• A4 Avant
    A4 Avant

    Audi A4 Avant՝ էլ ավելի հզոր, ավելի արդյունավետ և ավելի ինտելեկտուալ ավտոմեքենա:

  • A4 allroad quattro
    A4 allroad quattro

    Նոր Audi A4 allroad quattro-ն ունի յուրահատուկ արտաճանապարհային հատկանիշներ: Դեպի արտաքին աշխարհ կողմնորոշված դիզայնի և առավելագույն ֆունկցիոնալ հնարավորությունների համադրության շնորհիվ այս ավտոմեքենան յուրահատուկ տեղ է զբաղեցնում իր սեգմենտում:

  • A6 Avant
    A6 Avant

    Audi A6 Avant՝ ավելի դինամիկ, ավելի նրբագեղ, ավելի տնտեսող:

  • A6 allroad quattro
    A6 allroad quattro

    Ընտրելով Audi A6 allroad quattro-ն, Դուք կունենաք ավտոմեքենա, որը կբացի նոր ճանապարհներ և թույլ կտա հաղթահարել նոր մարտահրավերները:

  • S6
    S6

    Audi S6-ը բազմաբնույթ է. այն ներկայացուցչական է՝ գործուղումների համար, հեղինակավոր ընտանեկան մոդել է, ինչպես նաև նրբաճաշակ և սպորտային մեքենա է առօրեայում:

  • S6 Avant
    S6 Avant

    Audi S6 Avant-ը ը վառ է և միաժամանակ նրբաճաշակ. սա նոր մոտեցում է սպորտային ոճին:

  • Նոր A8 L
    Նոր A8 L

    Audi A8 L-ի դիզայնը նրբաճաշակության և դինամիզմի մարմնացում է, խելացի օժանդակ համակարգերի բազմազանություն և կառավարման ինտուիտիվ կերպով հասկանալի նոր հայեցակարգ:

  • A8 L W12
    A8 L W12

    Audi A8 L W12 ավտոմեքենայի կերպարը բացառիկ է: Այն կարելի է համարել իսկական արվեստի գործ:

  • S8
    S8

    Ուր էլ որ ուղևորվեք, գերազանց դինամիկայով այս ավտոմեքենան, կհասցնի Ձեզ ցանկացած վայր, քանի որ Audi S8-ի հետ բոլոր ճանապարհները բաց են:

  • S8 plus
    S8 plus

    Audi S8 plus-ը պրեմիում դասի ամենահզոր սպորտային սեդանն է: Իսկ կատարելագործված 4.0 TFSI շարժիչի շնորհիվ այն նաև ամենադինամիկն է:

  • TT Roadster
    TT Roadster

    Audi TT Roadster-ն համադրում է ռոդսթերի նրբագեղությունը՝ սպորտային բոլիդի ատլետիկ տեսքի հետ:

  • TTS Coupé
    TTS Coupé

    Audi TTS Coupé-ում ամենը արտահայտում է նրա սպորտայնությունը: Մոդելը համալրված է quattro® մշտական լիաքարշակ համակարգով:

  • TTS Roadster
    TTS Roadster

    Ճանապարհորդությունը նոր Audi TTS Roadster-ի հետ աներևակայելի է: Հովացուցիչի պաշտպանիչ ցանցից մինչև դիֆուզոր՝ այն բառացիորեն արտացոլում է մաքուր էներգիայի մթնոլորտ:

RS 7 Sportback performance > A7 > Audi-ին Հայաստանում

RS 7 Sportback performance

Զուսպ սպորտայնություն

Audi RS 7 Sportback performance՝ բարելավված դինամիկա, բացառիկություն և ավելացված հզորություն. 4.0 V8 TFSI շարժիչի հզորությունը ավելացել է 45 ձիաուժով և կազմում է 605 ձիաուժ, իսկ ներմղման ճնշման կարճաժամկետ ավելացման գործառույթը ապահովում է հզորության գերազանց բաշխում և արագացում: quattro® մշտական լիաքարշակ համակարգը երաշխավորում է վստահություն ճանապարհին:

  • Audi RS 7 Sportback performance-ի առանձնահատկությունները

  • Արտաքին տեսք

    Առաջադեմ դիզայն
    480x270_ARS7_PRF_151003.jpg

    Audi RS 7 Sportback performance-ի դիզայնի նույնիսկ ամենափոքր դետալները բացառիկ են: Արտաքին ձևավորման տարրերը ստեղծում են իսկապես նրբաճաշակ տեսք: Այդ թվում՝ սպորտային թափարգելը՝ խոշոր օդառիչներով (առջևից) և վառ արտահայտված դիֆուզորով (հետևից), փայլուն ձևավորմամբ խորսխաձև հովացուցիչի պաշտպանիչ ցանցը (Audi RS մոդելներին բնորոշ լուծում) և դռնաշեմերի լայն վրադիրները: Դիզայնի տարրերի շարքում հարկ է նշել նաև quattro պատկերանշանով օդառիչի ձագարը և փայլատ տիտանե արտահայտիչ դետալները, օրինակ՝ Singleframe հովացուցիչի պաշտպանիչ ցանցի շրջանակը, դիմացի սփոյլերները և օդառիչի թևիկները, կողային պատուհանների դեկորատիվ ժապավենները, արտաքին հայելիների պատյանները և դիֆուզորի ներդիրի վերին եզրը (հետևից):

  • 8-աստիճան ստանդարտ tiptronic փոխանցումատուփը հարմարեցված է մեքենավարման առավելագույն սպորտային ոճին: Փոխանցումների փոխարկումը սահուն է և արագ: quattro մշտական լիաքարշակ համակարգը ոչ միայն փոխանցում է տպավորիչ հզորություն ճանապարհի վրա, այլ նաև միջառանցքային դիֆերենցիալի օգնությամբ բաշխում է պտտող մոմենտը անիվների միջև՝ ըստ վարորդի կարիքի: Նոր Audi RS 7 Sportback performance-ի բազային համալրումը ներառում է հատուկ ձևով կարգավորված պնևմատիկ կախոցը: Դինամիկ կարգավորման շնորհիվ RS ինքնակարգավորվող պնևմատիկ կախոցը 20 մմ-ով կրճատում է ավտոմեքենայի ճանապարհային գետնահեռությունը: Թրթռամարումների վերահսկման ներկառուցված գործառույթը արձագանքում է ճանապարհային պայմանների փոփոխությանը, Ձեր վարելու ոճին և Audi drive select համակարգի ռեժիմին:

    Իմանալ ավելին
  • Շարժիչ Ավելի հզոր
    480x270_ARS7_PLUS_D_151007.jpg

    Audi RS 7 Sportback մոդելով հայտնի 4.0 V8 TFSI շարժիչը հատուկ լրամշակվել է նոր Audi RS 7 Sportback performance-ի համար: Հզոր Audi RS-ը ընդամենը 3,7 վայրկյանում զարգացնում է 100կմ/ժ արագություն, ինչը բազային Audi RS մոդելի համեմատ 0,2 վայրկյանով ավելի արագ է: Ներմղման ճնշման կարճաժամկետ ավելացման գործառույթը շարժիչի գլխավոր առանձնահատկություններից է: Այս ռեժիմում ավտոմեքենան կարճ ժամանակահատվածում կարող է զարգացնել 750 Ն•մ պտտող մոմենտ: 200 կմ/ժ նշագիծը հաղթահարելու համար Audi RS 7 Sportback performance-ին անհրաժեշտ է ևս 8,4 վայրկյան: Դինամիկ ընտրանքների փաթեթները հնարավորություն են տալիս ավելացնել առավելագույն հզորությունը 250կմ/ժ-ից մինչև 280 կմ/ժ կամ 305 կմ/ժ:

  • Ինտերիեր
    Բացառիկ մթնոլորտ
    1920x1080_ARS7_PLUS_D_151001.jpg

    Նոր Audi RS 7 Sportback performance-ի ինտերիերը իսկապես բացառիկ է: RS առջևի սպորտային նստատեղերը (ներառված են բազային համալրման մեջ) հնարավոր է պատվիրել համակցված երեսպատմամբ՝ Alcantara կտոր և սև գույնի կաշի, իսկ մեքենակարը՝ կապույտ, խորսխաձև: Որպես հավելում հասանելի են կապույտ կարբոնե ներդիրներ՝ անկյունագծային հյուսվածքով և հակադիր գույնի թելերով, որոնք ստեղծում են յուրահատուկ ոճ: Ինտերիերը իրականացված է առաջնակարգ նյութերով և առանձնանում է կատարման բարձր որակով: Սև գույնի կլոր թվացույցերի հետ գունային հակադրության մեջ են գտնվում սպիտակ սանդղակները և կարմիր սլաքները: RS պատկերանշանները դրոշմված են բանալու, RS եռաթև կաշվեպատ ղեկանիվի, լուսավորվող դռնաշեմերի, տախոմետրի, մեծ DIS ցուցասարքի և MMI Navigation plus համակարգի ավտոմատ դուրս եկող մոնիտորի վրա: Audi RS 7 Sportback performance-ի բեռնախցիկի ծավալը կազմում է 535-1,390 լիտր:

Այլ առանձնահատկություններ

Audi RS 7 Sportback performance-ի համար հասանելի են տարբեր համալրումներ, օրինակ՝ սև և կապույտ ձևավորման տարրերով RS performance փաթեթ, որը լրացնում է ստանդարտ RS սպորտային նստատեղերը՝ կողային լայն հենակներով, և ներառում է նոր համակցված երեսպատում՝ Alcantara կտորով և սև գույնի կաշվով՝ կապույտ, խորսխաձև մեքենակարով, ինչպես նաև հակադիր գույնի մեքենակար՝ արմնկակալերի, ղեկանիվի, փոխանցումատուփի լծակի և գորգերի վրա: Այս համակցությունը լրացվում է Alcantara կտորից ծնկների հենակներով և կապույտ գույնի անկյունագծային հյուսվածքով, կարբոնե դեկորատիվ ներդիրներով: Կապույտ մետալիկ (Ascari Blue) գունավորումը կարելի է ընտրել որպես հավելում. այն Audi RS performance մոդելների համար էքսկլյուզիվ գույն է:

  • 563x317_AQUA_10335.jpg
    Բացահայտեք Audi exclusive-ը

    «Audi exclusive» ծրագրի շրջանակներում ընտրեք սրահի ձևավորման և գունավոր կաշիների տարբեր տեսակների համադրությունը, ինչպես նաև թափքի բազմաթիվ գունային լուծումներից որևէ մեկը:

    Իմանալ ավելին
  • 563x317_ARS7_121002_3.jpg
    Արտադրող ընկերության երաշխիք՝ 2 տարի

    «Audi Հայաստան»-ը առաջարկում է երկարացված երաշխիքային սպասարկման հնարավորություն:

    Իմանալ ավելին