• A4 Avant
    A4 Avant

    Audi A4 Avant՝ էլ ավելի հզոր, ավելի արդյունավետ և ավելի ինտելեկտուալ ավտոմեքենա:

  • A4 allroad quattro
    A4 allroad quattro

    Նոր Audi A4 allroad quattro-ն ունի յուրահատուկ արտաճանապարհային հատկանիշներ: Դեպի արտաքին աշխարհ կողմնորոշված դիզայնի և առավելագույն ֆունկցիոնալ հնարավորությունների համադրության շնորհիվ այս ավտոմեքենան յուրահատուկ տեղ է զբաղեցնում իր սեգմենտում:

  • A6 Avant
    A6 Avant

    Audi A6 Avant՝ ավելի դինամիկ, ավելի նրբագեղ, ավելի տնտեսող:

  • A6 allroad quattro
    A6 allroad quattro

    Ընտրելով Audi A6 allroad quattro-ն, Դուք կունենաք ավտոմեքենա, որը կբացի նոր ճանապարհներ և թույլ կտա հաղթահարել նոր մարտահրավերները:

  • S6
    S6

    Audi S6-ը բազմաբնույթ է. այն ներկայացուցչական է՝ գործուղումների համար, հեղինակավոր ընտանեկան մոդել է, ինչպես նաև նրբաճաշակ և սպորտային մեքենա է առօրեայում:

  • S6 Avant
    S6 Avant

    Audi S6 Avant-ը ը վառ է և միաժամանակ նրբաճաշակ. սա նոր մոտեցում է սպորտային ոճին:

  • Նոր A8 L
    Նոր A8 L

    Audi A8 L-ի դիզայնը նրբաճաշակության և դինամիզմի մարմնացում է, խելացի օժանդակ համակարգերի բազմազանություն և կառավարման ինտուիտիվ կերպով հասկանալի նոր հայեցակարգ:

  • A8 L W12
    A8 L W12

    Audi A8 L W12 ավտոմեքենայի կերպարը բացառիկ է: Այն կարելի է համարել իսկական արվեստի գործ:

  • S8
    S8

    Ուր էլ որ ուղևորվեք, գերազանց դինամիկայով այս ավտոմեքենան, կհասցնի Ձեզ ցանկացած վայր, քանի որ Audi S8-ի հետ բոլոր ճանապարհները բաց են:

  • S8 plus
    S8 plus

    Audi S8 plus-ը պրեմիում դասի ամենահզոր սպորտային սեդանն է: Իսկ կատարելագործված 4.0 TFSI շարժիչի շնորհիվ այն նաև ամենադինամիկն է:

  • TT Roadster
    TT Roadster

    Audi TT Roadster-ն համադրում է ռոդսթերի նրբագեղությունը՝ սպորտային բոլիդի ատլետիկ տեսքի հետ:

  • TTS Coupé
    TTS Coupé

    Audi TTS Coupé-ում ամենը արտահայտում է նրա սպորտայնությունը: Մոդելը համալրված է quattro® մշտական լիաքարշակ համակարգով:

  • TTS Roadster
    TTS Roadster

    Ճանապարհորդությունը նոր Audi TTS Roadster-ի հետ աներևակայելի է: Հովացուցիչի պաշտպանիչ ցանցից մինչև դիֆուզոր՝ այն բառացիորեն արտացոլում է մաքուր էներգիայի մթնոլորտ:

S7 Sportback > A7 > Audi-ին Հայաստանում

S7 Sportback

Հզորության և ոճի համադրություն Audi S7 Sportback

Audi S7 Sportback՝ տպավորիչ դիզայն և բացառիկ հզորություն: Այս ավտոմեքենան վարելիս՝ անմոռանալի տպավորությունները երաշխավորված են: Զգացե՛ք ութ մխոցները և 450 ձիաուժ հզորությունը: Վայելե՛ք այս ավտոմեքենայի արտահայտիչ նրբագեղությունը և հարմարավետության բարձրագույն մակարդակը: Շոշափե՛ք առաջադեմ սպորտայնությունը, արտահայտված դասական էսթետիկական դիզայնի միջոցով: Եվ կարևոր չէ, թե ուր է տանում Ձեզ ճանապարհը, քանի որ ճամփորդությունը Audi S7 Sportback-ի հետ Ձեր համար կդառնա անկրկնելի:

Առանձնահատկություններ

  • Հմայքի ոգին

    Audi S7 Sportback-ի առանձնահատկություննեը
  • Audi S7 Sportback-ի հարմարավետությունն ու ընդարձակությունը գնահատելու համար մեկ հայացք նետելը բավական է․ արտասովոր հատկանիշներ սպորտ-քարի համար, սովորական՝ տվյալ դասի ավտոմեքենայի համար: Զննեք ամբողջ ավտոմեքենան՝ երկարավուն ծածկոցից մինչև որպես հավելում արաջարկվող լուսադիոդային լուսարձակներ, դիմացի թափարգել և տպավորիչ դռնաշեմեր: Ավտոմեքենայի դինամիկ տեսքը ընդգծում է թափքի ամբողջ երկայնքով անցնող «պտտահողմ գիծը»:

    Իմանալ ավելին
  • Տեխնոլոգիաներ՝ առավելություններ վարորդի համար Audi S7 Sportback-ի հանդերձանքը
    480x270__0004_AS7_D_141015_2.jpg

    Որպես հավելում առաջարկվող օժանդակող համակարգերի լայն ընտրանին թույլ է տալիս ավելի հարմարավետ դարձնել մեքենա վարելը: Օրինակ, Audi active lane assist գծի պահպանման օժանդակ համակարգը ղեկակառավարման մեղմ ուղղման շնորհիվ թույլ է տալիս վարորդին մնալ սեփական գծի վրա, իսկ անհրաժեշտության դեպքում ղեկանիվի թրթռման միջոցով նախազգուշացնում է վարորդին, որ նա հատում է գիծը:

  • Սպորտայնության բարձրագույն մակարդակ Audi S7 Sportback շարժիչը
    480x270_AS7_D_131018.jpg

    Այս ավտոմեքենայի անհավանական հզորությունը զգալու համար բավական է թեթև սեղմել աքսելերատորին: Եվ դա պատահական չէ. V8 TFSI® 4.0 հզոր շարժիչի ութ մխոցները պարզապես պոկում են Audi S7 Sportback-ը տեղից: Ավտոմեքենան 4,6 վայրկյանում զարգացնում է 100 կմ/ժ արագություն: Բացի այդ, ուժային ագրեգատը ստեղծված է Audi cylinder on demand նորարարական տեխնոլոգիայի հիման վրա: Մասնակի ծանրաբեռնվածության պայմաններում այն անջատում է ութ մխոցներից չորսը, բայց Ձեզ համար դա մնում է աննկատ: Շարժիչը շարունակում է աշխատել սահուն, առանց հզորության կորստի, իսկ վառելիքի ծախսը կրճատվում է:

  • Հմայքի ոգին Audi S7 Sportback-ի սրահի դիզայնը

    Սրահում հիանալի մթնոլորտը ստեղծվում է մի շարք վառ պատկերային շեշտադրումների շնորհիվ՝ լրացուցիչ հարցման դեպքում ներդիրները մշակվում են երփներանգ carbon atlas նյութով, իսկ կաշվեպատ բազմաֆունկցիոնալ սպորտային ղեկանիվը՝ S շարքի պատկերանշանով, օժտված է աջից և ձախից տեղակայված ենթաղեկային փոխարկիչներով՝ aluminium պատումով: Ի լրումն ամենի, որպես հավելում առաջարկվող հպահարթակը ապահովում է ավելի պարզ կառավարում նավիգացիոն համակարգով, մեդիա նիշքերով և հարմարավետության գործառույթներով, ինչը հնարավոր է անել մատի մեկ հպումով: Փոխանցումատուփի լծակի բռնակը հարմար տեղավորվում է ափի մեջ և ունի aluminium եզրավորում: Սպորտային տեսքը եզրափակում են ոտնակների այլյումինե վրադիրները:

  • 563x317_AQUA_10335.jpg
    Բացահայտեք Audi exclusive-ը

    «Audi exclusive» ծրագրի շրջանակներում ընտրեք սրահի ձևավորման և գունավոր կաշիների տարբեր տեսակների համադրությունը, ինչպես նաև թափքի բազմաթիվ գունային լուծումներից որևէ մեկը:

    Իմանալ ավելին
  • 563x317_AS7_141003_1.jpg
    Արտադրող ընկերության երաշխիք՝ 2 տարի

    «Audi Հայաստան»-ը առաջարկում է երկարացված երաշխիքային սպասարկման հնարավորություն:

    Իմանալ ավելին