• A4 Avant
    A4 Avant

    Audi A4 Avant՝ էլ ավելի հզոր, ավելի արդյունավետ և ավելի ինտելեկտուալ ավտոմեքենա:

  • A4 allroad quattro
    A4 allroad quattro

    Նոր Audi A4 allroad quattro-ն ունի յուրահատուկ արտաճանապարհային հատկանիշներ: Դեպի արտաքին աշխարհ կողմնորոշված դիզայնի և առավելագույն ֆունկցիոնալ հնարավորությունների համադրության շնորհիվ այս ավտոմեքենան յուրահատուկ տեղ է զբաղեցնում իր սեգմենտում:

  • A6 Avant
    A6 Avant

    Audi A6 Avant՝ ավելի դինամիկ, ավելի նրբագեղ, ավելի տնտեսող:

  • A6 allroad quattro
    A6 allroad quattro

    Ընտրելով Audi A6 allroad quattro-ն, Դուք կունենաք ավտոմեքենա, որը կբացի նոր ճանապարհներ և թույլ կտա հաղթահարել նոր մարտահրավերները:

  • S6
    S6

    Audi S6-ը բազմաբնույթ է. այն ներկայացուցչական է՝ գործուղումների համար, հեղինակավոր ընտանեկան մոդել է, ինչպես նաև նրբաճաշակ և սպորտային մեքենա է առօրեայում:

  • S6 Avant
    S6 Avant

    Audi S6 Avant-ը ը վառ է և միաժամանակ նրբաճաշակ. սա նոր մոտեցում է սպորտային ոճին:

  • Նոր A8 L
    Նոր A8 L

    Audi A8 L-ի դիզայնը նրբաճաշակության և դինամիզմի մարմնացում է, խելացի օժանդակ համակարգերի բազմազանություն և կառավարման ինտուիտիվ կերպով հասկանալի նոր հայեցակարգ:

  • A8 L W12
    A8 L W12

    Audi A8 L W12 ավտոմեքենայի կերպարը բացառիկ է: Այն կարելի է համարել իսկական արվեստի գործ:

  • S8
    S8

    Ուր էլ որ ուղևորվեք, գերազանց դինամիկայով այս ավտոմեքենան, կհասցնի Ձեզ ցանկացած վայր, քանի որ Audi S8-ի հետ բոլոր ճանապարհները բաց են:

  • S8 plus
    S8 plus

    Audi S8 plus-ը պրեմիում դասի ամենահզոր սպորտային սեդանն է: Իսկ կատարելագործված 4.0 TFSI շարժիչի շնորհիվ այն նաև ամենադինամիկն է:

  • TT Roadster
    TT Roadster

    Audi TT Roadster-ն համադրում է ռոդսթերի նրբագեղությունը՝ սպորտային բոլիդի ատլետիկ տեսքի հետ:

  • TTS Coupé
    TTS Coupé

    Audi TTS Coupé-ում ամենը արտահայտում է նրա սպորտայնությունը: Մոդելը համալրված է quattro® մշտական լիաքարշակ համակարգով:

  • TTS Roadster
    TTS Roadster

    Ճանապարհորդությունը նոր Audi TTS Roadster-ի հետ աներևակայելի է: Հովացուցիչի պաշտպանիչ ցանցից մինչև դիֆուզոր՝ այն բառացիորեն արտացոլում է մաքուր էներգիայի մթնոլորտ:

RS 6 Avant performance > A6 > Audi-ին Հայաստանում

RS 6 Avant performance

Հզորության ճեղքում

Նոր և հզոր Audi RS 6 Avant performance-ը նրանց համար է, ովքեր ցանկանում են ավելին. ավելի դինամիկ, ավելի հզոր, ավելի յուրօրինակ ավտոմեքենա: Այդ նպատակով մոդիֆիկացվել է 4.0 V8 TFSI շարժիչը: 605 ձիաուժ հզորությամբ շարժիչով համալրված ավտոմեքենան 3,7 վայրկյանում զարգացնում է 100 կմ/ժ արագություն: Ավտոմեքենայի առավելագույն արագությունը 305 կմ/ժ նիշի վրա սահմանափակվում է էլեկտրոնիկայով:

Audi RS 6 Avant performance՝ տեսադարան

Լուսանկարներ
  • Audi RS 6 Avant performance-ի առանձնահատկությունները

    Ակնհայտ սպորտայնություն
  • Արտաքին տեսք

    Դինամիկ ուրվագծեր
    480x270_ARS6_PRF_151002_1.jpg

    Audi RS 6 Avant performance-ի սպորտային բնույթը ընդգծում են դիզայնի բազմաթիվ տարրեր: Նրանց թվում են սպորտային թափարգելը՝ խոշոր օդառիչներով (առջևից) և վառ արտահայտված դիֆուզորով (հետևից), փայլուն ձևավորմամբ խորսխաձև հովացուցիչի պաշտպանիչ ցանցը (Audi RS մոդելներին բնորոշ լուծում) և դռնաշեմերի լայն վրադիրները: Դիզայնի տարրերի շարքում հարկ է նշել նաև quattro պատկերանշանով օդառիչի ձագարը և փայլատ տիտանե արտահայտիչ դետալները, օրինակ՝ Singleframe հովացուցիչի պաշտպանիչ ցանցի շրջանակը, դիմացի սփոյլերները և օդառիչի թևիկները, կողային պատուհանների դեկորատիվ ժապավենները, արտաքին հայելիների պատյանները և դիֆուզորի ներդիրի վերին եզրը (հետևից):

  • Ստանդարտ 8-աստիճան tiptronic փոխանցումատուփը կարգավորված է մեքենավարման առավելագույն սպորտային ռեժիմով: Փոխանցումների փոխարկումը կատարվում է սահուն և արագ: Ճանապարհի վրա quattro մշտական լիաքարշակ համակարգը ոչ միայն փոխանցում է տպավորիչ հզորություն, այլ նաև միջառանցքային դիֆերենցիալի օգնությամբ բաշխում է պտտող մոմենտը անիվների միջև՝ վարորդի անհրաժեշտությանը համահունչ: Նոր Audi RS 6 Avant performance-ի բազային համալրումը ներառում է հատուկ կարգավորված պնևմատիկ կախոցը:
    Դինամիկ կարգավորման շնորհիվ RS ինքնակարգավորվող պնևմատիկ կախոցը 20 մմ-ով կրճատում է ավտոմեքենայի ճանապարհային գետնահեռությունը: Թրթռամարումների վերահսկման ներկառուցված գործառույթը արձագանքում է ճանապարհային պայմանների փոփոխությանը՝ Ձեր վարելու ոճին և Audi drive select համակարգի ռեժիմին համապատասխան:

    Իմանալ ավելին
  • Շարժիչ
    Ավելի հզոր
    480x270_ARS7_141001_1.jpg

    Audi RS 6 Avant մոդելով հայտնի 4.0 V8 TFSI շարժիչը հատուկ լրամշակվել է նոր Audi RS 6 Avant performance-ի համար: Հզոր Audi RS-ը ընդամենը 3,7 վայրկյանում զարգացնում է 100կմ/ժ արագություն, ինչը բազային Audi RS մոդելի համեմատ 0,2 վայրկյանով ավելի արագ է: Ներմղման ճնշման կարճաժամկետ ավելացման գործառույթը շարժիչի գլխավոր առանձնահատկություններից է: Այս ռեժիմում ավտոմեքենան կարճ ժամանակահատվածում կարող է զարգացնել 750 Ն•մ պտտող մոմենտ: 200 կմ/ժ նշագիծը հաղթահարելու համար Audi RS 6 Avant performance-ին անհրաժեշտ է ևս 8,4 վայրկյան: Դինամիկ ընտրանքների փաթեթները հնարավորություն են տալիս ավելացնել առավելագույն հզորությունը 250կմ/ժ-ից մինչև 280 կմ/ժ կամ 305 կմ/ժ:

  • Ինտերիեր

    Նկատելի ճշգրտություն
    480x270_ARS6_D_10075_1.jpg

    Audi RS 6 Avant performance-ի սրահում օգտագործվում են ձևավորման բարձրորակ նյութեր: RS առջևի սպորտային նստատեղերը (ներառված են բազային համալրման մեջ) հնարավոր է պատվիրել համակցված երեսպատմամբ՝ Alcantara կտոր և սև գույնի կաշի, իսկ մեքենակարը՝ կապույտ, խորսխաձև: Որպես հավելում հասանելի են կապույտ կարբոնե ներդիրներ՝ անկյունագծային հյուսվածքով և հակադիր գույնի թելերով, որոնք ստեղծում են յուրահատուկ ոճ: Սև գույնի կլոր թվացույցերի հետ գունային հակադրության մեջ են գտնվում սպիտակ սանդղակները և կարմիր սլաքները: RS պատկերանշանները դրոշմված են բանալու, RS եռաթև կաշվեպատ ղեկանիվի, լուսավորվող դռնաշեմերի, տախոմետրի, մեծ DIS ցուցասարքի և MMI Navigation plus համակարգի ավտոմատ դուրս եկող մոնիտորի վրա: Audi RS 6 Avant performance-ի բեռնախցիկի ծավալը կազմում է 565-1680 լիտր:

Այլ առանձնահատկություններ

Audi RS 6 Avant performance-ի համար հասանելի են տարբեր համալրումներ. օրինակ՝ սև և կապույտ ձևավորման տարրերով RS performance փաթեթ, որը լրացնում է ստանդարտ RS սպորտային նստատեղերը՝ կողային լայն հենակներով, և ներառում է նոր համակցված երեսպատում՝ Alcantara կտորով և սև գույնի կաշվով՝ կապույտ, խորսխաձև մեքենակարով, ինչպես նաև հակադիր գույնի մեքենակար՝ արմնկակալերի, ղեկանիվի, փոխանցումատուփի լծակի և գորգերի վրա: Այս համակցությունը լրացվում է Alcantara կտորից ծնկների հենակներով, կապույտ գույնի անկյունագծային հյուսվածքով ու կարբոնե դեկորատիվ ներդիրներով: Audi RS 6 Avant performance-ի ստանդարտ գույներն են մոխրագույնը (Nardo Grey), սևը (Mythos Black) և կապույտը (Ascari Blue): Հասանելի երանգները ներառում են Audi exclusive թափքի գունավորման անհատական և փայլատ գույները:

  • 563x317_AQUA_10335.jpg
    Բացահայտեք Audi exclusive-ը

    «Audi exclusive» ծրագրի շրջանակնում ընտրեք սրահի ձևավորման և գունավոր կաշիների տարբեր տեսակների համադրությունը, ինչպես նաև թափքի բազմաթիվ գունային լուծումներից որևէ մեկը:

    Իմանալ ավելին
  • 563x317_ARS6.jpg
    Արտադրող ընկերության երաշխիք՝ 2 տարի

    «Audi Հայաստան»-ը առաջարկում է երկարացված երաշխիքային սպասարկման հնարավորություն:

    Իմանալ ավելին