• A4 Avant
    A4 Avant

    Audi A4 Avant՝ էլ ավելի հզոր, ավելի արդյունավետ և ավելի ինտելեկտուալ ավտոմեքենա:

  • A4 allroad quattro
    A4 allroad quattro

    Նոր Audi A4 allroad quattro-ն ունի յուրահատուկ արտաճանապարհային հատկանիշներ: Դեպի արտաքին աշխարհ կողմնորոշված դիզայնի և առավելագույն ֆունկցիոնալ հնարավորությունների համադրության շնորհիվ այս ավտոմեքենան յուրահատուկ տեղ է զբաղեցնում իր սեգմենտում:

  • A6 Avant
    A6 Avant

    Audi A6 Avant՝ ավելի դինամիկ, ավելի նրբագեղ, ավելի տնտեսող:

  • A6 allroad quattro
    A6 allroad quattro

    Ընտրելով Audi A6 allroad quattro-ն, Դուք կունենաք ավտոմեքենա, որը կբացի նոր ճանապարհներ և թույլ կտա հաղթահարել նոր մարտահրավերները:

  • S6
    S6

    Audi S6-ը բազմաբնույթ է. այն ներկայացուցչական է՝ գործուղումների համար, հեղինակավոր ընտանեկան մոդել է, ինչպես նաև նրբաճաշակ և սպորտային մեքենա է առօրեայում:

  • S6 Avant
    S6 Avant

    Audi S6 Avant-ը ը վառ է և միաժամանակ նրբաճաշակ. սա նոր մոտեցում է սպորտային ոճին:

  • Նոր A8 L
    Նոր A8 L

    Audi A8 L-ի դիզայնը նրբաճաշակության և դինամիզմի մարմնացում է, խելացի օժանդակ համակարգերի բազմազանություն և կառավարման ինտուիտիվ կերպով հասկանալի նոր հայեցակարգ:

  • A8 L W12
    A8 L W12

    Audi A8 L W12 ավտոմեքենայի կերպարը բացառիկ է: Այն կարելի է համարել իսկական արվեստի գործ:

  • S8
    S8

    Ուր էլ որ ուղևորվեք, գերազանց դինամիկայով այս ավտոմեքենան, կհասցնի Ձեզ ցանկացած վայր, քանի որ Audi S8-ի հետ բոլոր ճանապարհները բաց են:

  • S8 plus
    S8 plus

    Audi S8 plus-ը պրեմիում դասի ամենահզոր սպորտային սեդանն է: Իսկ կատարելագործված 4.0 TFSI շարժիչի շնորհիվ այն նաև ամենադինամիկն է:

  • TT Roadster
    TT Roadster

    Audi TT Roadster-ն համադրում է ռոդսթերի նրբագեղությունը՝ սպորտային բոլիդի ատլետիկ տեսքի հետ:

  • TTS Coupé
    TTS Coupé

    Audi TTS Coupé-ում ամենը արտահայտում է նրա սպորտայնությունը: Մոդելը համալրված է quattro® մշտական լիաքարշակ համակարգով:

  • TTS Roadster
    TTS Roadster

    Ճանապարհորդությունը նոր Audi TTS Roadster-ի հետ աներևակայելի է: Հովացուցիչի պաշտպանիչ ցանցից մինչև դիֆուզոր՝ այն բառացիորեն արտացոլում է մաքուր էներգիայի մթնոլորտ:

Q8 > Q8 > Audi-ին Հայաստանում
Q8

Բացարձակապես նոր Audi Q8.
Բարի՛ գալուստ 8-րդ չափողականություն

Արտահայտիչ դիզայն, առաջադեմ տեխնոլոգիաներ և բարձրագույն պահանջներին համապատասխանելու արվեստ՝ նոր Audi Q8-ն իր մեջ զուգորդում է ապրանքանիշին բնորոշ բոլոր գծերը: Նրա սպորտային ուրվագծերը հիշեցնում են առաջին quattro-ն, իսկ նոր Singleframe ութանկյուն հովացուցիչի պաշտպանիչ ցանցը խոսում է այն մասին, որ մեր առջև ապագայի ավտոմեքենան է: Չորս դռնանի քրոսովեր կուպեի սրահը նման է շքեղ հյուրասենյակի և լիովին ամբողջացված է տեղեկատվական ցանցերի հետ: Այստեղ թվային տեխնոլոգիաների դար է. ղեկավարման ինտելեկտուալ համակարգեր և բարձր տեխնոլոգիական նավիգացիա՝ MMI Touch Response ցուցասարքից մինչև ձայնային կառավարում: Ընթացային մասը և շարժաբերը այս ավտոմեքենան դարձնում են մանևրող և անկախ, այդ թվում՝ նաև ասֆալտապատ ճանապարհներից դուրս, եթե լինի դրա անհրաժեշտությունը:

Ներբեռնել բոլոր լուսանկարները
00:00 | 00:00
  • Չորս օղակով՝ 4,99 մ երկարությամբ, 2,00 մ լայնությամբ և 1,71 մ բարձրությամբ SUV-կուպեն Q7 ազգակից մոդելից ավելի լայն է, կարճ և ցածր:

  • Հետևի լապտերները միանում են՝ կազմելով լուսային շերտ: Ինչպես և օրիգինալ Audi quattro մոդելում՝ դրա համար որպես ֆոն ծառայում է սև մակերևույթը:

  • Audi Q8-ն իր մեջ համատեղում է չորս դռնանի բիզնես դասի կուպեի նրբագեղությունը մեծ SUV-ի գործնականության ու ֆունկցիոնալության հետ:

  • Տանիքի նրբագեղ ուրվագիծը սահուն վերածվում է թեքված հետևի կանգնակների և հենվում մինչև 22 մատնաչափ անիվների համար հաշվարկված անվահեցերի՝ quattro ոճով բնորոշ ելուստներին:

  • Գերմանական շուկայում Audi Q8-ը առաջարկվում է MMI Navigation plus գերժամանակակից մուլտիմեդիական-ժամանցային համակարգի ստանդարտ համալրումով: Այն ներառում է LTE Advanced ստանդարտով գործող Audi connect տվյալների հաղորդման մոդուլը և Wi-Fi հասանելիության կետը:

  • Ճանապարհազուրկ վայրերով անցունակության համար անհրաժեշտ հարուստ հագեցվածություն, միացման և ամրության հնարավորությունների լայն համակազմ. այս ավտոմեքենան Ձեր հավատարիմ ուղեկիցն է և´ բիզնեսը վարելիս, և´ հանգստի ժամանակ:

  • Audi connect բանալին (ընտրանք) վարորդին թույլ է տալիս փակել ու բացել ավտոմեքենան և գործի գցել շարժիչը Android-ով աշխատող՝ համատեղելի սմաթֆոնի օգնությամբ:

  • Ավտոմեքենայի կայանում, քաղաքային ուղևորություն կամ հեռավոր ճանապարհորդություն՝ Audi Q8 –ն ընդունակ է օգնության հասնել վարորդին շատ իրավիճակներում:

  • Ի պատասխան հարաճուն մարտահրավերների՝ Audi-ի օրիգինալ աքսեսուարների միջոցով ապահովված է նույնիսկ ամենափոքրիկ ուղևորների անվտանգությունը:

  • Երեք հոգու համար նախատեսված հետևի նստատեղն անհրաժեշտության դեպքում կարելի է երկայնակի տեղաշարժել: Հետևի նստատեղերի ծալված դիրքում բեռնախցիկի ծավալը էլեկտրաշարժաբերով գործի դրվող հետևի դռան տակ հասնում է 1755 լիտրի:

  • Մանրուքների հանդեպ ցուցաբերված ուշադրության օրինակ. դռների շեմերի վրադիրներն ընդգծում են Audi Q8-ի բարձր որակը:

Ավելին արտաքին տեսքի մասին

Սպորտային ուղևորություն. վարման դինամիկա

Audi Q8-ն ապահովում է սպորտային, դինամիկ և արդյունավետ վարում. մեխանիկական միառանցքային դիֆերենցիալը սովորական ռեժիմում առջևի և հետևի առանցքների միջև ուժերը բաշխում է 40:60 հարաբերությամբ: Անհրաժեշտության դեպքում հզորության մեծ մասը փոխանցվում է լավագույն քարշուժով առանցքին: Ստանդարտ լրակազմի մեջ մտնում է անիվի շրջադարձի անկյան մեծացմանը զուգընթաց փոխանցումային հարաբերակցությունը նվազեցնող առաջադիմական ղեկային կառավարումը: Որպես լրացուցիչ ընտրանք Audi-ն առաջարկում է նաև բոլոր անիվների ղեկային կառավարման համակարգը: Բարձր արագության ժամանակ այն ընդունակ է հետևի անիվները 5 աստիճանով պտտելու դեպի առջևի անիվները՝ կայունության բարձրացման համար, իսկ ցածր արագության ժամանակ՝ դրանց հակառակ ուղղությամբ՝ մանևրականության մեծացման համար: Ընդ որում, Mild Hybrid (MHEV) նոր տեխնոլոգիայի շնորհիվ ապահովվում է բարձր արդյունավետությունը:

Ավելին վարման դինամիկայի մասին
Հստակությունը՝ որպես բարձր դասի նոր գիծ. սրահի դիզայն

Ներս մտեք և զգացեք Ձեզ՝ ինչպես տանը: Գրեթե 2 մետր լայնության շնորհիվ Audi Q8 –ը շատ ընդարձակ է՝ որպես քրոսովեր կուպե: Ազնվաբարո դիզայնը, ըստ ցանկության տեղակայվող անհատական ուրվագծով, մերսման գործառույթով և օդափոխում ունեցող նստատեղերը, որպես լրացուցիչ ընտրանք առաջարկվող՝ չորս գոտիով կլիմայի կառավարման ավտոմատ համակարգը և Air Quality ընտրանքային փաթեթն ավելի են ընդգծում մթնոլորտի պերճաշուք լինելը:

Ավելին սրահի դիզայնի մասին

Ինտերակտիվություն

Audi Q8-ի ստանդարտ լրակազմում կարելի է լրացուցիչ պատվիրել բարձր դասի MMI Navigation plus տեղեկատվական- ժամանցային համակարգը: Այն ստանդարտ LTE Advanced-ում ինտեգրում է Audi connect տվյալների հաղորդման մոդուլը և WLAN հասանելիության կետը: Audi connect առցանց ծառայությունները նախապես պլանավորում են երթուղին: Նորարարական ձայնային կառավարումը թույլ է տալիս հուսալի և արագ կառավարել բազմաթիվ գործառույթներ՝ առանց ղեկից կտրվելու: Audi Q8-ը դառնում է Ձեր խելացի զրուցակիցը:

Концепция управления и информационно-развлекательные системы
Ավելին տեղեկատվական-ժամանցային համակարգի մասին

Սրահի ետնապատկերային լուսավորման փաթեթ

Օրվա մութ ժամերին ընտրանքային եզրագծային լուսավորությունն ընդգծում է սրահի դիզայնի տպավորիչ ուրվագծերը և պահոցի վերևում գտնվող quattro եռաչափ նշանը՝ որպես մանրուքների հանդեպ ունեցած ուշադրության արտահայտություն, ինչը բնորոշ է Audi-ին:

Концепция управления и информационно-развлекательные системы

Նույնականացում. լուսավորություն

Նոր Audi Q8-ում ճանապարհը լուսավորում են սերիական լրակազմերի մեջ մտնող լուսադիոդային լուսարձակները. Որպես լրացուցիչ ընտրանք հասանելի են HD Matrix տեխնոլոգիայով իրականացված լուսադիոդները:

Концепция управления и информационно-развлекательные системы
Ավելին լուսավորման տեխնոլոգիայի մասին
Ассистирующие системы

Ավելի շատ հուսալիություն

Ավտոմեքենան կայանելիս, քաղաքային կամ հեռավոր ուղևորությունների ժամանակ Audi Q8-ը կաջակցի վարորդին ցանկացած իրավիճակում, օրինակ՝ երթևեկության գիծ փոխելու նախազգուշացման և շրջապատի մոնիտորինգ իրականացնող տեսախցիկների գործառույթները՝ շարժման ադապտիվ ասիստենտի օգնությամբ: Այս բոլոր գործառույթները կառավարվում են (zFAS) կենտրոնական կոնտրոլլերի միջոցով: Այն մշտապես հաշվարկում է ավտոմեքենայի շուրջը եղած տարածության փոփոխվող պատկերը և դրա հիման վրա կառավարում էլեկտրոնային օգնական համակարգերը: Դրա մասին տեղեկատվությունը, կախված լրակազմից, այն ստանում է ռադարային տվիչների (դրանք կարող են լինել մինչև 5 հատ), վեց տեսախցիկների, տասներկու ուլտրաձայնային սենսորների և լազերային սկաների օգնությամբ:

Բազմակողմանի և նրբագեղ. գաբարիտների և տարածության հայեցակարգ

Audi Q8 –ը ճառագում է սպորտային դինամիկա և ազնվաբարո գրավչություն: Շնորհիվ մոտ 3 մետրանոց անվաբազայի՝ այն ապահովում է սրահի ազատ տարածություն, ինչը գերազանցում է իր մրցակիցների առաջարկը կարևոր պարամետրերի մեծ մասի համար. օրինակ՝ սրահի երկարություն և գլխավերևի տարածություն: 3 հոգու համար նախատեսված հետևի նստատեղը ցանկոթյան դեպքում կարելի է կարգավորել երկայնակի ուղղությամբ: Ծալված նստատեղերի պարագայում բեռնախցիկը, որի դուռը համալրված է էլեկտրաշարժաբերով, ունի մինչև 1 755 լիտր ծավալ:

Концепция управления и информационно-развлекательные системы