկա և մանևրականություն դժվարանցիկ ճանապարհներով շարժվելիս:

  • Կայանում, ուղևորություն քաղաքում կամ հեռավոր ճամփորդություն՝ շատ իրավիճակներում Audi e-tron-ն ունակ է պարզեցնելու ավտոմեքենայի կառավարումը:

Հզոր դինամիկա՝ էլեկտրական շարժաբերի օգնությամբ

Audi e-tron-ն արդյունավետորեն կառավարվում է երկու էլեկտրաշարժիչներով: Նրանց օգնությամբ էլեկտրական SUV-ը կարճ ընթացքում զարգացնում է մինչև 100 կմ/ժ արագություն: Ինչպես սպորտային ավտոմեքենաները՝ Audi e-tron-ը նույնպես հզոր պոկում է կատարում մեկնարկի տեղից: Էլեկտրական լիաքարշ շարժաբերի նոր համակարգը ցանկացած ճանապարհային իրավիճակում ապահովում է օպտիմալ կցորդում և կառավարելիություն: Դրա շնորհիվ Audi e-tron-ը ոչ միայն չափազանց հարմար է ամենօրյա օգտագործման համար, այլև ունի բարձր դինամիկա և մանևրականություն դժվարանցանելի տեղերով ընթանալիս: Անհրաժեշտության դեպքում կարելի է միացնել quattro լիաքարշակ համակարգը, ինչը հնարավորություն կտա բաշխելու պտտող մոմենտը կոնկրետ իրավիճակից ելնելով: Դա հեշտացնում է անցումը ճանապարհի բարդ և ոլորապտույտ հատվածներով, ինչպես նաև թույլ է տալիս հաճույք ստանալ մեքենան ցանկացած տեղանքում վարելիս:

Դինամիկա
Ավելին դինամիկայի մասին
Հեռավորություն

«Ինքնակա ուղևորություններն իմ կյանքի մասն են կազմում»

Ավելին հեռավորության մասին

Խելացի լուծումներ տանը և ճանապարհին. ընդհանուր պատկերացումներ լիցքավորման մասին

Audi ընկերությունն առաջարկում է տարատեսակ լուծումներ տնային պայմաններում կուտակիչ մարտկոցը լիցքավորելու համար: Լիցքավորման ստանդարտ շարժական համակարգը նախատեսում է օգտագործման երկու տարբերակ՝ 230Վ լարմամբ կենցաղային ցանցից կամ 400Վ լարմամբ եռափազ ցանցից: Ընտրանքային լիցքավորման համակարգը թույլ է տալիս կրկնապատկել լիցքավորման հզորությունը մինչև 22 կՎտ: Էներգակառավարման տնային համակարգի (HEMS) հետ համակցված՝ այն հնարավորություն է ստեղծում օգտագործելու խելացի լիցքավորման գործառույթները, այնպիսիք, ինչպես՝ լիցքավորում այն ժամանակամիջոցում, երբ գործում է էլեկտրաէներգիայի նվազագույն սակագինը կամ արևային լույսի կիրառումով (եթե տունը սարքավորված է արևային մարտկոցներով): myAudi հավելվածի օգնությամբ Ձեր սմարտֆոնի միջոցով կարող եք վերահսկել լիցքավորման գործընթացը և սրահի նախնական տաքացման/հովացման գործառույթը:

Էներգիայի խելացի վերականգնում
Հուսալիություն

«Մեկով պակասել են անհանգստության առիթները»

Ավելին անվտանգության և որակի մասին

Արագ լիցքավորում

Ամենօրյա ուղևորությունների ժամանակ մեծ մասամբ կարիք չեք ունենա կանգ առնելու լիցքավորման կայանի մոտ: Երկարատև ճամփորդությունների ժամանակ, օրինակ՝ հանգստի մեկնելիս, հաճախորդները կարող են օգտվել արագ լիցքավորման համար նախատեսված՝ 150 կՎտ հզորությամբ հաստատուն հոսանքով լիցքավորման կայաններից: Այդ տեխնոլոգիան առաջին անգամ է կիրառվում սերիական ավտոմեքենաների համար: Դրա շնորհիվ Audi e-tron-ը պատրաստ կլինի շարունակելու ուղևորությունը մոտավորապես 30 րոպե անց: Էլեկտրական SUV-ը կարելի է նաև լիցքավորել մինչև 11կՎտ հզորությամբ փոփոխական հոսանքով, իսկ ընտրանքային լիցքավորման համակարգը կարող է կրկնապատկել այդ հզորությունը մինչև 22 կՎտ:

Արագ լիցքավորում
Ավելին լիցքավորման մասին
Լուսավոր ինտերիեր՝ հիանալի մթնոլորտով

Ընդարձակության, հարմարավետության և շահագործման հարմարության մակարդակով Audi e-tron-ը լիովին համապատասխանում է ապրանքանիշի լիաչափ մոդելներից ակնկալվող սպասելիքներին: Տանիքի համայնապատկերային ապակե իջանցի միջոցով սրահը ողողվում է լույսով՝ ավելացնելով ընդարձակության և թեթևության տպավորությունը: Ի լրումն ստանդարտ, կլիմայի կառավարման երկգոտի ավտոմատ համակարգի՝ Audi-ն առաջարկում է օդորակման քառագոտի ավտոմատ համակարգ և սրահի օդի որակի համար պատասխանատու ընտրանքային փաթեթ, որի մեջ մասնավորապես մտնում են ավտոմեքենայում առավել առողջ մթնոլորտ ստեղծող իոնիզատորը և բուրավետիչ, ընդ որում՝ նախատեսվում է դրանց աշխատանքի մի քանի աստիճան: Գազային անալիզատորը հայտնաբերում է վնասակար գազերը և անհրաժեշտության դեպքում ակտիվացնում օդի վերաշրջանառության ռեժիմը:

Ավելին տարածության կոնցեպտի մասին

Տարբերություն մանրամասներում

Ստեղծելով Audi e-tron մոդելը՝ Audi Design ստորաբաժանումը նոր խոսք ասաց էլեկտրականության դարաշրջանի դիզայնի ոլորտում, ինչպես արտաքին տեսքում, այնպես էլ՝ ներքին դրվագման մեջ: Նորացված ոճը բնորոշում են այնպիսի էլեմենտներ, ինչպես՝ անկրկնելի լուսային պատկեր ստեղծող՝ ցերեկային ընթացքի հատուկ լույսերը, լիցքավորման հարակցիչը, արտաժայթքման խողովակների բացակայությունը և նստատեղերի՝ բարձրավոլտ էլեկտրական սխեմաներ հիշեցնող կարերը: Այս ամենը ոչ երկիմաստ կերպով մատնանշում է Audi e-tron-ի ամբողջապես էլեկտրական ավտոմեքենա լինելը: Մոդելի տպավորիչ առանձնահատկություններից է որպես ընտրանք տրվող՝ վիրտուալ արտաքին հայելիները:

Վիրտուալ կողային հայելիներ
Ավելին հետին տեսարանի վիրտուալ հայելիների մասին
Մանրամասներ

«Յուրաքանչյուր հանդիպում չէ, որ կարող է խոստումնալից լինել: Սակայն յուրաքանչյուր ճամփորդություն՝ հաստատ կարող է»

Արտադրողականություն, ինտելեկտ և թեթևություն

Դիզայնը և տեխնոլոգիան միավորվել են մեկ ամբողջի մեջ. ընդարձակ կամարն ընդգրկում է վառ արտահայտված հորիզոնական գծերով՝ աստիճանաձև առջևի վահանակը և անցնում դռների դրվագման ուռուցիկ վահանակների վրա: Կամարի մեջ ներդաշնակորեն ինտեգրված են ստանդարտ համալրման մեջ մտնող Audi virtual cockpit սարքերի վիրտուալ վահանակի վերևում գտնվող քիվը, որի կոմպակտ ցուցասարքը թեթև և նրբագեղ տեսք ունի, և վիրտուալ արտաքին հայելիների ցուցասարքերը (ընտրանքով տրամադրվող): Նավիգացիոն համակարգը վարորդի նախորդ ուղևորությունների տեղեկատվության հիման վրա վերլուծում է նրա նախապատվությունները և առաջարկում լավագույն երթուղին՝ հաջողությամբ նպատակակետին հասնելու համար:

cockpit
Ավելին վարորդին օժանդակող համակարգերի մասին
Ավելին դիզայնի առանձնահատկությունների մասին
Audi e-tron Manifesto
Audi e-tron՝ էլեկտրական շարժունակության հաջորդ փուլը

Audi e-tron՝ էլեկտրական շարժունակության հաջորդ փուլը

Հարցում դիլերին
Audi e-tron outro