• A4 Avant
    A4 Avant

    Audi A4 Avant՝ էլ ավելի հզոր, ավելի արդյունավետ և ավելի ինտելեկտուալ ավտոմեքենա:

  • A4 allroad quattro
    A4 allroad quattro

    Նոր Audi A4 allroad quattro-ն ունի յուրահատուկ արտաճանապարհային հատկանիշներ: Դեպի արտաքին աշխարհ կողմնորոշված դիզայնի և առավելագույն ֆունկցիոնալ հնարավորությունների համադրության շնորհիվ այս ավտոմեքենան յուրահատուկ տեղ է զբաղեցնում իր սեգմենտում:

  • A6 Avant
    A6 Avant

    Audi A6 Avant՝ ավելի դինամիկ, ավելի նրբագեղ, ավելի տնտեսող:

  • A6 allroad quattro
    A6 allroad quattro

    Ընտրելով Audi A6 allroad quattro-ն, Դուք կունենաք ավտոմեքենա, որը կբացի նոր ճանապարհներ և թույլ կտա հաղթահարել նոր մարտահրավերները:

  • S6
    S6

    Audi S6-ը բազմաբնույթ է. այն ներկայացուցչական է՝ գործուղումների համար, հեղինակավոր ընտանեկան մոդել է, ինչպես նաև նրբաճաշակ և սպորտային մեքենա է առօրեայում:

  • S6 Avant
    S6 Avant

    Audi S6 Avant-ը ը վառ է և միաժամանակ նրբաճաշակ. սա նոր մոտեցում է սպորտային ոճին:

  • Նոր A8 L
    Նոր A8 L

    Audi A8 L-ի դիզայնը նրբաճաշակության և դինամիզմի մարմնացում է, խելացի օժանդակ համակարգերի բազմազանություն և կառավարման ինտուիտիվ կերպով հասկանալի նոր հայեցակարգ:

  • A8 L W12
    A8 L W12

    Audi A8 L W12 ավտոմեքենայի կերպարը բացառիկ է: Այն կարելի է համարել իսկական արվեստի գործ:

  • S8
    S8

    Ուր էլ որ ուղևորվեք, գերազանց դինամիկայով այս ավտոմեքենան, կհասցնի Ձեզ ցանկացած վայր, քանի որ Audi S8-ի հետ բոլոր ճանապարհները բաց են:

  • S8 plus
    S8 plus

    Audi S8 plus-ը պրեմիում դասի ամենահզոր սպորտային սեդանն է: Իսկ կատարելագործված 4.0 TFSI շարժիչի շնորհիվ այն նաև ամենադինամիկն է:

  • TT Roadster
    TT Roadster

    Audi TT Roadster-ն համադրում է ռոդսթերի նրբագեղությունը՝ սպորտային բոլիդի ատլետիկ տեսքի հետ:

  • TTS Coupé
    TTS Coupé

    Audi TTS Coupé-ում ամենը արտահայտում է նրա սպորտայնությունը: Մոդելը համալրված է quattro® մշտական լիաքարշակ համակարգով:

  • TTS Roadster
    TTS Roadster

    Ճանապարհորդությունը նոր Audi TTS Roadster-ի հետ աներևակայելի է: Հովացուցիչի պաշտպանիչ ցանցից մինչև դիֆուզոր՝ այն բառացիորեն արտացոլում է մաքուր էներգիայի մթնոլորտ:

RS 7 Sportback > A7 > Audi-ին Հայաստանում

RS 7 Sportback

Անհավանական դինամիկա
Audi RS 7 Sportback

Լակոնիկ նրբագեղություն, տպավորիչ հզորություն, նորարարական տեխնոլոգիաներ. այս առանձնահատկությունների միավորման արդյունքում ստեղծվում է բացարձակապես յուրօրինակ ավտոմեքենա՝ նոր Audi RS 7 Sportback: Այս մոդելը ունի անկնրկնելի դինամիկ բնութագրեր, իսկ 8-աստիճան tiptronic փոխանցումատուփը թույլ է տալիս իրականացնել դրանց անհատական կարգավորումները: Audi RS մոդելներին բնորոշ խորսխաձև Singleframe հովացուցիչի պաշտպանիչ ցանցը տպավորիչ է իր վառ դիզայնի տեսանկյունից: Որպես լրացուցիչ հավելում առաջարկվում են Audi Matrix լուսադիոդային լուսարձակները՝ ձևավորման խավարեցված տարրերով:

  • Վառ և ցնցող

    Audi RS 7 Sportback-ի առանձնահատկությունները
  • Որպես հավելում առաջարկվող Audi Matrix լուսադիոդային լուսարձակների հեռարձակ լույսը բաղկացած է բազմաթիվ փոքր լուսարձակող դիոդներից, որոնց հետ համակցված աշխատում են նախորոք միացված ոսպնապակիները և անդրադարձիչները: Այս լուսարձակները ապահովում են գերազանց լուսավորություն՝ առանց պտտման մեխանիզմի օգտագործման:

    Իմանալ ավելին
  • Տպավորիչ հզորություն Audi RS 7 Sportback-ի արտաքին տեսքը
    480x270__0013_ARS7_121005_2.jpg

    Երկար ծածկոց, հետևի սպորտային շրջահոսուն կանգնակ և կտրուկ ուրվագծված հետևի հատված. Audi RS 7 Sportback-ը իրականացված է նոր դիզայնով: Բազմաթիվ դեկորատիվ դետալներից զատ, ինչպիսին է Audi RS մոդելներին բնորոշ խորսխաձև Singleframe հովացուցիչի պաշտպանիչ ցանցը, ավտոմեքենայի դինամիկ արտաքին տեսքը ընգծում են դիզայնի երեք փաթեթները (ձևավորում սև փայլուն տարրերով, կարբոն և փայլատ aluminium): Գունային ներկապնակը լրացվել է նոր երանգներով՝ արծաթագույն մետալիկ (Floret Silver), սպիտակ մետալիկ (Glacier White), սև մետալիկ (Mythos Black) և կապույտ՝սադափե երանգով (Sepang Blue).

  • Հիանալի սպորտային ավտոմեքենա


    Audi RS 7 Sportback-ի շարժիչը
    480x270__0002_ARS7_D_141001_1.jpg

    4,0 լիտր ծավալով V8 TFSI շարժիչը զարգացնում է 560 ձիաուժ հզորություն և ապահովում է 700 Ն•մ առավելագույն պտտող մոմենտ: Մաքուր հզորություն, որը quattro մշտական լիաքարշակ համակարգը վստահ տեղափոխում է ճանապարհի վրա: Ավտոմեքենան ընդամենը 3,9 վայրկյանում զարգացնում է 100 կմ/ժ արագություն: Audi RS 7 Sportback-ի ուժային ագրեգատի արդյունավետությունը ևս տպավորիչ է՝ մասնակի ծանրաբեռնվախության պարագայում Audi cylinder on demand համակարգը անջատում է ութ մխոցներից չորսը:

  • Բացառիկ սպորտային Audi RS 7 Sportback-ի կախոցը
    480x270_ARS7_121001_1.jpg

    Audi RS 7 Sportback-ի բազային համալրումը ներառում է ինքնակարգավորվող պնևմատիկ կախոց՝ թրթռամարումների վերահսկման գործառույթով: Նրա շնորհիվ 20 մմ-ով կրճատվում է ավտոմեքենայի ճանապարհային գետնահեռությունը և ապահովվում է տպավորիչ դինամիկա: Սպորտային ոճի մեքենավարության սիրահարներին որպես հավելում առաջարկվում է դինամիկ կառավարմամբ (DRC) ավելի կոշտ սպորտային RS sport suspension plus կախոցը: Մեկ այլ հավելում է դինամիկ ղեկակառավարման համակարգը, որը մշտապես փոխում է ղեկային մեխանիզմի փոխանցումների հարաբերությունը:

  • Վերջին սերունդ Audi RS 7 Sportback-ի տեղեկատվական-ժամանցային համակարգերը
    480x270__0007_ARS7_D_121009_2.jpg

    Audi RS 7 Sportback-ը համալրված է տպավորիչ տեղեկատվական-ժամանցային համակարգերով, որոնցում իրականացված են բազմաթիվ նորարարություններ: Օրինակ, բազային համալրման մեջ ներառված է MMI touch® հպահարթակով MMI Navigation plus համակարգը, որն արդեն մատակարարվում է Nvidia ընկերության ավելի հզոր պրոցեսորով: