Audi RS 7 Sportback - մանրամասն նկարագիր > A7 > Audi-ին Հայաստանում
Audi RS 7 Sportback

RS 7 Sportback

Audi Sport – արագության բարձրագույն լիգա

Audi RS 7 Sportback
Չեմպիոնին թույլատրվում է համարձակ լինել

Audi RS 7 Sportback со стороны

Հավատալ երազանքին

Վայրի և համարձա՞կ, թե՞ ինքնավստահ և էլեգանտ: Audi RS 7 Sportback-ի հետ հնարավոր է ամեն ինչ: Դինամիկան նրա գեներում է։

Audi RS 7 Sportback-ը թվերով

Հզորություն՝

600

ձ.ու.

Թափառք՝ 100 կմ/ժ –ը

3.6

վ

Առավելագույն ոլորող մոմենտը՝

800

Նմ

Զգացեք հզոր անհատականությունը

«Մետալիկ» էֆեկտով Glacier White սպիտակ գույնի կուպեանման թափքի ոճային ուրվագծերը ներդաշնակորեն համադրվում են V8 TFSI շարժիչի հզորության հետ:

Տեսանելի բացառիկություն առաջին հայացքից

Յուրահատուկ, տանիքի կուպեանման ուրվագծերի շնորհիվ Audi RS 7 Sportback-ը հիացական հայացքներ է գրավում՝ ուր էլ հայտնվի:

Մոռացեք առօրեականության մասին

Պարզապես նստեք Audi RS 7 Sportback-ի ղեկին: Վայելեք RS սպորտային նստատեղերը, որոնց համար որպես ընտրանք հասանելի են սև գույնի Valcona ծակոտկեն կաշվե երեսպատումը՝ մոխրագույն խորսխաձև դարձակարով և նստատեղերի թիկնակներին RS դաջվածքով: Ընտրելով մոխրագույն շեշտադրումներով RS դիզայն-փաթեթը²՝ դուք կկարողանաք հետևի անվտանգության գոտիները զարդարել մոխրագույն եզրավորմամբ: Ընդարձակ սրահում ամենակարևորը առանձնահատուկ սպորտային էսթետիկան է։ Ըստ պատվերի հասանելի հինգ նստատեղով կոնֆիգուրացիայի դեպքում բավականաչափ տեղ կա հարմարավետ կերպով հինգ մարդ տեղավորելու համար, և դուք պատրաստ կլինեք վստահորեն ուղևորվելու ձեր ամենօրյա գործերով։

Интерьер RS 7 Sportback

1
Սնդուսափայլ ծածկույթով, մասամբ կամ ամբողջովին փայլեցված անվասկավառակները նախատեսված չեն ձմռան համար: Դրանց մակերևույթը՝ տեխնոլոգիական պատճառներով, չունի բավարար պաշտպանություն կոռոզիայից:
2
Հետևի նստատեղի կենտրոնական անվտանգության գոտին կարող է լինել միայն սև գույնի:
3
Audi exclusive համալրվման ընտրանքային տարբերակները ստեղծվել են Audi Sport GmbH համապատասխան բաժնի մասնագետների կողմից: Ստանդարտ և ընտրանքային համալրման տարբերակների մասին ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար դիմեք ձեր Audi դիլերին: