• A4 Avant
    A4 Avant

    Audi A4 Avant՝ էլ ավելի հզոր, ավելի արդյունավետ և ավելի ինտելեկտուալ ավտոմեքենա:

  • A4 allroad quattro
    A4 allroad quattro

    Նոր Audi A4 allroad quattro-ն ունի յուրահատուկ արտաճանապարհային հատկանիշներ: Դեպի արտաքին աշխարհ կողմնորոշված դիզայնի և առավելագույն ֆունկցիոնալ հնարավորությունների համադրության շնորհիվ այս ավտոմեքենան յուրահատուկ տեղ է զբաղեցնում իր սեգմենտում:

  • A5 Sportback 2019
    A5 Sportback 2019

    Audi A5 Sportback-ը ժամանակակից սպորտային արտաքին տեսքի և ընդարձակ սրահի համակցումն է: Արդի տեխնոլոգիաները և նորարարական օգնական համակարգերն ապահովում են անվտանգությունը՝ հնարավորություն տալով առավելագույն բավականություն ստանալ ղեկի առջև նստած:

  • A6 Avant
    A6 Avant

    Audi A6 Avant՝ ավելի դինամիկ, ավելի նրբագեղ, ավելի տնտեսող:

  • A6 allroad quattro
    A6 allroad quattro

    Ընտրելով Audi A6 allroad quattro-ն, Դուք կունենաք ավտոմեքենա, որը կբացի նոր ճանապարհներ և թույլ կտա հաղթահարել նոր մարտահրավերները:

  • S6
    S6

    Audi S6-ը բազմաբնույթ է. այն ներկայացուցչական է՝ գործուղումների համար, հեղինակավոր ընտանեկան մոդել է, ինչպես նաև նրբաճաշակ և սպորտային մեքենա է առօրեայում:

  • S6 Avant
    S6 Avant

    Audi S6 Avant-ը ը վառ է և միաժամանակ նրբաճաշակ. սա նոր մոտեցում է սպորտային ոճին:

  • Նոր A8 L
    Նոր A8 L

    Audi A8 L-ի դիզայնը նրբաճաշակության և դինամիզմի մարմնացում է, խելացի օժանդակ համակարգերի բազմազանություն և կառավարման ինտուիտիվ կերպով հասկանալի նոր հայեցակարգ:

  • TT Roadster
    TT Roadster

    Audi TT Roadster-ն համադրում է ռոդսթերի նրբագեղությունը՝ սպորտային բոլիդի ատլետիկ տեսքի հետ:

  • TTS Coupé
    TTS Coupé

    Audi TTS Coupé-ում ամենը արտահայտում է նրա սպորտայնությունը: Մոդելը համալրված է quattro® մշտական լիաքարշակ համակարգով:

  • TTS Roadster
    TTS Roadster

    Ճանապարհորդությունը նոր Audi TTS Roadster-ի հետ աներևակայելի է: Հովացուցիչի պաշտպանիչ ցանցից մինչև դիֆուզոր՝ այն բառացիորեն արտացոլում է մաքուր էներգիայի մթնոլորտ:

1300x551_AQ5_161004.jpg

Շարժման մարմնավորում
Նույնիսկ անշարժ վիճակում

Audi Q5 ավտոմեքենայի ամեն դետալ ունի Q-դիզայնին հատուկ տեսք՝ այն մարմնավորում է դինամիկա և վստահություն:

1920x1080_AQ5_161007.jpg
Սպորտային և սրընթաց՝ նոր Audi Q5 Ցայտուն Audi Singleframe հովացուցիչի պաշտպանիչ ցանցը՝ ամբողջական շրջանակով, ավելի արտահայտիչ է դարձնում մեքենայի առջևի հատվածը: Պարզ արտահայտված ալիքավոր կողագիծը կողքից նայելիս արտաքնապես բաժանում է ավտոմեքենան երկու մասի: Անվակամարների ցայտուն ուրվագիծը մատնանշում է quattro լիաքարշակ համարգը, իսկ տափակ տանիքը սահուն իջնում է դեպի մեքենայի հետևի հատվածը: Հորիզոնական գծերը հզորության և նշանակալիության տպավորություն են թողնում: Հետևի լապտերները կարող են համալրվել դարձի դինամիկ ցուցիչներով: Դիֆուզորի ներդիրը շրջանակում է արտածման համակարգի ելուստները:

Նոր Audi Q5-ը և իր նախորդը

Չնայած թափքի ավելի մեծ զանգվածին, ավտոմեքենան դարձել է ավելի թեթև Երկարությունը՝ 4,66 մ, լայնությունը՝ 1,89 մ, բարձրությունը՝ 1,66 մ, անվաբազա՝ 2,82 մ: Նախորդ մոդելի համեմատ, նոր Audi Q5-ը, ավելի մեծ է գրեթե բոլոր ցուցանիշներով: Միևնույն ժամանակ ավտոմեքենայի քաշը նվազել է 90 կիլոգրամով: Թափքը պատրաստված է ամուր պողպատի և ալյումինի համադրությամբ:

Աերոդինամիկայի տեսանկյունից Audi Q5-ը առաջնորդ է իր դասի ավտոմեքենաների շարքում: Չորս մխոցանի տարբերակների համար տանիքի կառուցվածքի աերոդինամիկ օպտիմալացման շնորհիվ աերոդինամիկական գործակիցը կարող է կազմել 0,30: Այս պահին Audi Q5-ը իր դասում ցուցադրում է սրահի լավագույն ձայնային տվայլները: Ավտոմեքենայի սրահում ապահովվում է օդի հանդիպակաց հոսքից ստեղծվող աղմուկի ամենցածր մակարդակը, ինչպես նաև թրթռումների արդյունավետ ճնշումը:
1920x1080_AQ5_161011.jpg
Հնարավորությունների ընտրանի Առաջին անգամ Audi Q5-ը առաջարկում է մի քանի տարբերակ: Հնարավոր է ընտրել Sport կամ Design համալրումները, ինչպես նաև լրացուցիչ փաթեթները՝ S line սպորտային փաթեթը, Audi design selection դիզայներական փաթեթը և S line արտաքին ձևավորման փաթեթը: Այս փաթեթները փոխում են ավտոմեքենայի արտաքին տեսքը: Design համալրումը ներառում է ծածկոցի կոնտրաստ տարեր, որոնք ընդծգում են քրոսովերի խիստ բնավորությունը, իսկ Sport համալրումը Audi Q5 թափքի միաերանգ գունավորում: